16.02.2026 | Արմենիա Ինշուրանսը մեկնարկել է գյուղատնտեսության ապահովագրության վաճառքները
Image

Սույն թվականի փետրվարի 16-ից սկսվել է գյուղատնտեսության ապահովագրության վկայագրերի վաճառքը, որն իրականացվում է Գյուղատնտեսական ապահովագրողների ազգային գործակալության (ԳԱԱԳ) անդամների հետ համատեղ՝ համաապահովագրության սկզբունքով։ ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍՆ անդամակցում է ԳԱԱԳ-ին 2025 թվականից։


Գյուղատնտեսական ապահովագրությունը նախատեսված է Հայաստանի անհատ գյուղացիների ու գյուղատնտեսական ընկերությունների համար և վերջիններիս ապահովագրավճարի 40-60%-ը ծածկվում է պետության կողմից։


Ապահովագրությունը հատուցում է կարկտահարության, հրդեհի, երաշտի և գարնանային ցրտահարության պատճառով ապահովագրված այգիների, բանջարանոցների և դաշտերի բերքին հասցված վնասները։ Ապահովագրությանը ենթակա է ծիրանի, դեղձի, խաղողի, խնձորի, սալորի, բալի, կեռասի, հացահատիկի, կարտոֆիլի, ձմերուկի և սեխի բերքը։


Գյուղատնտեսական ապահովագրության պայմանների մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայքի համապատասխան էջը կամ զանգահարեք՝ 011 560404 հեռախոսահամարով։ 



 

Կարդացեք ավելին