ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը Հայաստանի ապահովագրական շուկայի կայուն մասնակիցներից է՝ ավելի քան 20 տարվա հարուստ փորձառությամբ:


ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին՝ որպես ՌԱՍԿՈ ԱՍՊԸ, և նույն  տարում ստացել ոչ կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիա: 2008 թվականին վերագրանցվել և վերալիցենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից, իսկ 2012 թվականին վերանվանվել է ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՍՊԸ-ի:

 

ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերությունը ունի ոչ կյանքի ապահովագրության 15 դասերի գծով լիցենզիա: Մեր դիվերսիֆիկացված ապահովագրական պորտֆելը թույլ է տալիս առաջարկել ապահովագրական ծառայությունների լայն տեսականի՝ հարմարեցված մեր հաճախորդների տարբեր կարիքներին:

 

ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աշխատանքի բարձր որակը սերտիֆիկացված է միջազգային ISO 27001։2022 (Տեղեկատվության անվտանգության կառավարում) և ISO 9001:2015 (Որակի կառավարում) ստանդարտներին համապատասխան։

 

ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերությունն անդամակցում է Հայաստանի ապահովագրողների միությանըՀայաստանի ավտոապահովագրողների բյուրոյին և Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալությանը։



<font size="5">Առաքելություն</font>

Առաքելություն

Ապահովագրական շուկայում հանդես գալ բարձրորակ ապահովագրական ծառայություններով` մեր առջև դնելով դրանք արդյունավետ իրացնելու, սպասարկելու խնդիրը և այդ առաքելությունն իրականացնելու ճանապարհին ձեռք բերել ազնիվ, կայուն և վստահելի գործընկերոջ բարի համբավ։

<font size="5">Տեսլական</font>

Տեսլական

Լինել Հայաստանի Հանրապետության լավագույն ապահովագրական ընկերությունը՝ առանձնանալով կայունությամբ և հուսալիությամբ։

<span lang="HY" style="line-height: 107%;"><font size="5">Արժեքներ</font></span>

Արժեքներ

 Թափանցիկություն 

 Հաշվետվողականություն 
 Արդարություն 
 Պատասխանատվություն


 

Խորհուրդ

Ղեկավարություն

Բաժնետերեր և մասնակիցներ

Կառուցվածք

Հաշվետվություններ

Իրավական ակտեր