20.03.2026 | Արմենիա Ինշուրանսը մասնակցել է Insurtech Insights 2026 միջազգային կոնֆերանսին
Image

ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ համար Լոնդոնում կայացած այս տարվա Insurtech Insights կոնֆերանսին մասնակցելը աննախադեպ հնարավորություն էր ծանոթանալու ոլորտի զարգացման միտումներին, առավել առաջադիմական նորարարություններին, ուսումնասիրելու վարման նոր մոդելներ և  տեխնոլոգիաներ և ամրապնդելու կապերը ոլորտի առաջատարների հետ։

 

«Կոնֆերանսին մասնակցելը կարևոր է մեր ընկերության միջազգային ճանաչելիության և կապերի ընդլայնման առումներով, իսկ դրա տասնյակ միջոցառումներից քաղած գաղափարները կարտացոլվեն մեր առաջիկա անելիքներում և նախաձեռնություններում», - ասել է ընկերության գործառնական գծով տնօրեն Վահրամ Պետրոսյանը։

 

Insurtech Insights-ը ապահովագրության ոլորտի ամենամեծ միջազգային հարթակներից է աշխարհում։ Նրա ամենամյա կոնֆերանսներն ապահովում են տեխնոլոգիական նորույթներին ծանոթանալու, թարմ գաղափարներ փոխանակելու և գործարար կապեր հաստատելու անգերագնահատելի հնարավորություններ։ Այս տարվա կոնֆերանսը միավորել է զարգացման և համագործակցության հնարավորություններ փնտրող 6000-ից ավել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ, ապահովագրական տեխնոլոգիաների մատակարարներ և ներդրողներ ավելի քան 80 երկրից։



 

Կարդացեք ավելին