Համաձայն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության
մասին» ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 4-րդ մասի, ցանկացած անձ իրավունք ունի ստանալու հետևյալ
տեղեկատվությունը.
• ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենը
• ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ ֆինանսական հաշվետվությունները (վերջին տարեկան և վերջին եռամսյակային)
և հաշվետվությունների վերաբերյալ արտաքին աուդիտի եզրակացության պատճենը
• ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ կողմից առաջարկվող ապահովագրական ծառայությունների վերաբերյալ
տեղեկությունները
• «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի
1-րդ մասով սահմանված այլ տեղեկություններ։
Համաձայն ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ տեղեկատվական անվտանգության քաղաքականության, Ընկերությունը մշակում է անձնական տվյալներն՝ ապահովվելով դրանց պատշաճ անվտանգությունը, այդ թվում՝ պաշտպանելով դրանք չարտոնված կամ ապօրինի մշակումից, պատահական կորստից, ոչնչացումից կամ վնասումից, և օգտագործելով համապատասխան իրավական, կազմակերպչական և տեխնիկական միջոցներ։
Անձնական տվյալների մշակման և պաշտպանության մեր համակարգի մասին ավելի մանրամասն տես «Անձնական տվյալների մշակման և պահպանման կարգը»՝ ստորև «Փաստաթղթեր» բաժնում։
Եթե օգտվել եք ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ ծառայություններից և դրա հետևանքով ունեք բողոք Ընկերության հանդեպ, ապա խնդրում ենք լրացնել ստորև փաստաթղթերում բերված Բողոքի օրինակելի ձևը և ներկայացնել՝
• info@armeniainsurance.am
էլեկտրոնային հասցեով, կամ
• ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ գլխամասային գրասենյակի՝
ՀՀ, 0014 ք․Երևան, Դավիթ Անհաղթի փող․ շ.11/12, տարածք 280
(երկ-ուրբ, ժ.09։00-18։00) հասցեով (առձեռն կամ փոստային առաքմամբ)
Բողոքների քննարկման մեր ընթացակարգին կարող եք ծանոթանալ ստորև՝ Հաճախորդների կողմից բողոքների ներկայացման և քննարկման կառավարչական ակտում, իսկ հարցերի դեպքում դիմեք մեզ հետևյալ շուրջօրյա գործող հեռախոսահամարներով`
• (+374 11) 560404
կամ (+374 12) 560404։
Բողոքի գրավոր պատասխանով բավարարված չլինելու դեպքում հաճախորդն իր իրավունքները պաշտպանելու համար կարող է դիմել ՀՀ Ֆինանսական համակարգի հաշտարարին`
• (+374 60) 701111
հեռախոսահամարով,
• info@fsm.am էլեկտրոնային հասցեով,
• ՀՀ, 0010 ք.Երևան, Մ.Խորենացու փող․ 15, «Էլիտ Պլազա» բ/կ, 7-րդ հարկ փոստային հասցեով (երկ-ուրբ, ժժ․09։00-18։00-ին):
Ուշադրություն․ ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ չի հրաժարվել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից, ուստի որոշ դեպքերում ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ կարող է դատական կարգով վիճարկել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից մեր Ընկերության դեմ կայացված որոշումները։
Ուշադրություն․ ԱՊՊԱ- ի վերաբերյալ բողոք ունենալու դեպքում Դուք հնարավորություն ունեք դիմելու նաև Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյին։ Մանրամասները տե՛ս հղմամբ։