ԲԱԺՆԵՏԵՐԵՐ ԵՎ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

Կանոնադրական կապիտալ

 

Համաձայն ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՍՊԸ գործող կանոնադրության, որը ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցվել է 2023 թվականի օգոստոսի 3-ին, Ընկերության կանոնադրական կապիտալը սահմանվել է 1.500.000.000 ՀՀ դրամ։

 

 

 

Բաժնետերեր

 

ՈՒղղակի նշանակալի մասնակից

Բաժնեմաս

Գործունեության տեսակներ

ԱՐԻՆՍ ԳՐՈՒՊ ՍՊԸ 

95,035%

·         Այլ կազմակերպություններում մասնակցություն` դրանց կանոնադրական կապիտալներում ներդրումների միջոցով

·         Իրավաբանական անձանց և գույքային ակտիվների կառավարում

·         Ներկայացուցչական և միջնորդական գործունեություն

·         Խորհրդատվական ծառայություններ

·         Օրենքով չարգելված այլ տնտեսական գործունեություն

ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ԲԲԸ

4,965%

·         Ցպահանջ և ժամկետային ավանդների ընդունում

·         Առևտրային և սպառողական վարկերի, այդ թվում` հիփոթեքային վարկերի տրամադրում, պարտքի կամ առևտրային գործարքների ֆինանսավորում, ֆակտորինգ

·         Բանկային երաշխիքներ և ակրեդիտիվներ (վարկային նամակներ) տրամադրում

·         Հաշիվների, այդ թվում` այլ բանկերի թղթակցային հաշիվների բացում և վարում

·         Այլ վճարահաշվարկային ծառայություններ մատուցում

·         Հաճախորդների հաշիվների սպասարկում

·         Արժեթղթերի թողարկում, գնում (զեղչում), վաճառք և սպասարկում և նման այլ գործառնությունների կատարում

·         Ինվեստիցիոն (ներդրումային) և բաժանորդագրական գործունեության իրականացում

·         Ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայությունների մատուցում, կառավարում այլ անձանց արժեթղթերի ու ներդրումների (հավատարմագրային (լիազորագրային) կառավարում)

·         Բանկային ոսկու, ստանդարտացված ձուլակտորների և հուշադրամների գնում, վաճառք և կառավարում

·         Արտարժույթի գնում և վաճառք (փոխանակում), այդ թվում` դրամի և արտարժույթի ֆյուչերսների, օպցիոնների և նման այլ գործարքների կնքումն

·         Ֆինանսական վարձակալության (լիզինգի) իրականացում

·         Թանկարժեք մետաղների, քարերի, ոսկերչական իրերի, արժեթղթերի, փաստաթղթերի և այլ արժեքների ի պահ ընդունում

·         Ֆինանսական և ինվեստիցիոն խորհրդատվության մատուցում

·         Հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի ստեղծում և սպասարկում, պարտքերի հետ ստացման գործունեության իրականացում

 
 
Ընկերության իրական շահառու
 
ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՍՊԸ-ի վերջնական իրական շահառու է հանդիսանում Արինս Գրուպ ՍՊԸ-ի միակ մասնակից` Կարեն Սաֆարյանը։
 
 
 
Այլ տեղեկություններ
 
Հաշվի առնելով, որ ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՍՊԸ-ն չի իրականացնում արժեթղթերի հրապարակային տեղաբաշխում, ներկա պահին ունի երկու փաստացի մասնակից, որոնք պատշաճ կերպով ներկայացված են Ընկերության խորհրդում և կարող են ցանկացած պահի ստանալ Ընկերության գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկություն, նպատակահարմար չի համարվում հրապարակել ՀՀ կենտրանական բանկի խորհրդի 02.06.2009թ․ 166-Ն որոշմամբ հաստատված Կանոնակարգ 8/03-ի 15-րդ կետի 3-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը, այդ թվում` մասնակիցների ընդհանուր ժողով հրավիրելուն առնչվող տեղեկատվությունը, շահութաբաժիններ վճարելու մասին որոշումները, Ընկերության ղեկավարների ստացած վարձատրության չափը, Ընկերությունից ղեկավարների, մասնակիցների և նրանց հետ փոխկապակցված անձանց Ընկերությունից ստացած փոխառությունների, կնքած ապահովագրության պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվությունը։