05.10.2025 | Armenia Insurance-ը «Երևան Մարաթոնին». Ուժեղ թիմ, ուժեղ արդյունք
Image

Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ Արմենիա Ինշուրանսի Ներքին աուդիտի ղեկավար Արման Սահակյանը ներկայացրեց մեր Ընկերությունը «Երևան Մարաթոնին» հանդես եկած Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի թիմում։ 


Արմանը գրանցեց գերազանց արդյունք՝ զբաղեցնելով պատվավոր երկրորդ տեղը ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների կազմում։ Այս հաջողությունը ևս մեկ անգամ հաստատում է Արմենիա Ինշուրանսի հիմնական արժեքները՝ նվիրվածություն, տոկունություն և ձգտում գերազանցության, թե՛ աշխատանքային միջավայրում, և թե՛ դրա սահմաններից դուրս։ Մենք հավատում ենք, որ ուժեղ թիմային ոգին շարունակվում է նաև Ընկերությունից դուրս, և Արմանի արդյունքը դրա լավագույն ապացույցներից է։ 


Շնորհավորում ենք Արմանին այս նշանակալի նվաճման համար։ Հպարտ ենք, որ նա մեր թիմի մի մասն է։



 

Կարդացեք ավելին