
Փետրվարի 26-ին Արմենիա Ինշուրանսը՝ այլ ապահովագրական ընկերությունների հետ համատեղ, համագործակցության հուշագիր ստորագրեց Առողջապահական համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հետ։
Հուշագրի նպատակն է խթանել Հայաստանի պետական և մասնավոր հատվածների միջև համագործակցությունը, փոխանակել լավագույն փորձը և նպաստել համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգի կայացմանը։
Արմենիա Ինշուրանսը մշտապես աջակցում է բոլոր պետական նախաձեռնություններին, որոնք ուղղված են ապահովագրական ոլորտի զարգացմանը։