Մասնագիտական պատասխանատվության կամավոր ապահովագրություն

Մասնագիտական
պատասխանատվության ապահովագրությունը պաշտպանում է ընկերություններին և անհատ ձեռներեցներին՝
նրանց
մասնագիտական
գործունեության
ընթացքում
այլ
անձանց
գույքային
շահերին
հասցված
վնասը
հատուցելու
հետ
կապված
ծախսերից։
Մասնագիտական
պատասխանատվության
ապահովագրությունը
նախատեսված
է
իրավաբանական
և
ֆիզիկական
անձանց
համար,
ովքեր
իրականացնում
են
մասնագիտական
ծառայությունների
մատուցում
իրենց
հաճախորդներին։
Մասնագիտական
պատասխանատվության
ապահովագրությունը
տարածվում
է
ապահովագրված
անձի
կողմից
իրականացվող
մասնագիտական
գործունեություն
վրա՝
պայմանով,
որ
գործունեությունն
իրականացվել
է
ունենալով
համապատասխան
գիտելիքներ,
փորձ,
հմտություն
և/կամ լիցենզիա:

Մեր գրասենյակը` ք․Երևան, Դավիթ Անհաղթի 11/12 հասցեում

Մեր 011 560404 կամ 012 560404 հեռախոսահամարներին

Մասնագիտական պատասխանատվության ապահովագրության շրջանակներում հատուցվում է ապահովադրի (նրա աշխատակիցների) կողմից մասնագիտական գործունեություն իրականացնելու հետևանքով շահառու անձանց հասցված գույքային վնասը, եթե՝
· վնասն ուղիղ պատճառահետևանքային կապ ունի ապահովադրի մասնագիտական գործունեության հետ
· վնասը պատճառված է պայմանագրում նշված ապահովագրության տարածքում և ժամանակահատվածում
· վնասը պատճառվել է այն գործունեության ընթացքում, որի համար ապահովադիրն ունի համապատասխան լիցենզիա (թույլտվություն)\
· վնասը ծագել է ապահովադրի կողմից ոչ ճիշտ, ոչ օբյեկտիվ կամ ոչ լրիվ (թերի) մասնագիտական պարտականության կատարման արդյունքում, որը նրա կանխամտածված և դիտավորյալ գործունեության արդյունք չէ
· վնասը հատուցելու պարտավորության հանգամանքը հաստատվել է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով (որոշմամբ), եթե Պայմանագրով այլ բան չի նախատեսված:
Հատուցման ենթակա են նաև դատական գործընթացի հետ կապված ծախսերը, եթե դրանք նախորոք համաձայնեցվել են ապահովագրողի հետ:
Առավել մանրամասն տես ստորև Կանոններում («Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։
Մասնագիտական պատասխանատվության ապահովագրության շրջանակներում չեն հատուցվում
այն վնասները, որոնք արդյունք են`
· մինչ պայմանագրի կնքումը ապահովադրին հայտնի իրադարձության կամ պատահարի
· ապահովադրի և շահառուի կանխամտածված գործողությունների
· ծառայության մատուցմանը պայմանագրով չնախատեսված անձանց ներգրավման
· ապահովադրի դեմ՝ նրա կողմից ի պաշտոնե ղեկավարվող կամ վերահսկվող իրավաբանական
կամ ֆիզիկական անձի ներկայացրած հայցի
· թույլտվության կամ լիցենզիայի գործողության ժամկետի լրանալուց, դադարելուց, կասեցնելուց
հետո թույլ տրված սխալների կամ բացթողումների
· ապահովադրի կանխամտածված, անազնիվ կամ հակաօրինական գործողությունների հետևանքով
հարուցված հայցերի
· ապահովադրի կողմից օրենքների, գերատեսչական և արտադրական նորմերի և նորմատիվային
փաստաթղթերի խախտման
· ապահովադրի մոտ ալկոհոլի, թմրանյութերի կամ տոքսիկ ընդարմացման վիճակի
· ապահովադրի կողմից երրորդ անձանց հետ կնքած պայմանագրերից բխող՝ պարտավորությունների
չկատարման կամ ոչ պատշաճ կատարման
· ապահովադրի մոտ գործառնական, ֆինանսական վարձակալության, պահպանման նպատակով,
հավատարմագրային կառավարման, վարձույթի, գրավադրման կամ այլ օրինական հիմքով գտնվող
գույքի ոչնչացման (վնասման)
· ցանկացած տեսքով դրամական միջոցների ոչնչացման, վնասման, կամ կորստի
· ասբեստի և ասբեստ պարունակող ցանկացած արտադրանքի, թունավոր բորբոսասնկի, էլեկտրամագնիսական
դաշտի ուժերի, կապարի, համակարգչային վիրուսների ազդեցության
· ցանկացած կրիչների վրայից ինֆորմացիայի կորստի
· կոնստրուկցիաների, սարքավորումների կամ նյութերի բնական մաշվածության, շահագործման
նորմատիվային ժամկետներից ավել օգտագործման
· ապահովադրի` համապատասխան գործողության համար չլիազորված աշխատակցի գործողությունների
· անհաղթահարելի ուժի ազդեցության
· ապահովադրի կողմից բարձր վտանգավորության աղբյուրների շահագործման կամ այլ նպատակներով
օգտագործման
· ապահովադրի կողմից արտադրության նկատմամբ վերահսկողության չպահպանման
· օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված այլ դեպքերի
· ցանկացած պատերազմի կամ ռազմական գործողության և դրանց հետևանքների, քաղաքացիական
պատերազմի, զինված ուժերի կամ ահաբեկիչների գործողության, ժողովրդական հուզումներ
· ռադիոակտիվ կամ այլ իոնային ճառագայթման ազդեցության
· ապահովադրին՝ ապահովագրված գործունեություն իրականացնելու ընթացքում հայտնի դարձած
առևտրային գաղտնիքի կամ այլ գաղտնի տեղեկատվության հրապարակման կամ անձնական նպատակներով
օգտագործման
· հեղինակային իրավունքի կամ այլ մտավոր սեփականության օբյեկտի բացառիկ իրավունքի
խախտման
· ապահովադրի կողմից պատրաստվող (իրացվող, կատարվող կամ մատուցվող) ապրանքների
(աշխատանքների, ծառայությունների) չբավականացման, ինչպես նաև դրանց վերաբերյալ ոչ հավաստի
կամ անբավարար տեղեկատվության
· ջերմության, գազերի, գոլորշիների, ճառագայթների, խոնավության կամ ցանկացած կշռված
մասնիկների մշտական, պարբերաբար, կամ երկարատև ազդեցության, բացառությամբ եթե դրանց
ազդեցությունը հանկարծակի կամ անկանխատեսելի է
· պայմանագրի կնքման ժամանակ ապահովադրի կողմից կանխամտածված կեղծ տեղեկատվության
ներկայացման
· պատահարի առաջացման վերաբերյալ ապահովադրի (շահառուի) կողմից ապահովագրողին չտեղեկացման,
անհրաժեշտ տեղեկատվության կամ փաստաթղթի չտրամադրման, ապահովագրողի ներկայացուցչի գործողությունների
խոչընդոտման։
Առավել մանրամասն տես ստորև Կանոնները («Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։
Մասնագիտական պատասխանատվության ապահովագրության դեպքում ապահովագրավճարը հաշվարկվում է ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ կողմից սահմանված ապահովագրական սակագնի հիման վրա (տես ստորև "Կարևոր փաստաթղթեր" բաժնում)։ Ապահովագրական սակագինը որոշվում է, ելնելով`
· ապահովագրական գումարի չափից
· ապահովագրության ժամկետներից
· ապահովագրական ռիսկերի ծածկույթից
· կարգավորիչ գործակիցներից
· չհատուցվող գումարի մեծությունից, և
· ապահովագրական ռիսկի վրա ազդող այլ հանգամանքներից:
Ապահովագրավճարները կարող են վճարվել միանվագ՝ ամբողջ ժամկետի համար, կամ մաս-մաս: Ապահովագրավճարի վճարման կարգը որոշվում է կողմերի համաձայնությամբ և սահմանվում պայմանագրում:
Առավել մանրամասն տես ստորև Կանոններում («Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։
Մասնագիտական պատասխանատվության ապահովագրության դեպքում ապահովագրական հատուցման առավելագույն չափը (ապահովագրական գումարը) սահմանվում է պայմանագրով՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
Պայմանագրով կարող են սահմանվել նաև մեկ ապահովագրական պատահարով հատուցման ենթակա առավելագույն չափեր` ապահովագրական գումարի ենթաչափեր: Եթե սահմանված ապահովագրական գումարի ենթաչափը չի բավարարում մեկ ապահովագրական պատահարի հետևանքով առաջացած մի քանի վնասների հատուցման համար, ապա յուրաքանչյուր վնասի գծով հատուցումն իրականացնում է վնասի մի մասի չափով` ընդհանուր վնասների մեջ տվյալ վնասի համամասնությամբ
Ավելի մանրամասն տես ստորև Կանոններում («Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։
Մասնագիտական պատասխանատվության ապահովագրության պայմանագիր կնքելու համար ապահովադիրը
պետք է ներկայացնի`
· գրավոր կամ բանավոր դիմում, որտեղ հայտնում է՝
- ապահովագրական ռիսկերը (այդ թվում՝ բոլոր այն հանգամանքները,
որոնք էական նշանակություն ունեն ռիսկի գնահատման համար,ապահովադրի (ապահովագրված անձի) դեմ ներկայացված դատական հայցերը և լուծումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները, վերջին 3 տարիների ընթացքում մասնագիտական գործունեության հետևանքով ստացած գույքային հայցապահանջները և դրանց ընդհանուր վնասների ծավալը, կատարված և/կամ կատարման ենթակա վճարումները)
- ապահովագրական գումարի չափը և ապահովագրական գումարի ենթաչափերը
- ապահովագրության ժամկետը
· իրավաբանական անձի (անհատ ձեռներեցի) պետական գրանցման (հաշվառման) վկայականի պատճենը
· լիցենզիայի կամ
մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքը հաստատող այլ փաստաթղթի պատճենը
· մասնագիտական գործունեության
իրականացման պայմանագրի պատճենը
· ապահովադրի (ապահովագրված անձի) աշխատակիցների ցուցակը, նշելով`
- անունը, ազգանունը, հայրանունը
- լիցենզիայի համարը, տրման ամսաթիվը, գործողության ժամկետը
- պաշտոնը
- համապատասխան մասնագիտական գործունեությամբ զբաղվելու ստաժը:
Դիմումում ոչ ճիշտ տվյալներ ներկայացված լինելու դեպքում, ապահովագրողը՝ ապահովագրական
դեպքի վրա հասնելու պարագայում, ազատվում է ապահովագրական հատուցումը վճարելու պարտավորությունից:
Ավելի մանրամասն տես ստորև Կանոններում («Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։
Ապահովագրական պատահարի կամ ցանկացած այլ դեպքի, որը կարող է հանգեցնել ապահովագրական պատահարի, տեղի ունենալու դեպքում ապահովադիրը պարտավոր է՝
• անհապաղ, տեղեկացման փաստը հավաստող ցանկացած եղանակով (հեռախոս, էլ․փոստ, և այլն) տեղեկացնել ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ պատահարի մասին,
• ոչ ուշ քան վնասի պատճառման մասին հայտնի դառնալուց 48 ժամվա ընթացքում, դրա մասին տեղեկացնել ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ նաև գրավոր (փոստով կամ առձեռն)՝ նշելով պատահարի (վնասի) տեղի ունենալու հանգամանքների մասին հայտնի ամբողջ տեղեկատվությունը, մասնավորապես՝ պատահարի տեղի ունենալու ամսաթիվը, ժամը, վայրը, հավանական պատճառները, պատճառված վնասի բնույթը և չափը, պատահարին ներգրավված անձանց անունները, հասցեները, ապահովագրության պայմանագրի (վկայագրի) համարը
• ձեռնարկել ողջամիտ և հնարավոր միջոցառումներ հասցված վնասը կանխելու կամ նվազեցնելու ուղղությամբ
• իր կողմից կամ իր անունից չընդունել, չառաջարկել, չխոստանալ կամ չվճարել որևէ հատուցման պահանջ` առանց ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ գրավոր համաձայնության
• ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ պահանջով տրամադրել իր անունից պետական մարմինների կամ դատարանի առջև հանդես գալու լիազորություն, և տրամադրել վերջինիս կողմից պահանջվող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը
• ցանկացած պահանջ, ծանուցագիր, դատական ծանուցում կամ իրավասու մարմնի վարույթին վերաբերող փաստաթուղթ ստանալուց՝ անմիջապես փոխանցել ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ
Լրացուցիչ մանրամասների համար տես ստորև Կանոնները («Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։
Ապահովագրական հատուցում ստանալու համար ապահովադիրը և/կամ շահառուն պարտավոր է ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ ներկայացնել գրավոր դիմում (տես ձևը ստորև «Կարևոր փաստաթղթեր» բաժնում) և հետևյալ փաստաթղթերը`
• պատահարի պատճառը և հանգամանքները հաստատող փաստաթղթեր՝
- պայմանագիրը
- վնասի հատուցման պահանջի վերաբերյալ դիմումը
- անկախ փորձագետի եզրակացությունը (առկայության դեպքում)
- եթե պատահարը կարգավորվում է դատական կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կամ դրա պատճենը
- այլ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են ապահովագրական պատահարը կարգավորելու համար՝ ըստ ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ գրավոր պահանջի
• վնասի չափը հաստատող փաստաթղթեր՝
- իրավասու անձի կամ կազմակերպության կողմից տրված ֆինանսական փաստաթուղթը (հաշիվ-ապրանքագիր, հաշիվ-տեղեկանք) և/կամ տեղեկանքը
- անկախ փորձագետի եզրակացությունը (ակտը, հաշվետվությունը)
- վնասների գումարի չափը հաստատող և հիմնավորող այլ փաստաթղթեր {առկայության դեպքում)
- ապահովադրի կողմից ինքնուրույն կատարած ծախսերը հիմնավորող փաստաթղթերը (պայմանագիր, հաշիվ-ապրանքագիր, դրամարկղի մուտքի օրդեր, բանկի վճարման հանձնարարագիր և այլն)
• ապահովադրի կամ շահառուի բանկային տվյալները՝ հատուցումը փոխանցելու համար
• այլ լրացուցիչ փաստաթղթեր՝ կախված ապահովագրական պատահարի բնույթից և վնասի չափից, ըստ Ապահովագրողի պահանջի
Նշված անհրաժեշտ փաստաթղթերը ապահովադիրը պարտավոր է ներկայացնել՝ գրավոր դիմումը ներկայացնելու օրվանից երկու ամսվա ընթացքում: Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո 5 օրվա ընթացքում, ապահովագրողն ընդունում է ապահովագրական հատուցումը վճարելու կամ մերժելու մասին եզրակացություն (որոշում), որը պատշաճ կերպով ծանուցում է ապահովադրին (շահառուին): Ապահովագրական հատուցումը իրականացվում է որոշումը կայացնելու օրվանից 10 օրվա ընթացքում միանվագ վճարով:
Ավելի մանրամասն տես Կանոններում՝ (ստորև «Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։
Ապահովագրության պայմանագիրը, վկայագիրը կամ ապահովագրական քարտը կորցնելու դեպքում
անհրաժեշտ է դիմում ներկայացնել ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ, որից հետո կորցրած տարբերակը
կհամարվի անվավեր և ողջամիտ ժամկետում կտրամադրվի կրկնօրինակը։
Պայմանագիրը կարող է վաղաժամկետ դադարեցվել ինչպես ապահովադրի, այնպես էլ ապահովագրողի պահանջով։
Ապահովադիրն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու ապահովագրության պայմանագիրը` այդ մասին ոչ պակաս քան 15 օր առաջ գրավոր ծանուցելով ապահովագրողին: Ապահովադրի պահանջով ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում ապահովագրողն ապահովադրին է վերադարձնում ապահովագրավճարներն` պայմանագրի չլրացած ժամկետին համամասնորեն, ինչպես նաև ապահովադրից գանձվում է տուգանք պայմանագրի չգործած օրերի համար հաշվարկված պայմանագրով սահմանված ապահովագրավճարի 20%-ի չափով՝ հետևյալ բանաձևով՝
