08.11.2025 | ԱՊՊԱ ապահովագրավճաների մոդելի 5-րդ փոփոխություն

2025 թ.-ի Նոյեմբերի 18-ից ուժի մեջ է մտել ԱՊՊԱ անհատական գնագոյացման նոր մոդելը, որը հավանության է արժանացել ՀՀ ավտոապահովագրողների բյուրոյի կողմից։ 

 

Փոփոխությունների են ենթարկվել տրանսպորտային միջոցների առանձին խմբերի ռիսկայնության գործակիցները՝ կախված վիճակագրական տվյալների հիման վրա հաշվարկված վնասաբերության ցուցանիշներից։ Փոփոխությունների արդյունքում Ընկերության կողմից բազային ԲՄ դասի համար առաջարկվող նվազագույն և առավելագույն ապահովագրավճարները կազմել են համապատասխանաբար 15.000  և 102.500 ՀՀ դրամ։

 

Ընդ որում նշենք, որ Ընկերությունը պահպանել է խնայված ծախսերը ի օգուտ հաճախորդների օգտագործելու քաղաքականությունը և այսուհետ նույնպես ԱՊՊԱ պայմանագիրը առցանց կնքվելու է 15% ցածր ապահովագրավճարով։

  


 

Կարդացեք ավելին