Գյուղատնտեսության կամավոր ապահովագրություն

Գյուղատնտեսության ապահովագրությունն ապահովում է Ձեր ֆինանսական պաշտպանությունը կարկուտի, հրդեհի, երաշտի, գարնանային ցրտահարության ռիսկերի հետևանքով գյուղատնտեսական գործունեությանը հասցված վնասներից, ինչը թույլ է տալիս հանգիստ զբաղվել հողագործությամբ՝ գիտակցելով, որ Ձեր բերքը պաշտպանված է անկանխատեսելի դեպքերից։
Գյուղատնտեսության ապահովագրությունը կարող են կնքել հողագործ ֆերմերներ, գյուղացիական տնտեսություններ, գյուղատնտեսական կազմակերպություններ և ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, ովքեր ՀՀ մարզերում տիրապետում (այդ թվում՝ վարձակալում) կամ շահագործում են պտղատու այգիներ, դաշտեր, այլ հողատարածքներ։
Գյուղատնտեսության ապահովագրությանը ենթակա է տարբեր գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցրած բերքը, մասնավորապես՝ ծիրանի, խաղողի, դեղձի, խնձորի, սալորի, բալի և կեռասի, ինչպես նաև հացահատիկի, կարտոֆիլի, ձմերուկի և սեխի։

Մեր գրասենյակը` ք․Երևան, Դավիթ Անհաղթի 11/12 հասցեում

Մեր 011 560404 կամ 012 560404 հեռախոսահամարներին

Գյուղատնտեսության ապահովագրության շրջանակներում հատուցվում են հետևյալ ռիսկերի հետևանքով բերքին հասցված վնասը՝ ելնելով աճեցվող մշակաբույսի տեսակից և հողատարածքի գտնվելու վայրից.
· Գարնանային ցրտահարություն
· Կարկտահարություն
· Հրդեհ
· Երաշտ
Վնասների հատուցումն իրականացվում է ըստ ռիսկի ու մշակաբույսի տեսակների և գտնվելու վայրի.
|
Ռիսկի
տեսակ |
Մշակաբույսի
տեսակ |
Մարզ
(բացի Երևանից) |
|
Կարկտահարություն և հրդեհ |
ծիրան, խաղող, դեղձ |
բոլոր մարզերը |
|
Կարկտահարություն |
խնձոր, սալոր, կարտոֆիլ, բալ, կեռաս |
|
|
Կարկտահարություն |
ձմերուկ և սեխ |
Արմավիր, Արարատ, Արագածոտն |
|
Գարնանային ցրտահարության |
ծիրան, խաղող, դեղձ, սալոր, կարտոֆիլ |
բոլոր մարզերը |
|
Երաշտ |
հացահատիկ |
բոլոր մարզերը* |
Առավել մանրամասն տես ստորև Կանոններում («Կարևոր
փաստաթղթեր» բաժնում)։
Գյուղատնտեսության ապահովագրության շրջանակներում հատուցման ենթակա չէ այն վնասը, որն առաջացել է․
· մշակաբույսերի, դրանց մասերի հանկարծակի կոտրվածքների կամ վնասման հետևանքով, ներառյալ՝ փտումը, խոնավության կամ բորբոսի ի հայտ գալը
· ապահովագրված բերքի շուկայական արժեքի տատանման, ֆինանսական ցանկացած կորստի և/կամ վնասի հետևանքով՝ եկամտի կորուստը, հարկերը, տուրքերը, տուգանքները, վարկային պարտավորությունները
· հալոցքի կամ հորդառատ անձրևների արդյունքում ստորգետնյա ջրերի հետևանքով
· ցանկացած տեսակի աղտոտման, քիմիական կամ այլ կենսաբանական նյութերի հետևանքով
· մշակաբույսերի հիվանդությունների, վնասատուների հետևանքով
· հրդեհի հետևանքով, որի պատճառ է հանդիսացել ապահովադրի կամ այլ անձի կողմից կրակ վառելը, ներառյալ՝ ապահովագրված բերքը ցրտահարությունից փրկելու նպատակով
· ապահովադրի կամ շահառուի դիտավորյալ գործողությունների հետևանքով
· ապահովագրության պայմանագրում չնշված հողատարածքում տեղի ունեցած ապահովագրական պատահարի հետևանքով
· ապահովագրության պայմանագրի կնքումից առաջ տեղի ունեցած ցանկացած իրադարձությունների և/կամ պատճառների արդյունքում, նույնիսկ եթե վնասը հայտնաբերվել է պայմանագրի գործողության ընթացքում։
Ապահովագրողը հատուցում չի վճարելու, եթե ապահովադիրը․
· ապահովագրության պայմանագիր կնքելիս, թաքցրել կամ կեղծ ու ոչ լիարժեք տեղեկություններ է ներկայացրել ապահովագրության օբյեկտի վերաբերյալ
· սահմանված ժամկետում և կարգով ապահովագրողին չի տեղեկացրել ապահովագրական պատահարի մասին։
Ապահովագրության ենթակա չեն․
· հողատարածքները, որոնց ծառերը բերք չեն տվել պայմանագիր կնքելուն նախորդող երկու տարվա ընթացքում
· հողատարածքները, որտեղ վերջին երկու տարվա ընթացքում անընդմեջ տեղի է ունեցել կարկտահարություն, հրդեհ, գարնանային կամ ձմեռային ցրտահարություն, երաշտ, որոնց հետևանքով տեղի է ունեցել կորուստ նվազագույնը 80%-ի չափով:
Ավելի մանրամասն տես ստորև Կանոններում («Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։
Գյուղատնտեսության ապահովագրության դեպքում ապահովագրավճարի մեծությունը սահմանվում է՝ ելնելով ապահովագրական սակագնից։ Վերջինս հաշվարկվում է՝ ելնելով հողատարածքի գտնվելու ռիսկային գոտու և հարաբերականության ցուցանիշներից՝ համաձայն ստորև Կանոնների Հավելված 2-ի և Հավելված 4-ի (տես՝ «Կարևոր փաստաթղթեր» բաժնում):
Համակցված ռիսկերից ապահովագրություն ձեռք բերելու դեպքում տրամադրվում է 10 տոկոս զեղչ ապահովագրավճարից:
Ապահովագրավճարն սուբսիդավորվող գումար է, ապահովադիրը պարտավոր է ապահովագրողին վճարել ապահովագրավճարի չսուբսիդավորվող մասը: Այսպես՝ ծիրանի և հացահատիկի դեպքում սուբսիդիան կազմում է 40%, իսկ մնացած մշակաբույսերի համար՝ 60%՝ անկախ ընտրված ռիսկերից։
Ավելի մանրամասն տես ստորև Կանոններում («Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։
Գյուղատնտեսության ապահովագրության դեպքում ապահովագրական հատուցման առավելագույն չափը (ապահովագրական գումարը) սահմանվում է ելնելով ռիսկից և մշակաբույսի տեսակից: Այսպես՝
|
Ապահովագրական գումարի չափերը |
ՀՀ
դրամ/հա |
|
Ծիրանի ապահովագրության դեպքում |
|
|
Սահմանաչափ 1 |
1 000 000 |
|
Սահմանաչափ 2 |
1 200 000 |
|
Սահմանաչափ 3 |
1 400 000 |
|
Դեղձի ապահովագրության դեպքում |
|
|
Սահմանաչափ 1 |
800 000 |
|
Սահմանաչափ 2 |
1 000 000 |
|
Սահմանաչափ 3 |
1 300 000 |
|
Սալորի ապահովագրության դեպքում |
|
|
Սահմանաչափ 1 |
600 000 |
|
Սահմանաչափ 2 |
800 000 |
|
Սահմանաչափ 3 |
1 000 000 |
|
Բալի և կեռասի ապահովագրության դեպքում |
|
|
Սահմանաչափ 1 |
600 000 |
|
Սահմանաչափ 2 |
800 000 |
|
Սահմանաչափ 3 |
1 000 000 |
|
Խաղողի ապահովագրության դեպքում |
|
|
Սահմանաչափ 1 |
1 000 000 |
|
Սահմանաչափ 2 |
1 250 000 |
|
Սահմանաչափ 3 |
1 500 000 |
|
Ձմերուկի և սեխի ապահովագրության դեպքում |
|
|
Սահմանաչափ 1 |
800 000 |
|
Սահմանաչափ 2 |
1 000 000 |
|
Սահմանաչափ 3 |
1 200 000 |
|
Կարտոֆիլի ապահովագրության դեպքում (ապահովագրությունը կիրառելի
է միայն ոռոգվող դաշտերի համար) |
|
|
Սահմանաչափ 1 |
1 300 000 |
|
Սահմանաչափ 2 |
1 500 000 |
|
Սահմանաչափ 3 |
1 700 000 |
|
Ապահովագրական գումարի չափերը |
Ավանդական այգի, ՀՀ դրամ/հա |
Ինտենսիվ այգի, ՀՀ դրամ/հա |
|
Խնձորի ապահովագրության դեպքում |
||
|
Սահմանաչափ 1 |
500 000 |
4 000 000 |
|
Սահմանաչափ 2 |
800 000 |
6 000 000 |
|
Սահմանաչափ 3 |
1 000 000 |
8 000 000 |
|
Ապահովագրական գումարի չափերը |
Աշնանացան |
Գարնանացան |
||
|
ոռոգվող դաշտեր, ՀՀ դրամ/հա |
չոռոգվող դաշտեր, ՀՀ դրամ/հա |
ոռոգվող դաշտեր, ՀՀ դրամ/հա |
չոռոգվող դաշտեր, ՀՀ դրամ/հա |
|
|
Հացահատիկի (ցորեն/գարի/վարսակ) ապահովագրության դեպքում |
||||
|
Սահմանաչափ |
250 000 |
200 000 |
230 000 |
180 000 |
Առավել մանրամասն տես ստորև Կանոններում («Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։
Գյուղատնտեսության ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է՝
• Իրավաբանական անձ հանդիսացող ապահովադրի դեպքում՝
· կազմակերպության տվյալները (պետական գրանցման, ՀՎՀՀ, ղեկավարի (լիազոր անձի), բանկային տվյալները)
· հողամասի տվյալները (սեփականության վկայականը կամ վարձակալության պայմանագիրը, կամ ՀՀ իրավասու մարմնի կողմից տրված շրջադարձային կոորդինատների գծով տեղեկանքը, կամ իրավական այլ փաստաթղթեր)
• Ֆիզիկական անձ հանդիսացող ապահովադրի դեպքում՝
· ապահովադրի անձը հաստատող փաստաթուղթը
· հողամասի տվյալները (սեփականության վկայականը կամ վարձակալության պայմանագիրը, կամ ՀՀ իրավասու մարմնի կողմից տրված շրջադարձային կոորդինատների գծով տեղեկանքը, կամ իրավական այլ փաստաթղթեր):
Եթե Պայմանագրի կնքումից հետո պարզվել է, որ ապահովադիրը կեղծ կամ սխալ տեղեկություններ է հայտնել, ապա ապահովագրողն իրավունք ունի լուծել պայմանագիրը:
Ավելի մանրամասն տես ստորև Կանոնները («Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։
|
Բերք |
Առանձնահատկություններ |
||
|
Ծիրան1, 2 |
ավանդական և ինտենսիվ այգիներ (ՀՀ կառավարության 03/06/2021թ-ի N 927-Լ որոշման հավելվածի 9-րդ կետի 4-րդ ենթակետ) |
Մարտի 1 – Օգոստոսի 25 (գարնանային ցրտահարություն) |
|
|
Մարտի 1 – Օգոստոսի 25 (կարկուտ և հրդեհ + գարնանային ցրտահարություն)5 |
|||
|
Ապրիլի 1 – Օգոստոսի 25 (կարկուտ և հրդեհ) |
|||
|
Խաղող2 |
տեխնիկական, սեղանի և համապիտանի
սորտեր |
Մարտի 1 – Հոկտեմբերի 30 (գարնանային ցրտահարություն) |
|
|
Մարտի 1 – Հոկտեմբերի 30 (կարկուտ և հրդեհ + գարնանային ցրտահարություն)6 |
|||
|
Ապրիլի 1 – Հոկտեմբերի 30 (կարկուտ և հրդեհ) |
|||
|
Դեղձ2 |
ավանդական և ինտենսիվ այգիներ (ՀՀ կառավարության 03/06/2021թ-ի N 927-Լ որոշման հավելվածի 9-րդ կետի 4-րդ ենթակետ) |
Մարտի 1 – Հոկտեմբերի 10 (գարնանային ցրտահարություն) |
|
|
Մարտի 1 – Հոկտեմբերի 10 (կարկուտ և հրդեհ + գարնանային ցրտահարություն)7 |
|||
|
Ապրիլի 1 – Հոկտեմբերի 10 (Կարկուտ և հրդեհ) |
|||
|
Խնձոր |
ավանդական և ինտենսիվ այգիներ (ՀՀ կառավարության 03/06/2021թ-ի N 927-Լ որոշման հավելվածի 9-րդ կետի 4-րդ ենթակետ) |
Մայիսի 1 – Հոկտեմբերի 10 (կարկուտ) |
|
|
Հացահատիկ4 (ցորեն/գարի/վարսակ) |
Գարնանացան |
Ոռոգվող դաշտեր |
Ապրիլի 1 – Հոկտեմբերի 1 (կարկուտ) |
|
Ապրիլի 1 – Հոկտեմբերի 1 (կարկուտ
և հրդեհ) |
|||
|
Չոռոգվող դաշտեր |
Ապրիլի 1 – Հոկտեմբերի 1 (կարկուտ) |
||
|
Ապրիլի 1 – Հոկտեմբերի 1 (կարկուտ
և հրդեհ) |
|||
|
Մայիսի 1* – Հոկտեմբերի 1 (երաշտ) |
|||
|
Ապրիլի 1 – Հոկտեմբերի 1 (երաշտ + կարկուտ)8 |
|||
|
Ապրիլի 1 – Հոկտեմբերի 1 (երաշտ + կարկուտ և հրդեհ)8 |
|||
|
Աշնանացան |
Ոռոգվող դաշտեր |
Ապրիլի 1 – Հոկտեմբերի 1 (կարկուտ) |
|
|
Ապրիլի 1 – Հոկտեմբերի 1 (կարկուտ
և հրդեհ) |
|||
|
Չոռոգվող դաշտեր |
Ապրիլի 1 – Հոկտեմբերի 1 (կարկուտ) |
||
|
Ապրիլի 1 – Հոկտեմբերի 1 (կարկուտ
և հրդեհ) |
|||
|
Մայիսի 1 – Սեպտեմբերի 1 (երաշտ) |
|||
|
Ապրիլի 1 – Հոկտեմբերի 1 (երաշտ + կարկուտ)8 |
|||
|
Ապրիլի 1 – Հոկտեմբերի 1 (երաշտ + կարկուտ և հրդեհ)8 |
|||
|
Սալոր |
ավանդական և ինտենսիվ այգիներ (ՀՀ կառավարության 03/06/2021թ-ի N 927-Լ որոշման հավելվածի 9-րդ կետի 4-րդ ենթակետ) |
Ապրիլի 1 – Սեպտեմբերի 1 (գարնանային
ցրտահարություն) |
|
|
Ապրիլի 1 – Սեպտեմբերի 1 (կարկուտ
+ գարնանային ցրտահարություն) |
|||
|
Ապրիլի 1 – Սեպտեմբերի 1 (կարկուտ) |
|||
|
Ձմերուկ և սեխ2 |
|
Մայիսի 1* – Հոկտեմբերի 1 (կարկուտ) |
|
|
Կարտոֆիլ2, 3 |
Վաղահաս |
Մարտի 20** – Օգոստոսի 1 (կարկուտ) |
|
|
Մարտի 20** – Օգոստոսի 1 (գարնանային ցրտահարություն) |
|||
|
Մարտի 20** – Օգոստոսի 1 (կարկուտ + գարնանային ցրտահարություն) |
|||
|
Միջահաս, միջա-վաղահաս, միջա-ուշահաս
և ուշահաս |
Ապրիլի 1** – Հոկտեմբերի 1 (կարկուտ) |
||
|
Ապրիլի 1** – Հոկտեմբերի 1 (գարնանային
ցրտահարություն) |
|||
|
Ապրիլի 1** – Հոկտեմբերի 1 (կարկուտ
+ գարնանային ցրտահարություն) |
|||
|
Բալ և կեռաս (բոլոր տեսակները և նրանց հիբրիդները) |
Վաղահաս և միջահաս |
Մայիսի 1*** – Հուլիսի 1 |
|
|
Ուշահաս |
Մայիսի 1*** – Սեպտեմբերի 1 |
||
[1] Ծիրանի ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետի ավարտը Գեղարքունիքի մարզի համար սահմանվում է սեպտեմբերի 30-ը։
[2] Փետրվարի 21-ից մինչև փետրվարի 27-ը գարնանային ցրտահարության ռիսկից ծիրանի, խաղողի կամ դեղձի, ապրիլի 25-ից մինչև մայիսի 20-ը կարկտահարության ռիսկից ձմերուկի և սեխի, մայիսի 15-ից մայիսի 31-ը կարկտահարության ռիսկից միջին-վաղահաս, միջին ուշահաս կամ ուշահաս կարտոֆիլի ապահովագրության պայմանագիր կնքվելու դեպքում տվյալ պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման ամսաթվին հաջորդող 10-րդ օրը։
[3] Մարտի 21-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում կարկտահարության և/կամ գարնանային ցրտահարության ռիսկերից միջին-վաղահաս, միջին ուշահաս կամ ուշահաս կարտոֆիլի ապահովագրության պայմանագիր կնքվելու դեպքում տվյալ պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման ամսաթվին հաջորդող 10-րդ օրը (կարտոֆիլի դեպքում՝ բայց ոչ ավելի վաղ, քան սածիլների առաջացման փուլը)։
[4] Ապրիլի 1-ից մինչև մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում կարկտահարության կամ
կարկտահարության և հրդեհի ռիսկերից հացահատիկի ապահովագրության պայմանագիր
կնքվելու դեպքում տվյալ պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման ամսաթվին հաջորդող
6-րդ օրը:
Մայիսի 1-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում երաշտի ռիսկից հացահատիկի ապահովագրության պայմանագիր կնքվելու դեպքում տվյալ պայմանագիրն ուժի մեջ է մտնում հունիսի 1-ից:
[5] Պայմանագրի գործողության ժամկետը համակցված ռիսկերի համար սահմանված է Մարտի 1 – Օգոստոս 25, հաշվի առնելով, որ կարկուտ և հրդեհ ռիսկի համար սահմանվում է գործողության ժամկետ Ապրիլի 1 – Օգոստոս 25, գարնանային ցրտահարության համար՝ Մարտի 1 – Օգոստոս 25:
[6] Պայմանագրի գործողության ժամկետը համակցված ռիսկերի համար սահմանված է Մարտի 1 – Հոկտեմբեր 30, հաշվի առնելով, որ կարկուտ և հրդեհ ռիսկի համար սահմանվում է գործողության ժամկետ Ապրիլի 1 – Հոկտեմբեր 30, գարնանային ցրտահարության համար՝ Մարտի 1 – Հոկտեմբեր 30:
[7] Պայմանագրի գործողության ժամկետը համակցված ռիսկերի համար սահմանված է Մարտի 1 – Հոկտեմբեր 10, հաշվի առնելով, որ կարկուտ և հրդեհ ռիսկի համար սահմանվում է գործողության ժամկետ Ապրիլի 1 – Հոկտեմբեր 10, գարնանային ցրտահարության համար՝ Մարտի 1 – Հոկտեմբեր 10:
[8] Պայմանագրի գործողության ժամկետը համակցված ռիսկերի համար սահմանված է Ապրիլի
1 – Հոկտեմբեր 1, հաշվի առնելով, որ երաշտ ռիսկի համար սահմանվում է գործողության
ժամկետ գարնանացան հացահատիկի դեպքում՝ Մայիսի 1 – Հոկտեմբերի 1 և աշնանացան
հացահատիկի դեպքում՝ Մայիսի 1 – Սեպտեմբերի 1, իսկ կարկուտ, կարկուտ և հրդեհ ռիսկերի համար՝ Ապրիլի
1 – Հոկտեմբեր 1։
Ավելի մանրամասն տես ստորև Կանոնները
(«Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։
Ապահովագրական պատահարի տեղի ունենալու դեպքում անհրաժեշտ է անհապաղ (սակայն ոչ ուշ քան ապահովագրական պատահարը տեղի ունենալուց հետո 2 օրվա ընթացքում), տեղեկացնել այդ մասին 8202 շուրջօրյա հեռախոսահամարով և հետևել մասնագետի հրահանգներին։
Մանրամասների համար տես ստորև Կանոնները («Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։
Ապահովագրված բերքի վնասման/կորստի դեպքում՝ իրականացվում է վնասի գնահատում։ Վնաս գնահատողը հողատարածք այցելությունից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում կազմում և ապահովագրողին է ծանուցում վնասի գնահատման վերաբերյալ եզրակացությունը։ Այնուհետև ապահովագրողը 5 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է որոշում հատուցում վճարելու կամ հատուցման վճարումը մերժելու մասին (ներկայացնելով անհրաժեշտ պատճառներն ու հիմքերը), որը 1 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցվում է ապահովադիրն։
Ապահովագրական հատուցումը վճարելու մասին որոշում կայացնելու դեպքում ապահովագրողը վճարում է հատուցման գումարը ապահովադրին՝ որոշման ծանուցումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։
Առավել մանրամասն տես ստորև Կանոններում («Կարևոր փաստաթղթեր» բաժնում):
Ապահովագրողը կարող է վաղաժամկետ լուծել ապահովագրական պայմանագիրը.
· Իրավաբանական անձ հանդիսացող ապահովադրի լուծարման, ֆիզիկական անձ հանդիսացող ապահովադրի մահվան դեպքերում
· Ապահովադրի կողմից կեղծ, ակնհայտ սխալ տեղեկություններ ներկայացնելու դեպքում
· Ապահովադրի կողմից ապահովագրավճարի չվճարման դեպքում
· Ապահովադրի կողմից ապահովագրական Կանոնների խախտման դեպքում
· ՀՀ օրենսդրությամբ, Կանոններով (տես` «Կարևոր փաստաթղթեր» բաժնում) կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում։
Ապահովադիրն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու պայմանագիրը՝ այդ մասին ոչ պակաս, քան 15 օր առաջ ծանուցելով ապահովագրողին, եթե այլ ժամկետ նախատեսված չէ պայմանագրով: Ապահովադրի կողմից Պայմանագրից վաղաժամկետ հրաժարվելու դեպքում՝ վերջինիս վերադարձվում է իր կողմից վճարված ապահովագրավճարը պայմանագրի չլրացած ժամկետին համամասնորեն՝ նվազեցնելով այդ պահին վճարված կամ վճարման ենթակա ապահովագրական հատուցման չափով: Իսկ ապահովագրավճարը սուբսիդավորող համապատասխան պետական մարմնին տվյալ դեպքում վերադարձվում է պայմանագրով սահմանված ապահովագրավճարի սուբսիդավորված մասը՝ պայմանագրի չլրացած ժամկետին համամասնորեն:
Առավել մանրամասն տես ստորև Կանոններում («Կարևոր փաստաթղթեր» բաժնում):
