
InsureTek Armenia 2026` ապահովագրական ոլորտի միջազգային հեղինակավոր կազմակերպության
GAIP (Global Association of InsureTech Professionals) կողմից Հայաստանում անցկացվող
անդրանիկ միջոցառումն է, որն իրագործվում է ՀՀ կենտրոնական բանկի և Հայաստանի ավտոապահովագրողների
բյուրոյի բարձր հովանու ներքո։
InsureTek Armenia 2026 տեղի կունենա
ս/թ հունիսի 4-ին Երևանում և նախատեսված է ապահովելու հարթակ, որտեղ ձևավորվում է իրական համագործակցություն՝ ապահովագրական ընկերությունների, ապահովագրական տեխնոլոգիաներ մշակողների, ապահովագրության ոլորտը կարգավորող մարմինների ղեկավարների, ներդրողների և մասնագետների համատեղ մասնակցության
միջոցով։
Կարևորելով նման հարթակի կայացումը՝ Արմենիա Ինշուրանսը դարձել է InsureTek
Armenia 2026-ի «Ոսկե հովանավորներից» մեկը։
InsureTek
Armenia 2026 շրջանակներում ակնկալվում են բարձրաստիճան հյուրեր, շնորհանդեսներ, հանդիպումներ,
ցուցահանդեսներ, ինչպես նաև Հայաստանի ապահովագրական ոլորտի առաջավոր փորձառության
«Ոսկե Վահան» մրցանակաբաշխությունը։ Մանրամասնությունների համար տես միջոցառման կայքէջը։