«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ՍՊԸ-ն (այսուհետ՝ Ընկերություն) հայտարարում է բաց մրցույթ (այսուհետ` Մրցույթ)՝ Ընկերության «Արհեստական բանականության / մեքենայական ուսուցման և գործարար հետազոտության հարթակի մշակում և ներդրում» նախագծով ծրագրային լուծման մատակարար կազմակերպություն ընտրելու համար
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
Մրցույթին կարող են մասնակցել այն կազմակերպությունները, որոնք.
▪ գրանցված են ՀՀ-ում կամ արտերկրում որպես իրավաբանական անձ և չեն գտնվում սնանկության կամ լուծարման գործընթացում
▪ ունեն և կարող են ներկայացնել համանման նշանակության և ծավալի AI/ML և BI համակարգերի նախագծերի իրականացման հաջող փորձ
▪ ունեն B2B և B2G նախագծերով աշխատելու միջազգային փորձ ունեցող անձնակազմ, որը ներառում է․
▪ Project Manager (ICT նախագծերի կառավարում, առնվազն 5 տարվա փորձ),
▪ System Architect (մեծածավալ համակարգերի ճարտարապետության նախագծում, տվյալների բազաներ և ինտեգրացիաներ, առնվազն 5 տարվա փորձ),
▪ ML մասնագետներ (կանխատեսում, կլաստերիզացիա, անոմալիաների հայտնաբերում),
▪ BI/Frontend Developer (դեշբորդների և վիզուալիզացիաների մշակում),
▪ Backend Developer (API և տվյալների բազաների ինտեգրում),
▪ Database Administrator (OLAP և հարաբերական բազաների կառավարում):
ՊԱՅՄԱՆՆԵՐ
1. Նախագծի իրականացման տևողությունը՝ 6 ամիս, հավելյալ 3 ամիս ետսպասարկում, ինչպես նաև ակնկալվում է արտոնյալ պայմաններով 5 տարվա ընդլայնված աջակցության ցուցաբերում։
2. Համակարգի փաստաթղթերը պետք է տրամադրվեն հայերեն և անգլերեն լեզուներով։
3․ Ակնկալվում է, որ Կատարողը.
▪ կիրառելու է Agile և Iterative մշակման մեթոդաբանություն՝ ապահովելով շարունակական հետադարձ կապը և ճշգրտումների հնարավորությունը,
▪ հետևելու է համակարգերի նախագծման, AI/ML մշակման և կիբերանվտանգության ոլորտների լավագույն միջազգային փորձին,
▪ օգտագործելու է հաճախորդակենտրոն նախագծման սկզբունքներ,
▪ ներառելու է ռիսկերի կառավարման մեխանիզմներ, այդ թվում` տվյալների անվտանգության, ժամանակի կորուստների, և ինտեգրման հետ կապված ռիսկերի բացահայտումը,
▪ ապահովելու է պարզ համագործակցություն Պատվիրատուի ներգրավված անձնակազմի հետ՝ աշխատանքների ամբողջ ընթացքում։
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿ
Մատակարարը պետք է իրականացնի համակարգի․
▪ նախագծումը և ճարտարապետության սահմանումը,
▪ ծրագրային ապահովման մատակարարումը և տեղադրումը,
▪ ML մոդուլների նախագծումը և ներդրումը,
▪ անվտանգության, պահուստավորման և բիզնես շարունակականության ապահովումը,
▪ օգտագործողների ուսուցումը և փաստաթղթավորումը,
▪ փորձարկումը և ամբողջական գործարկումը։
ՎԱՅՐ
Մրցույթի կազմակերպման վայրը՝ Ընկերության գլխամասային գրասենյակում։
ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
Մրցութային առաջարկները (Տեխնիկական և Ֆինանսական հայտերը) պետք է ներկայացվեն Ընկերություն՝ առանձին փակ ծրարներով, մեկ կնքված փաթեթով, հայերեն լեզվով։
Տեխնիկական հայտում պետք է ներառվի․
▪ առաջարկվող համակարգի նկարագրությունը և համապատասխանությունը TOR-ին,
▪ աշխատանքների իրականացման պլանը և ժամկետները,
▪ նախորդ նմանատիպ փորձի նկարագրությունը,
▪ ներգրավված անձնակազմի ցանկը և փորձը,
▪ որակի ապահովման մեխանիզմները։
Ֆինանսական հայտում պետք է ներառվի․
▪ ընդհանուր գինը, ներառյալ՝ բոլոր հարկերը և պարտադիր վճարները,
▪ լրացուցիչ ֆինանսական տեղեկություններ՝ մասնակիցի հայեցողությամբ։
ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳ
Մրցութային առաջարկները կբացվեն և կամփոփվեն մրցութային հանձնաժողովի կողմից 24/10/2025 թ., ժ. 16:30 -ին։ Մասնակիցները կարող են ներկա լինել փաթեթների բացմանը։
Մրցույթի հաղթող ճանաչվելու է այն կազմակերպությունը, որը կստանա ամենաբարձր միավոր՝ ըստ սահմանված չափանիշների․
▪ տեխնիկական առաջարկ – 50%,
▪ նմանատիպ փորձ և թիմի որակավորում – 30%,
▪ ֆինանսական առաջարկ – 20%։
Մրցույթի հաղթող մասնակցի հետ պայմանագիրը կկնքվի ոչ ուշ, քան մինչև 07/11/2025 թ.։
ԱՅԼ
«AI/ML և BI հարթակի մշակում և ներդրում» նախագծի TOR-ի պատճենի, լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Ընկերությանը. hասցե՝ ք․Երևան, Վարդանանց 16, hեռ.՝ +374 11 560404։