
2026թ․
ապրիլի 1-ից ուժի
մեջ են մտել «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունները,
որոնց համաձայն բարձրացվել են ԱՊՊԱ հատուցումների առավելագույն սահմանաչափերը։ Նոր սահմանչափերը նպատակ ունեն բարձրացնել ճանապարհատրանսպորտային
պատահարի դեպքում դրա մասնակիցների ֆինանսական պաշտպանվածությունը։
Այսուհետ, յուրաքանչյուր տուժողի համար
գույքին պատճառված վնասի ԱՊՊԱ հատուցման առավելագույն սահմանաչափը կազմելու է 2,5 մլն դրամ (նախկին 1,8 մլն դրամի փոխարեն), իսկ անձնական վնասի հատուցման
առավելագույն սահմանաչափը՝ 3,5 մլն դրամ (3,3 մլն դրամի փոխարեն): Միևնույն ժամանակ, մեկ ապահովագրական պատահարի շրջանակում գույքային վնասի համար սահմանաչափը կկազմի 25 մլն դրամ (նախկին 18 մլն դրամի փոխարեն), իսկ անձնական վնասի համար՝
35 մլն դրամ (33 մլն դրամի փոխարեն):
Նշված փոփոխությունները կիրառելի են 2026թ․ ապրիլի 1-ից հետո տեղի ունեցած պատահարների դեպքում։