
Ս/թ հունիսի 4-ին Երևանում կայացած InsureTek Armenia 2026 միջազգային կոնֆերանսի շրջանակներում տեղի ունեցած «Ոսկե Վահան» մրցանակաբաշխության ընթացքում տարվա լավագույնս հատուցող ավտոապահովագրող է ճանաչվել Արմենիա Ինշուրանսը։
Մրցանակը կոչված
է նշանավորելու մեր ընկերության ներդրումը Հայաստանում ավտոմեքենաների ապահովագրության համակարգի
կայացման և հատուցումների գործընթացի արդյունավետ կազմակերպման գործում։
Առանձին անձնական
մրցանակի արժանացավ նաև Արմենիա Ինշուրանսի խորհրդի նախագահ, պարոն Վաչէ Գաբրիյելյանը՝
կառավարման ասպարեզում իր ցկյանս նվաճումների և բարձր արհեստավարության համար:
InsureTek Armenia 2026 կոնֆերանսը՝ ապահովագրական ոլորտի միջազգային հեղինակավոր կազմակերպության GAIP (Global Association of InsurTech Professionals) կողմից Հայաստանում անցկացված անդրանիկ միջոցառումն է, որը կազմակերպվել է ՀՀ կենտրոնական բանկի և Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի բարձր հովանու ներքո։ Այն համախմբել է ապահովագրության ոլորտի առաջատար ընկերություններին, ոլորտը կարգավորող պետական մարմիններին, հայրենական և օտարերկրյա փորձագետներին և տեխնոլոգիական նորարարներին: