Մաքսային ներկայացուցչի մասնագիտական պատասխանատվության ապահովագրություն

Մաքսային բրոքերի մասնագիտական պատասխանատվության ապահովագրությունը կոչված է պաշտպանելու համապատասխան կազմակերպություններին և անհատ ձեռներեցներին՝ մասնագիտական գործունեության ընթացքում
իրենց կամ երրորդ անձանց
պատճառված վնասի հատուցման հետ կապված ծախսերից։
Մաքսային բրոքերի ապահովագրությունը նախատեսված է մաքսային ձևակերպումների և մաքսային հսկողության հետ կապված գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության իրավաբանական և ֆիզիկական անձանց համար։
Մաքսային բրոքերի ապահովագրությունը տարածվում է Հայաստանի մաքսային մարմնի կողմից տրված թույլատվություն և մաքսային օրենսդրությամբ նախատեսված
որակավորման վկայական ունեցող մաքսային բրոքերների վրա։

Մեր գրասենյակը` ք․Երևան, Դավիթ Անհաղթի 11/12 հասցեում

Մեր 011 560404 կամ 012 560404 հեռախոսահամարներին

Մաքսային բրոքերի ապահովագրության շրջանակներում հատուցվում է մաքսային ներկայացուցչի գործունեություն իրականացման ընթացքում մասնագիտական ծառայությունների մատուցման ժամանակ իր պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով երրորդ անձին հասցված վնասն, այն է` առաջացած մաքսային վճարների, տույժերի և տուգանքների վճարման պարտավորությունը, որը հաստատվում է իրավասու պետական մարմնի կամ անկախ փորձագետի որոշմամբ։
Մասնավորապես, հատուցման ենթակա են մաքսային
բրոքերի ու նրա՝ ապրանքներ տեղափոխող հաճախորդի
միջև կնքված պայմանագրի և մաքսային օրենսդրությամբ սահմանված իրավական նորմերի դիտավորյալ
կամ անզգուշությամբ կատարած հետևյալ խախտումները՝
· հաճախորդին ժամանակին
չտեղեկացնելը՝ մաքսային գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու
մասին
· մաքսային հայտարարագրի կամ ապրանքին առնչվող
փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման ժամկետներ չպահպանելը
· մաքսային փաստաթղթերի ձևակերպման ընթացքում
սխալներ թույլ տալը,
· մաքսային գործառնությունների իրականացման
համար անհրաժեշտ առևտրային, փոխադրման և այլ փաստաթղթերի կորուստը կամ վնասում,
· ապահովագրված գործունեության շրջանակներում
մաքսային գործառնությունների կատարման ընթացքում մաքսային օրենսդրության պահանջների
դիտավորյալ և անզգուշությամբ խախտելը կամ չհետևելը, ինչի հետևանքով մաքսային մարմինը
մաքսային ներկայացուցչին ներկայացրել է մաքսային վճարումներ կատարելու օրինավոր պահանջ։
Առավել մանրամասն տես ստորև Կանոններում («Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։
Մաքսային բրոքերի ապահովագրության շրջանակներում չեն հատուցվում այն վնասները,
որոնք արդյունք են`
· պետական մարմնի անօրինական գործողությունների կամ անգործության հետևանքով մաքսային
բրոքերի կողմից կատարած կանխամտածված, դիտավորյալ, չարամիտ և հանցավոր գործողության
· պետական մարմնի կողմից մաքսային բրոքերի նկատմամբ նշանակված պարտադիր
վճարի, տույժի, տուգանքի և պարտավորության
· մաքսային բրոքերի կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման
պատճառով երրորդ անձի մոտ առաջացած անուղղակի վնասի
· մաքսային բրոքերի կողմից իր պայմանագրային պարտավորությունների չկատարման,
որը հետևանք էր`
- միջուկային պայթյունի, ճառագայթման կամ ռադիոակտիվ
վարակման ուղղակի կամ անուղղակի ազդեցության
- ռազմական գործողությունների, զորաշարժերի կամ
այլ ռազմական միջոցառումների
- քաղաքացիական պատերազմի, ցանկացած տեսակի ժողովրդական
հուզումների, գործադուլի, ահաբեկչական գործողության
- պետական մարմնի կողմից փաստաթղթերի և ապահովագրության օբյեկտի առգրավման, բռնագրավման, ռեկվիզիցիայի, արգելանքի,
ոչնչացման կամ վնասման
· ապահովադրի կամ նրա ներկայացուցչի՝ ալկոհոլի, թմրանյութերի կամ տոքսիկ նյութերի
ազդեցության ներքո գտնվելու
· ապահովադրի չլիազորված աշխատակցի կողմից իրականացրած մաքսային ձևակերպումների
· մաքսային ձևակերպման այնպիսի մասնագետի գործողությունների, ում
որակավորման վկայականի գործողության ժամկետը պատահարի պահին եղել էր ավարտված, չեղարկված,
կամ կասեցված
· ապահովադրի կողմից ապահովագրական օբյեկտի վերաբերյալ միտումնավոր
կեղծ տեղեկատվություն հայտնելու
· մաքսային մարմնի կողմից մաքսային բրոքերին ներկայացված այնպիսի հայցի,
որը կապված չէ երրորդ անձի հետ
· մաքսային բրոքերի կողմից երրորդ անձին ուղղակի պատճառված վնասի հատուցման վերաբերյալ այնպիսի հայցի, որը տեղի է ունեցել բրոքերի վկայականի գործողության չեղարկման, հետկանչման
կամ կասեցման ժամանակահատվածում
· բարոյական վնասի փոխհատուցման մասին հայցի
Առավել մանրամասն տես ստորև Կանոնները
(«Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։
Մաքսային բրոքերի ապահովագրության դեպքում ապահովագրավճարը հաշվարկվում է ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ կողմից սահմանված ապահովագրական սակագնի հիման վրա (տես ստորև "Կարևոր փաստաթղթեր" բաժնում)։ Ապահովագրական սակագինը որոշվում է, ելնելով`
· ապահովագրական գումարի չափից
· ապահովագրության ժամկետներից
· ապահովագրական ռիսկերի ծածկույթից
· կարգավորիչ գործակիցներից
· չհատուցվող գումարի մեծությունից, և
· ապահովագրական ռիսկի վրա ազդող այլ հանգամանքներից:
Ապահովագրավճարները կարող են վճարվել միանվագ՝ ամբողջ ժամկետի համար, կամ մաս-մաս: Ապահովագրավճարի վճարման կարգը որոշվում է կողմերի համաձայնությամբ և սահմանվում պայմանագրում:
Առավել մանրամասն տես ստորև Կանոններում («Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։
Մաքսային բրոքերի ապահովագրության դեպքում ապահովագրական հատուցման առավելագույն
չափը (ապահովագրական գումարը) սահմանվում է պայմանագրով՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ,
բայց չի կարող պակաս լինել մաքսային օրենսգրքով սահմանված չափից:
Պայմանագրով կարող են սահմանվել նաև առավելագույն չափեր (ապահովագրական գումարի
ենթաչափեր)՝ մեկ ապահովագրական պատահարի մեկ ապահովագրական պատահարի, մեկ ապահովագրական
ռիսկի, առանձին մաքսային գործողությունների, առանձին ապրանքատեսակների գծով մաքսային
գործողությունների և այլնի համար:
Ապահովագրական հատուցում իրականացնելուց հետո ապահովագրական գումարն ինքնաբերաբար
նվազեցվում է հատուցված գումարի չափով:
Ավելի մանրամասն տես ստորև Կանոններում («Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։
Մաքսային բրոքերի ապահովագրության պայմանագիր կնքելու համար ապահովադիրը պետք է ներկայացնի գրավոր դիմում-հարցաթերթիկ, որում պետք է պարունակվեն ապահովագրության օբյեկտի վերաբերյալ պահանջվող տեղեկությունները։ Դիմում-հարցաթերթիկի հետ միասին ապահովադիրը ներկայացնում է նաև հետևյալ փաստաթղթերը (կամ դրանց պատճեները) և տեղեկությունները՝
· մաքսային բրոքերի անուն/ազգանուն (կազմակերպության անվանում)
· գրանցման և գործունեության հասցեներ
· հեռախոս, էլեկտրոնային հասցե
· որակավորման վկայական
· ՀՎՀՀ
· պետական գրանցման (հաշվառման) վկայական
· ղեկավարի պաշտոնի անվանում և անուն/ազգանուն:
Ավելի մանրամասն տես ստորև Կանոններում («Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։
Ապահովագրական պատահարի կամ ցանկացած այլ դեպքի, որը կարող է հանգեցնել ապահովագրական պատահարի, տեղի ունենալու դեպքում ապահովադիրը պարտավոր է՝
• անհապաղ, տեղեկացման փաստը հավաստող ցանկացած եղանակով (հեռախոս, էլ․փոստ, և այլն) տեղեկացնել ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ պատահարի մասին
• ոչ ուշ քան պատահարի տեղի ունենալուց 48 ժամվա ընթացքում, դրա մասին տեղեկացնել ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ նաև գրավոր (փոստով կամ առձեռն)
• հնարավորության դեպքում, վնաս պատճառելու համար պատասխանատու անձանց ներկայացնել պատշաճ կերպով ձևակերպված պահանջ և ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ փոխանցել մեղավոր անձանց նկատմամբ պահանջի իրավունքն իրականացնելու համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը
• ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ տրամադրել փաստաթղթեր, որոնք տրվել են համապատասխան մարմինների կողմից և հաստատում են հայտնած իրադարձության տեղի ունենալու փաստը և հանգամանքները
• առանց ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ համաձայնության երրորդ անձին չվճարել կամ չտալ վնասի հատուցման վերաբերյալ ոչ մի ուղղակի կամ անուղղակի պարտավորության իրականացման երաշխիքներ
Լրացուցիչ մանրամասների համար տես ստորև Կանոնները («Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։
Ապահովագրական հատուցում ստանալու համար ապահովադիրը և/կամ շահառուն պարտավոր է ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ ներկայացնել գրավոր դիմում (տես ձևը ստորև «Կարևոր փաստաթղթեր» բաժնում) և հետևյալ փաստաթղթերը`
• պայմանագրի
իր օրինակը
• թույլ տրված մասնագիտական սխալի հետ կապված նյութերի պատճեները
• պահանջների, ապահովագրական պատահար տեղի ունենալու հետ կապված վճարման ենթակա գումարների նշմամբ հայցային դիմումների, դատական որոշումների պատճեները
• ապահովագրողի պահանջով այլ փաստաթղթեր:
Ապահովադիրը պարտավոր է Կանոններով սահմանված փաստաթղթերը ներկայացնել պատահարի վերաբերյալ Ապահովագրողին գրավոր դիմում ներկայացնելու օրվանից երկու ամսվա ընթացքում: Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո 5 օրվա ընթացքում, ապահովագրողն ընդունում է ապահովագրական հատուցումը վճարելու կամ մերժելու մասին եզրակացություն (որոշում), որը պատշաճ կերպով ծանուցում է ապահովադրին (շահառուին): Ապահովագրական հատուցումը իրականացվում է որոշումը կայացնելու օրվանից 15 օրվա ընթացքում միանվագ վճարով:
Ապահովագրողն իրավունք ունի ապահովագրական պատահարի հետ կապված լրացուցիչ տվյալներ հավաքագրել իրավապահ մարմիններից, պետական կառավարման մարմիններից կամ այլ անձանցից, որոնք տիրապետում են պատահարի առաջացման հանգամանքների մասին տեղեկատվության:
Ավելի մանրամասն տես Կանոններում՝ (ստորև «Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։
Ապահովագրության պայմանագիրը, վկայագիրը կամ ապահովագրական քարտը կորցնելու դեպքում
անհրաժեշտ է դիմում ներկայացնել ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ, որից հետո կորցրած տարբերակը
կհամարվի անվավեր և ողջամիտ ժամկետում կտրամադրվի կրկնօրինակը։
Ապահովադիրն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու ապահովագրության պայմանագիրը` այդ մասին ոչ պակաս քան 15 օր առաջ գրավոր ծանուցելով ապահովագրողին: Ապահովադրի պահանջով ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում ապահովագրողն ապահովադրին է վերադարձնում ապահովագրավճարներն` պայմանագրի չլրացած ժամկետին համամասնորեն, ինչպես նաև ապահովադրից գանձվում է տուգանք պայմանագրի չգործած օրերի համար հաշվարկված պայմանագրով սահմանված ապահովագրավճարի 20%-ի չափով՝ հետևյալ բանաձևով՝
