Մեզ հետ համագործակցող բժշկական հաստատությունների ցանկը տե՛ս Գործընկերներ էջում
Ձեր նախընտրած բժշկական հաստատություն
Ստացած բժշկական ծառայությունների դիմաց
Բժշկական և ֆինանսական փաստաթղթերը 041 560404 Whatsapp/Viber-ին կամ medical@armeniainsurance.am էլ հասցեին
011 560404 կամ 012 560404 հեռախոսահամարով
Ձեր գանգատների մասին
Մեր մասնագետի ցուցումներին
ՔԱՅԼ 2․ Հատուցում
ՏԱՐԲԵՐԱԿ 1․ Գործընկեր բժշկական հաստատությունից օգտվելու դեպքում
Բժշկական ծառայությունների դիմաց ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ կատարում է հատուցումն անմիջապես ծառայություն մատուցած բժշկական հաստատությանը՝ ապահովագրության պայմանագրով սահմանված սահմանաչափերին համապատասխան։
ՏԱՐԲԵՐԱԿ 2․ Ոչ գործընկեր բժշկական հաստատությունից օգտվելու դեպքում
Բժշկական ծառայությունների դիմաց անհրաժեշտ է վճարումը կատարել ինքնուրույն և ոչ ուշ քան 1 ամսվա ընթացքում 041 560404 հեռախոսահամարի Whatsapp/Viber-ին կամ medical@armeniainsurance.am էլ.հասցեին ուղարկել ներքոնշյալ հատուցման դիմումը և բժշկական, ֆինանսական փաստաթղթերը․

Բժշկական հիմնավորում
1) Բժշկական տեղեկանք կամ
- Խորհրդատվական եզրակացություն, կամ
- Քաղվածք ամբուլատոր քարտից, կամ
- էպիկրիզ
2) Պարակլինիկական հետազոտությունների պատասխաններ (անհրաժեշտության դեպքում)

1) Հաշիվ-պահանջագիր կամ
- Դրամարկղային ֆիսկալային կտրոն, կամ
- Դրամարկղի մուտքի օրդեր (կանխիկ վճարման դեպքում)
2) Բուժհաստատության կողմից համապատասխան ձևաթղթի վրա տրված տեղեկանք, որը հավաստում է բժշկական ծախսի չափը

1) Համապատասխան դեպքը ֆիքսող լիազոր մարմնի եզրակացություն
Դիմումը և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո առավելագույնը 7 աշխատանքային օրվա ընթացքում ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ կողմից տրվում է հատուցման կամ մերժման եզրակացություն։ Դրական եզրակացության դեպքում՝ հատուցման գումարը 7 աշխատանքային օրվա ընթացքում վճարվում է ապահովագրված անձի բանկային հաշվեհամարին։