Շինմոնտաժային աշխատանքների կամավոր ապահովագրություն

Շինարարության ապահովագրությունը հնարավորություն է տալիս ֆինանսապես պաշտպանել շինմոնտաժային աշխատանքներ իրականացնող անձանց՝ հրդեհի, բնական աղետների, վթարի, գողության և այլ ռիսկերի հետևանքով նրանց գույքին և երրորդ անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին պատճառված վնասի արդյունքում առաջացած ծախսերից։ Այն նաև ապահովագրում է ետթողարկման երաշխիքային ժամանակահատվածում ի հայտ եկած՝ կառուցված շենքի շինմոնտաժային աշխատանքների ընթացքում թույլ տրված բացթողումների հետևանքով առաջացած ծախսերը։
Շինարարության ապահովագրության պայմանագիր կարող են կնքել իրավաբանական անձինք։
Շինարարության ապահովագրության ենթակա են շինարարական և մոնտաժային աշխատանքները, շինհրապարակի սարքավորումները, շինարարական մեքենաները, շինհրապարակում կամ մոտ գտնվող օբյեկտները, պատահարի հետևանքով ապահովագրության տարածքի մաքրման ծախսերը։

Մեր գրասենյակը` ք․Երևան, Դավիթ Անհաղթի 11/12 հասցեում

Մեր 011 560404 կամ 012 560404 հեռախոսահամարներին

Շինարարության ապահովագրության շրջանակներում հատուցվում հետևյալ ռիսկերի առաջացած պատահարները.
· հրդեհ, պայթյուն,
կայծակի հարված, թռչող սարքի անկում
· տարերային աղետ
(փոթորիկ, կարկուտ, երկրաշարժ, ձյան զանգվածակույտի սողանք, ջրհեղեղ, փլուզում
· գետնի նստվածք
· գրունտային ջրերով
ողողում
· ապահովագրված գույքի
վնասմանն ուղղված երրորդ անձի կանխամտածված գործողություն, կոտրանքի միջոցով գողություն,
կողոպուտ, ավազակություն
· ինժեներական (ջրամատակարարման,
ջեռուցման, կոյուղու) ցանցի վթար
· մոնտաժման սխալներ
· օբյեկտի փլուզում
կամ վնասում, այդ թվում՝ փլուզվող կամ ընկնող մասերի
· շինհրապարակում
տեղի ունեցած որևէ այլ հանկարծակի և չկանխատեսված իրադարձություն, որը բացառված չէ Կանոններով կամ ապահովագրության
պայմանագրով։
Առավել մանրամասն տես ստորև Կանոններում («Կարևոր
փաստաթղթեր» բաժնում)։
Շինարարության ապահովագրության շրջանակներում չի հատուցվում այն վնասը, որը հետևանք
է․
· ցանկացած ռազմական
գործողությունների և դրանց հետևանքների, քաղաքացիական պատերազմի, ժողովրդական հուզման,
գործադուլի, աշխատանքի ընդհատման, առգրավման, քաղաքացիական կամ զինվորական իշխանությունների
կամ ցանկացած քաղաքական կազմակերպության հրամանով գույքի ձերբակալման, ոչնչացման կամ
վնասման, հարկադրաբար ազգայնացման, արտակարգ կամ հատուկ դրության կիրառման, ընդվզման,
լոկաուտի, պետական հեղաշրջման, դավադրության, ապստամբության, հեղափոխության
· տարերային աղետի,
երբ մինչև ապահովագրության պայմանագրի կնքումը ապահովագրության տարածքը հայտարարված
էր որպես տարերային աղետի գոտի
· ցանկացած տիպի ռադիոակտիվ
էներգիայի ազդեցության
· ապահովադրի, նրա
աշխատակցի կամ ներկայացուցչի միտումնավոր գործողության
· աշխատանքի լրիվ
կամ մասնակի դադարեցման ընթացքում ապահովագրված գույքի վնասման կամ կործանման
· ապահովադրի, նրա
ներկայացուցչի կամ շինմոնտաժային աշխատանքի համար պատասխանատու անձի կողմից ապահովագրված
օբյեկտի պահպանման, շահագործման, սպասարկման կանոնների չպահպանման, ինչպես նաև նյութերը
այլ նպատակների համար օգտագործման
· ապահովադրի, նրա
ներկայացուցիչների կամ շինմոնտաժային աշխատանքների իրականացնող այլ անձի կողմից շինարարական
նորմերի և կանոնների, աշխատանքի տեխնիկական անվտանգության կանոնների չկատարման
· սխալի, որը թույլ
է տրվել շինարարական օբյեկտի նախագծման ժամանակ
· դեֆեկտավոր նյութերի
և կոնստրուկցիաների օգտագործման։ Բայց եթե դեֆեկտավոր նյութերի օգտագործման ժամանակ
տուժել են ապահովագրված գույքի սարքին վիճակում գտնվող մասեր, ապա դրանց վերականգնման
համար ծախսերը ենթակա են հատուցման
· փորձարարական կամ
հետազոտական աշխատանքների
· վնասի, որն անմիջապես
հետևանք է շահագործման գործոնների մշտական ազդեցության (մաշվածության, կոռոզիայի, թթվելու,
փտման, ինքնաբռնկման և այլն)
· ապահովադրի, նրա
ներկայացուցչի կամ շինմոնտաժային աշխատանքներ իրականացնող այլ անձի կողմից լիցենզիայի
շրջանակներում թույլատրված գործողություններից բացի այլ գործողության իրականացման
· շինաշխատանքներին
այնպիսի անձի մասնակցության թույլտվության, որը չունի օրենքով սահմանված մակարդակին
համապատասխան պահանջվող որակավորում և աշխատանքներ կատարելու համար փաստաթղթով ձևակերպված
թույլտվություն
· շինաշխատանքների
իրականացման համար այնպիսի մեքենայի, սարքավորման և շինանյութի օգտագործման, որը չի
համապատասխանում շինարարական նորմերին և կանոններին
· ապահովադրին, նրա
ներկայացուցչին կամ շինմոնտաժային աշխատանքներ իրականացնող այլ անձի աշխատակիցներին
պատճառված մարմնական վնասվածքի, հիվանդության կամ մահվան
· նախագծի, գծագրի,
լուսանկարի, նմուշի, մակետի, արժեթղթի, կանխիկ դրամի, հաշվապահական և այլ փաստաթղթի
կործանման, վերացման, կորստի, վնասման
· վնասվածքի, որը
գոյություն ուներ պայմանագրի կնքման պահին և հայտնի էր ապահովադրին, շահառուին կամ
նրանց ներկայացուցիչներին, բայց դրա մասին չէր հայտնվել ապահովագրողին
· ահաբեկչության,
գերեվարման կամ դիվերսիայի
· շինմոնտաժային աշխատանքների
իրականացման համար լիցենզիա կամ նմանատիպ թույլատվություն չունեցող անձանց ներգրավման։
Հատուցման ենթակա չեն նաև`
· ապահովագրողին ներկայացված
պահանջները հատուցելու տույժերը (տուգանքները), որոնք հետևանք են շինմոնտաժային աշխատանքների
անորակ կամ ոչ ժամանակին կատարման, պայմանագրի չկատարման կամ դադարեցման
· ապահովագրական պատահարի
հետևանքով ապահովադրի չստացված շահույթը (բաց թողնված շահույթը)
· վնասը, որն առաջացել
է ապահովագրական պատահարի հետևանքով, բայց հայտնաբերվել է միայն զննման արդյունքում
· ապահովագրության
տարածքին անմիջապես մոտ գտնվող օբյեկտին հասցված վնասը
· վնասը, որն առաջացել
է շինարարական նորմերով և կանոններով չնախատեսված վիբրացիայի, կամ հիմքի հեռացման,
կամ թուլացման հետևանքով
· վնասը, որը չի գերազանցում
պայմանագրում նշված ոչ պայմանական ֆրանշիզայի չափը
Շինարարության ապահովագրության դեպքում ապահովագրավճարի մեծությունը հաշվարկվում է յուրաքանչյուր ապահովագրական օբյեկտի համար
սահմանված ապահովագրական գումարի և ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ կողմից սահմանված ապահովագրական սակագնի հիման վրա:
Ապահովագրության օբյեկտի համար կիրառվող սակագները սահմանվում են բազային սակագների
հիման վրա, որոնց նկատմամբ կիրառվում են ապահովագրության հատուկ պայմանները հաշվի առնող
կարգավորիչ գործակիցներ:
Առավել մանրամասն տես ստորև Կանոններում («Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։
Շինարարության ապահովագրության դեպքում ապահովագրական հատուցման առավելագույն չափը (ապահովագրական գումարը) սահմանվում
է պայմանագրով՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ` ապահովագրական օբյեկտի ապահովագրական արժեքի
սահմաններում:
Ապահովագրական արժեքը սահմանվում է, ելնելով՝
· շինարարական աշխատանքների ամբողջական նախագծային (նախահաշվային) արժեքից
· յուրաքանչյուր մոնտաժման
օբյեկտի ամբողջական նախագծային (նախահաշվային) արժեքից
· համանման մեքենաների և մեխանիզմների, շինհրապարակի սարքավորումների, շինհրապարակում գտնվող այլ օբյեկտների ձեռք բերման արժեքներից։
Առավել մանրամասն տես ստորև Կանոններում («Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։
Շինարարության ապահովագրությանն պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ ներկայացնել գրավոր դիմում։
Ապահովագրական պատահարի առաջացման դեպքում անհրաժեշտ է՝
• անհապաղ, բայց բոլոր դեպքերում՝ պատահարը
տեղի ունենալուց հետո ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում, գրավոր տեղեկացնել ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ տեղի ունեցած
պատահարի մասին
• ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ պատահարի առաջացման հետևանքով վնասները
կանխելու կամ նվազեցնելու նպատակով
• չսպասելով ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ ներկայացուցչի և
այլ իրավասու մարմինների ներկայացուցիչների դեպքի վայր մեկնելուն` հավաքել պատահարի
պատճառների և հանգամանքների վերաբերյալ հասանելի տեղեկություններ (օրինակ` կատարել վնասը նկարագրող
լուսանկարներ կամ տեսանկարահանումներ) և փոխանցել ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ
• պահպանել վնասված օբյեկտը անփոփոխ վիճակում` մինչ ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ ներկայացուցիչների զննումը
• պատահար տեղի ունենալուն
հանգեցնող իրադարձությունների մասին հայտնել համապատասխան իրավասու մարմիններին (օրինակ` ոստիկանություն, հրշեջ ծառայություն, պետական համապատասխան վթարային
ծառայություններ և այլն)
• մինչ վերանորոգման կամ վերականգնողական աշխատանքներ սկսելը ներկայացնել վնասված
օբյեկտը ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ ներկայացուցչին կամ փորձագետին՝ զննման նպատակով։
Ապահովագրական հատուցում ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել վնասի հատուցման մասին
գրավոր դիմում (տես ձևը՝ ստորև «Կարևոր փաստաթղթեր» բաժնում)` նշելով դիմումի տրման պահին ապահովագրական պատահարի վերաբերյալ իրեն
հայտնի բոլոր տեղեկությունները և պատահարի փաստը հաստատող փաստաթղթերը․
- Հրդեհի հետևանքով վնասների առաջացման դեպքում`
• հրդեհի փաստով քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու
մասին տեղեկանք
• պետական հրշեջ ծառայության եզրակացություն
- Տարերային աղետների
հետևանքով վնասների առաջացման դեպքում`
• տեղեկանք օդերևութաբանական ծառայությունից բնության իրադարձությունների նկարագրությամբ
դեպքի տեղի ունենալու վայրի և ամսաթվի վերաբերյալ
- Ջրամատակարարման, ջեռուցման, կոյուղու և նման համակարգերից, ցայտաջրմուղային
և ջրաքարշ համակարգերից ջրի հասցրած վնասների դեպքում`
• ջրամատակարարման և այլ նմանատիպ ցանցեր շահագործող մասնագիտացված ծառայությունների
կողմից տրված ակտ, որը բնութագրում է տվյալ համակարգերի շարքից դուրս գալու պատճառները
և մեղավոր կողմին
• տեղեկանք բնակշահագործման վարչության կողմից այն դեպքում, եթե շենքը բնակելի է և հանձնված է շահագործման
- Պայթյունի հետևանքով
վնասների դեպքում`
• լեռպետտեխհսկողությունից կամ ուժային ագրեգատների (գազատար ցանցերի) պայմանների նկատմամբ հսկողություն իրականացնող այլ պետական ծառայություններից տեղեկանքներ կամ ակտեր վնասի պատճառների մասին` նշելով տեխնիկական դեֆեկտները, շահագործման նորմաների խախտման մեջ մեղավոր անձանց
- Կոտրելու միջոցով
կողոպուտի, գողության, ավազակության ժամանակ կամ երրորդ անձանց կանխամտածված գործողությունների հետևանքով վնասների դեպքում`
• տեղի ունեցածի մասին ներքին գործերի մարմիններ ներկայացված դիմումի պատճենը
• քրեական գործի հարուցման (կամ հարուցումը մերժելու) մասին որոշման պատճենը
- Ապահովագրված շինությունների և այլ գույքի կողմնակի կազմակերպության ուժերով
պահպանություն իրականացնելու դեպքում`
• պահպանություն իրականացնող ընկերության կամ արտագերատեսչական պահպանություն իրականացնողների հետ կնքված պայմանագրի պատճենը
- Պահպանության ազդանշանային
համակարգի առկայության դեպքում՝
• ազդանշանային համակարգի աշխատելու վերաբերյալ փաստաթղթերը
• վտանգի ազդանշանը պահպանող ձեռնարկության վահանակի վրա ստացման կամ արտագերատեսչական պահպանության և օպերատիվ խմբի մեկնումը հաստատող փաստաթղթերը
- Մոնտաժային աշխատանքների
իրականացման ժամանակ թույլ տրված սխալների պատճառով շինմոնտաժային օբյեկտի փլուզման
կամ վնասման հետևանքով առաջացած վնասների դեպքում՝
• պետշինհսկողության եզրակացությունը
• շինմոնտաժային աշխատանքների իրականացման ժամանակ փլուզման կամ սխալի փաստով անկախ փորձաքննության եզրակացությունը։
Միաժամանակ ներկայացվում են նաև վնասների գումարների չափը հաստատող և հիմնավորող փաստաթղթեր`
• վնասված, ոչնչացված կամ կորած գույքի ցուցակը
• ապահովագրական պատահարի վրա հասնելու պահին վնասված, ոչնչացված և (կամ) կորած գույքի
արժեքը հաստատող փաստաթղթերը
• գույքի գույքագրման ակտերը, որոնք կազմված են գույքի վնասման (ոչնչացման) փաստի
վերաբերյալ
• կատարված աշխատանքների և ծախսերի մասին տեղեկանք
• վերանորոգման (վերականգնողական) աշխատանքների կատարման նախահաշիվը (հաշվարկը)
• այլ փաստաթղթեր, որոնց հիման վրա կարելի է գաղափար կազմել ապահովադրի կրած վնասների մեծության վերաբերյալ։
Դիմումը և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 5 օրվա ընթացքում, ապահովագրողը
ընդունում է հատուցումը վճարելու կամ մերժելու մասին որոշումը, որը 5 օրվա ընթացքում առձեռն կամ փոստով տրամադրում
է ապահովադրին (շահառուին): Հատուցումը վճարվում է միանվագ՝ համապատասխան որոշում կայացնելու օրվանից 30 օրվա ընթացքում:
Ապահովագրության պայմանագիրը, վկայագիրը կամ ապահովագրական քարտը կորցնելու դեպքում
անհրաժեշտ է դիմում ներկայացնել ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ, որից հետո կորցրած տարբերակը
կհամարվի անվավեր և ողջամիտ ժամկետում կտրամադրվի կրկնօրինակը։
Ապահովագրության պայմանագրի գործողությունը վաղաժամկետ դադարում է ապահովագրողի կողմից ապահովադրի
նկատմամբ պայմանագրով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարման դեպքում, ինչպես
նաև ՀՀ օրենսդրությամբ, Կանոններով և պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:
Պայմանագրի գործողությունը վաղաժամ դադարում է նաև, եթե պայմանագրի ուժի մեջ մտնելուց
հետո ապահովագրական պատահար տեղի ունենալու հավանականությունը վերացել է և ապահովագրական
ռիսկի գոյությունը ընդհատվել է ապահովագրական պատահարով չպայմանավորված այլ հանգամանքով:
Այս դեպքում ապահովագրողն իրավունք ունի ապահովագրավճարի նկատմամբ՝ ապահովագրության
գործած ժամանակահատվածին համամասնորեն:
Ապահովադիրը ցանկացած ժամանակ իրավունք ունի միակողմանիորեն հրաժարվելու պայմանագրից,
այդ մասին առնվազն 15 օր առաջ տեղեկացնելով ապահովագրողին: Ապահովադրի պահանջով պայմանագրի
վաղաժամկետ լուծման դեպքում ապահովագրողը վերադարձնում է ապահովագրավճարը` պայմանագրի
չլրացած ժամկետին համամասնորեն, իսկ ապահովագրավճարի հաշվարկման համար որպես հիմք ընդունվում
է ապահովադրի կողմից վճարված ապահովագրավճարի 70 %-ը:
Ապահովագրողն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու պայմանագիրը` այդ մասին առնվազն
15 օր առաջ տեղեկացնելով ապահովադրին: Ապահովագրողի պահանջով պայմանագրի վաղաժամկետ
լուծման դեպքում ապահովադրին վերադարձվում է ապահովագրավճարը՝ պայմանագրի չլրացած ժամկետին համամասնորեն, իսկ ապահովագրավճարի
հաշվարկման համար որպես հիմք ընդունվում է ապահովադրի կողմից վճարված ապահովագրավճարի
70 %-ը:
