Երրորդ անձանց պատճառված վնասների քաղաքացիական պատասխանատվության ապահովագրություն

Քաղաքացիական պատասխանատվության ապահովագրությունն օգնության է գալիս կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, երբ գործունեություն իրականացնելու ընթացքում առաջանում է երրորդ անձանց գույքին, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման պարտավորություն։
Քաղաքացիական պատասխանատվության ապահովագրությունը հասանելի է ինչպես իրավաբանական անձանց, այնպես էլ գործունակ ֆիզիկական անձանց։
Քաղաքացիական պատասխանատվության ապահովագրությունը տարածվում է ՀՀ օրենսդրությանը և իրավական ակտերին չհակասող գործունեության տեսակների վրա:

Մեր գրասենյակը` ք․Երևան, Դավիթ Անհաղթի 11/12 հասցեում

Մեր 011 560404 կամ 012 560404 հեռախոսահամարներին

Քաղաքացիական պատասխանատվության ապահովագրության շրջանակներում որպես ապահովագրվող գործունեություն կարող են հանդիսանալ իրավական ակտերին չհակասող
հետևյալ գործունեության տեսակները`
· շենքերի, շինությունների, տարածքների, սարքավորումների, հողակտորների պահպանում
և շահագործում
· շինություններին տիրապետում
· տնտեսական գործունեություն
· զանգվածային հասարակական միջոցառումների կազմակերպում և անցկացում
· սպորտային, մշակութային և կրթական միջոցառումների անցկացում
· տոնական հրավառությունների, իլյումինացիաների և այլնի կազմակերպում
· կենդանի պահելը
· աշխատանքային հարաբերություններում գործատուի գործունեություն` ուղղված աշխատողների
համար անվտանգ աշխատանքային պայմանների ստեղծմանը
· խնամակալների և հոգաբարձուների գործունեություն
· շրջապատող մարդկանց համար բարձր վտանգավորությամբ գործունեություն, որի իրականացման
համար օրենսդրությամբ չի պարտադրվում հատուկ պայմաններով ապահովագրության իրականացում
· դեղորայքի կլինիկական հետազոտությունների կազմակերպում, իրականացում և անցկացում
· գործունեության այլ տեսակներ, որոնց իրականացումը կարող է վնաս պատճառել երրորդ
անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին:
Առավել մանրամասն տես Կանոնները՝ ստորև «Կարևոր փաստաթղթեր» բաժնում։
Քաղաքացիական պատասխանատվության ապահովագրության շրջանակներում հատուցվում է շահառու երրորդ անձի կյանքին, առողջությանը կամ գույքին հասցված վնասի պատճառով ապահովադրի քաղաքացիական պատասխանատվությունը, որը հետևանք է`
· չկանխամտածված անզգուշության (սխալի, բացթողման)
· ապահովագրված գործունեության ընթացքում նյութերի, սարքավորումների, գործիքների և այլնի չբավականացման (չբավարարման) և նյութերին բնորոշ առանձնահատկությունների
· ապահովագրության տարածքում գործող, իրավական ակտերով նախատեսված այլ պատճառների։
Առավել մանրամասն տես ստորև Կանոններում («Կարևոր
փաստաթղթեր» բաժնում)։
Քաղաքացիական պատասխանատվության ապահովագրության շրջանակներում չի հատուցվում երրորդ անձին պատճառված վնասը, որն առաջացել է հետևյալ իրադարձությունների արդյունքում․
· ապահովադրի
(նրա աշխատակիցների) դիտավորության
· երրորդ անձի դիտավորության
· ապահովադրի այնպիսի գործունեության, որի իրականացման համար նա չի ստացել ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան թույլատվություն (թեև դրա ստացումը պարտադիր էր), կամ թույլտվությունը կասեցված է եղել
· ասբեստի և ասբեստ պարունակող ցանկացած արտադրանքի
ազդեցության
· ցանկացած
պատերազմի կամ ռազմական գործողության և դրանց հետևանքների, քաղաքացիական պատերազմի, զինված ուժերի կամ ահաբեկիչների
գործողության, ժողովրդական հուզումների
· ռադիոակտիվ
կամ այլ իոնային ճառագայթման ազդեցության
· ապահովադրի
կամ այլ օգտագործողի կողմից՝ պարտադիր գրանցման ենթակա ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների
շահագործման
· ապահովադրի կողմից օրենքի, այլ իրավական ակտերի, արտադրական կանոնների, նորմերի կամ նորմատիվային փաստաթղթերի դրույթների չկատարման
· մարդկանց,
կենդանիների կամ բույսերի օրգանիզմում գենետիկ փոփոխությունների
· պայմանագրային
պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման
· ապահովադրի կողմից բարձր վտանգավորության աղբյուրների շահագործման կամ դրանք այլ նպատակներով օգտագործման
· ապահովադրի կողմից շահառուին ՁԻԱՀ-ով վարակման
· ապահովադրի (նրա աշխատակիցների) կողմից ապահովագրված գործունեություն իրականացնելու ընթացքում իրեն հայտնի դարձած առևտրային գաղտնիքի կամ այլ գաղտնի տեղեկատվության հրապարակման կամ անձնական նպատակներով օգտագործման
· հեղինակային
իրավունքների կամ այլ մտավոր սեփականության օբյեկտների բացառիկ իրավունքների
խախտման
· կոնստրուկցիաների,
սարքավորումների կամ նյութերի շահագործման նորմատիվային ժամկետներից ավել
օգտագործման
· ապահովադրի
կողմից պատրաստվող (իրացվող, կատարվող կամ մատուցվող) ապրանքների (աշխատանքների,
ծառայությունների) չբավականացման, ինչպես նաև այդ ապրանքների
(աշխատանքների, ծառայությունների) վերաբերյալ ոչ հավաստի կամ ոչ բավարար
տեղեկատվության
· մշտական, պարբերաբար, կամ երկարատև ջերմային ազդեցության
կամ գազերի, գոլորշիների, ճառագայթների, խոնավության կամ ցանկացած, այդ թվում մթնոլորտում
կշռված մասնիկների, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց ազդեցությունը
հանկարծակի է կամ չկանխատեսված և կան ակնհայտ ապացույցներ, որ այդ ազդեցության հետևանքով
վնասը անխուսափելի էր
Քաղաքացիական պատասխանատվության ապահովագրության դեպքում ապահովագրավճարը հաշվարկվում է` ելնելով ռիսկի աստիճանից, պայմանագրի ժամկետից, չհատուցվող գումարից (ֆրանշիզայից) և այլ պայմաններից: Ապահովագրավճարի մեծությունը հաշվարկվում է ապահովագրական գումարի մեծությունը բազմապատկելով պայմանագրով սահմանված ապահովագրական սակագնով:
Ապահովագրավճարները կարող են վճարվել միանվագ՝ ամբողջ ժամկետի համար, կամ մաս-մաս: Ապահովագրավճարի վճարման կարգը որոշվում է կողմերի համաձայնությամբ և սահմանվում պայմանագրում:
Առավել մանրամասն տես ստորև Կանոններում («Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։
Քաղաքացիական պատասխանատվության ապահովագրության դեպքում ապահովագրական հատուցման առավելագույն չափը (ապահովագրական գումարը) սահմանվում է պայմանագրով՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
Ապահովագրական գումարը ագրեգատային է, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ։ Ագրեգատային ապահովագրական գումարի սահմաններում կարող են նախատեսվել ապահովագրողի պատասխանատվության սահմաններ՝ մեկ ապահովագրական պատահարի, ռիսկերի առանձին կատեգորիաների և այլ գծով:
Առավել մանրամասն տես ստորև Կանոններում («Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։
Քաղաքացիական պատասխանատվության ապահովագրության պայմանագիրը կնքվում է ապահովադրի բանավոր կամ գրավոր դիմումի հիման վրա՝ համապատասխան հարցաթերթիկը պատշաճ լրացնելուց հետո: Դիմումը ստանալուց հետո, ապահովագրողն իրավունք ունի ապահովադրից պահանջել փաստաթղթեր և ուղղակի կամ անուղղակի տվյալներ` կապված ապահովագրական պատահար տեղի ունենալու հավանականության և դրա հետևանքով հնարավոր վնասների մեծության որոշման համար նշանակություն ունեցող հանգամանքների հետ:
Ապահովագրական պատահարի առաջացման դեպքում անհրաժեշտ է՝
• անհապաղ, տեղեկացման փաստը հավաստող ցանկացած եղանակով (հեռախոս, էլ․փոստ, և այլն) տեղեկացնել ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ պատահարի մասին,
• ոչ ուշ քան վնասի պատճառման մասին հայտնի դառնալուց 72 ժամվա ընթացքում, դրա մասին տեղեկացնել ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ նաև գրավոր (փոստով կամ առձեռն)՝ նշելով պատահարի (վնասի) տեղի ունենալու հանգամանքների մասին հայտնի ամբողջ տեղեկատվությունը, մասնավորապես՝ պատահարի տեղի ունենալու ամսաթիվը, ժամը, վայրը, հավանական պատճառները, պատճառված վնասի բնույթը և չափը, պատահարին ներգրավված անձանց անունները, հասցեները, ապահովագրության պայմանագրի (վկայագրի) համարը
• ձեռնարկել ողջամիտ և հնարավոր միջոցառումներ շահառուի կյանքին,
առողջությանը և գույքին հասցված վնասը կանխելու կամ նվազեցնելու ուղղությամբ
• հետևել ապահովագրողի ցուցումներին, եթե այդպիսիք նրան տրվել են
• անհապաղ տեղեկացնել ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ, եթե պատճառած վնասի կապակցությամբ իր նկատմամբ ներկայացվել են գույքային բնույթի պահանջներ կամ հայցեր, իրավասու մարմինների կողմից վարվում է քննություն, հարուցվել է քրեական գործ, կիրառվել է կալանք կամ ընդունվել է վնասի հատուցման հետ կապված համապատասխան որոշում
• մինչև վնասված գույքի վերանորոգումն, ապահովել ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ փորձագետի (ներկայացուցչի) կողմից այդ գույքի զննման և պատճառված վնասի գնահատման հնարավորությունը
• առանց ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ գրավոր համաձայնության՝ չընդունել պատճառված վնասի հետ կապված պահանջ, չստանձնել պահանջի կարգավորման համար որևէ պարտավորություն և չհատուցել պատճառված վնասը:
Լրացուցիչ մանրամասների համար տես ստորև Կանոնները («Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։
Ապահովագրական հատուցում ստանալու համար ապահովադիրը պարտավոր է ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ ներկայացնել գրավոր դիմում և հետևյալ փաստաթղթերը`
• պայմանագրի բնօրինակը
• ապահովադրի (շահառուի) կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենը (իրավաբանական անձի դեպքում) կամ պետական հաշվառման վկայականի պատճենը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում)
• պետական մարմինների կողմից տրված՝ գործունեություն իրականացնելու իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը (թույլտվություն, լիցենզիա)
• պատճառված վնասի հանգամանքներին, պատճառներին և չափերին վերաբերող փաստաթղթեր կամ դրանց պատճեններ (օր․՝ վնասված գույքի հետազոտման ակտ, հաշիվ ապրանքագիր, գնման պահանջագիր, վճարման կտրոններ, անդորրագրեր, փորձագիտական եզրակացություններ և այլն), այդ թվում իրավասու պետական մարմինների կողմից տրված`
- հրդեհի դեպքում` հրշեջ ծառայության եզրակացությունը
- պայթյունի կամ ճեղքվածքի դեպքում` վթարային ծառայության ակտը
- քրեական գործի հարուցման (կամ հարուցման մերժման վճռի մասին գրավոր հաղորդագրությունը (փաստաթուղթը) կամ դրա պատճենը
- գործը դատարանում քննվելու դեպքում` դատարանի որոշումը, դատական մարմինների ակտերը կամ դրանց պատճեները
- ֆիզիկական անձի առողջությանը պատճառված վնասի դեպքում` բժշկական հաստատության կողմից տրված և գլխավոր բժշկի կողմից ստորագրված փաստաթղթերը կամ բժշկական փորձաքննության մարմնի եզրակացությունը
- շահառուի մահվան դեպքում՝ մահվան վկայականի և ժառանգության իրավունքը հավաստող փաստաթղթի պատճեները
- շահառու ֆիզիկական անձի քաղաքացիական անձնագրի պատճենը
- Ապահովադրի կողմից՝ պատճառված վնասը հատուցելու ծախսերը հաստատող փաստաթղթերը։
Նշված փաստաթղթերը ապահովադիրը պարտավոր է ներկայացնել՝ գրավոր դիմումը ներկայացնելու օրվանից երկու ամսվա ընթացքում: Ապահովագրողը կարող է ապահովադրից պահանջել նաև լրացուցիչ այլ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են ապահովագրական պատահարի
տեղի ունենալու փաստը ճանաչելու և վնասի չափի որոշելու համար:
Նախատեսված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 5 օրվա ընթացքում, ապահովագրողն ընդունում է ապահովագրական հատուցումը վճարելու կամ մերժելու մասին եզրակացություն (որոշում), որը պատշաճ կերպով ծանուցում է ապահովադրին (շահառուին): Ապահովագրական հատուցումը իրականացվում է որոշումը կայացնելու օրվանից 30 օրվա ընթացքում, եթե վճարման այլ կարգ կամ ժամկետ չեն համաձայնեցվել ապահովադրի և ապահովագրողի միջև:
Ավելի մանրամասն տես Կանոններում՝ (ստորև «Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։
Ապահովագրության պայմանագիրը, վկայագիրը կամ ապահովագրական քարտը կորցնելու դեպքում
անհրաժեշտ է դիմում ներկայացնել ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ, որից հետո կորցրած տարբերակը
կհամարվի անվավեր և ողջամիտ ժամկետում կտրամադրվի կրկնօրինակը։
Ապահովադիրն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու ապահովագրության պայմանագիրը` այդ մասին ոչ պակաս քան 15 օր առաջ գրավոր ծանուցելով ապահովագրողին:
Պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել նաև ապահովագրողի պահանջով`
• պայմանագրի կնքման պահին ապահովադրի կողմից ներկայացված հանգամանքների վերաբերյալ կատարված փոփոխությունների մասին ապահովագրողին տեղյակ չպահելու դեպքում, ինչպես նաև, եթե ապահովադիրը դեմ է պայմանագրի պայմանների փոփոխությանը կամ ռիսկի աստիճանի մեծացմանը հանգեցնող հանգամանքների տեղի ունենալու հետևանքով լրացուցիչ ապահովագրավճարի վճարմանը
• ռիսկի աստիճանը մեծացնող հանգամանքները ապահովադրի կողմից չվերացնելու դեպքում:
