12.02.2026 | Արմենիա Ինշուրանս ունի նոր հասցե
Image

Արմենիա Ինշուրանսի նոր գլխամասային գրասենյակը գտնվում է Դավիթ Անհաղթի 11/12  հասցեում, Երևանի Զեյթուն թաղամասում։ 


Նորակառույց տարածքն առանձնանում է իր ժամանակակից դիզայնով, գերհարմարավետ միջավայրով և տեխնիկապես հագեցած է ընկերության հաճախորդներին նորովի սպասարկելու համար։ Սա կարևոր քայլ է ընկերության համապարփակ նորացման և իր ուրույն ոճի կայացման ճանապարհին։ 


Ընկերությունը, որը հաջողության է հասել երկար տարիներ Հայաստանի խոշորագույն տնտեսվարողների հետ շահավետ համագործակցության,  բարձրակարգ ապահովագրական ծառայությունների մատուցման, հաճախորդի հանդեպ նվիրվածության շնորհիվ, այսուհետ հասանելի է դարձնում իր անհատականացված բարձրորակ սպասարկումը ամենալայն զանգվածներին։ 


Ընկերության գլխավոր գրասենյակը բաց է այցելուների համար՝ երկուշաբթիից ուրբաթ, ժ.09։00-ից 18։00։ Սիրով սպասում ենք Ձեզ մեր նոր հասցեում։



 

Կարդացեք ավելին