Բեռնափոխադրողների և առաքողների քաղաքացիական պատասխանատվության կամավոր ապահովագրություն

Բեռնափոխադրման ապահովագրությունն օգնության է գալիս բեռնափոխադրում իրականացնող բիզնեսներին՝ բեռ փոխադրելիս կամ առաքման ծառայություն մատուցելիս երրորդ անձանց գույքին, բեռին, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման պարտավորության առաջացման դեպքում։
Բեռնափոխադրման ապահովագրությունը նախատեսված է բեռնափոխադրողի կամ առաքողի գործունեություն իրականացնող ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի համար։
Բեռնափոխադրման ապահովագրության տարածվում է սեփական կամ վարձակալված՝ բեռների փոխադրման և առաքման համար օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա։

Մեր գրասենյակը` ք․Երևան, Դավիթ Անհաղթի 11/12 հասցեում

Մեր 011 560404 կամ 012 560404 հեռախոսահամարներին

Բեռնափոխադրման ապահովագրության շրջանակներում հատուցվում է ապահովադրի կողմից բեռ փոխադրելիս կամ առաքման ծառայություն մատուցելիս` նրա համար պատահական, անկանխատեսելի իրադարձության հետևանքով երրորդ անձանց գույքին, կյանքին կամ առողջությանը վնասի պատճառումից բխող ապահովադրի քաղաքացիական պատասխանատվության առաջացած ծախսերը։ Ընդ որում նման քաղաքացիական պատասխանատվությունը պետք է բխի՝
• միջազգային տրանսպորտային կոնվենցիաների դրույթներից,
• ազգային տրանսպորտային օրենսդրությունից,
• ապահովադրի կողմից անդամակցված տրանսպորտային գործունեություն իրականացնողների ազգային ասոցիացիայի, Հայաստանի տրանսպորտային առաքողների միության կողմից ընդունված առևտրային գործունեության ստանդարտ պայմաններից,
• Առաքողների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (ՖԻԱՏԱ) տրանսպորտային բեռնագրից կամ Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (ԻԱՏԱ) կողմից սահմանած ավիաբեռնագիրը վերարտադրող բեռնագրից,
• ապահովադրի սեփական առաքման բեռնագրից կամ առաքման ստացականից՝ եթե դրանում պարունակվող պայմանները ապահովադրի վրա չեն դնում առավել խիստ պարտականություններ և պատասխանատվություն, քան ՖԻԱՏԱ-ի ստանդարտ տրանսպորտային բեռնագրով նախատեսված պայմանները կամ ապահովադրի նկատմամբ ազգային օրենսդրության դրույթներով պարտադիր կիրառելի դրույթները,
• ապահովագրության պայմանագրից:
Առավել մանրամասն տես ստորև Կանոններում («Կարևոր
փաստաթղթեր» բաժնում)։
Բեռնափոխադրման ապահովագրության շրջանակներում չի հատուցվում վնասը, որն առաջացել է հետևյալ պատճառներով․
• ցանկացած տեսակի ռազմական գործողություն կամ ռազմական
միջոցառում և դրանց հետևանքներ, քաղաքացիական պատերազմ, ժողովրդական հուզում և գործադուլ, զինվորական կամ քաղաքացիական իշխանությունների պահանջով բեռի
բռնագրավում, ձերբակալություն կամ ոչնչացում
• միջուկային պայթյուն, ճառագայթման կամ ռադիոակտիվ վարակման
ուղղակի կամ անուղղակի ազդեցություն
• ապահովադրի դիտավորությամբ կատարված գործողության/անգործության
հետևանքով ապահովագրական պատահար
• համակարգչային սարքավորման, համակարգի, ծրագրային ապահովման, վնասակար ծրագրային կոդի, համակարգչային վիրուսի և ցանկացած այլ էլեկտրոնային համակարգերի կիրառում
• պատահար, որը տեղի է ունեցել ապահովագրության պայմանագրում նշված
ապահովագրության տարածքից դուրս
• ապահովադրի աշխատակիցների կողմից այնպիսի պարտադիր կանոնների և նորմերի խախտում, որոնք վերաբերում են բեռի փոխադրմանը, առաքման ծառայությունների կամ փոստային ծառայությունների մատուցմանը, բեռն ուղարկողի և/կամ ապահովագրողի գրավոր հրահանգին չհետևելուն
• տեխնիկապես թերի տրանսպորտային միջոցի/կոնտեյների, սահմանված կարգով տեխնիկական զննում չանցած, կոնկրետ ապրանքի տեսակ փոխադրելու համար ոչ պիտանի կամ ապրանքի անվտանգ փոխադրումը չապահովող տրանսպորտային միջոցի շահագործում
• պատահար պահին ալկոհոլի, թմրանյութերի կամ
թունավոր նյութերի ազդեցության տակ ապահովադրի կամ շահառուի ներկայացուցչի գտնվելը
• ապահովադրի ներկայացուցչի կողմից ալկոհոլի, թմրանյութերի կամ թունավոր նյութերի ազդեցության տակ տրանսպորտային միջոցը կառավարելիս ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը
• հատուկ ջերմաստիճանային պայմաններ պահանջող ապրանքների փոխադրումը՝ սահմանված պայմանների խախտմամբ
• ապահովադրի աշխատակիցների կյանքին, առողջությանը կամ
գույքին պատճառած վնասի հատուցման պահանջներ
• պետական մարմինների ներկայացուցիչների գործողությունները
(բեռի բռնագրավում, ձերբակալում, առգրավում, կալանք և այլն), բացառությամբ` պայմանագրով սահմանված դեպքերի
• գործող պայմաններին կամ անվտանգության նորմերին
համապատասխան` մաքսանենգ կամ բեռների փոխադրումը/առաքումն այնպիսի տրանսպորտով,
որով դրանց փոխադրումն արգելված է
• բարոյական վնասի, բաց թողած օգուտի հատուցման պահանջներ
• օրենսդրությամբ և/կամ ապահովագրության պայմանագրով
նախատեսված այլ պատճառներ
• անծածկ տրանսպորտային միջոցների օգտագործման հետևանքով առաջացած
պատասխանատվություն
• տուժանքների վճարման պահանջներ
• շուկայական արժեքի կորստի հատուցման պահանջներ
• ապահովադրի դիմումում, ապահովագրության պայմանագրում չնշված և ապահովագրավճարի հաշվարկման ժամանակ հաշվի
չառնված բեռի գծով պատասխանատվություն
• բեռի փոխադրման պատասխանատվությունն այնպիսի տրանսպորտային միջոցներով, որոնք նշված չեն ապահովագրության պայմանագրում
• ապահովագրության պայմանագրում նշված բեռի տեղափոխման երթուղու կամ ժամկետների խախտմամբ տեղի ունեցած պատահարներ
• կանոններով նախատեսված արժեքավոր ապրանքների փոխադրման համար պատասխանատվություն
• պահանջներ, որոնք բխում են բեռների միջազգային փոխադրման
պայմանագրերի որոշ տեսակներից
• որևէ գույքի կորուստ կամ վնաս, որը պատկանում է,
ձեռքբերված է լիզինգով կամ վարձակալված է ապահովադրի կողմից
• ապահովադրին պատկանող, նրա կողմից վարձակալված, կամ ապահովադրի կամ նրա աշխատակիցների կողմից հանրային ճանապարհների վրա շահագործվող ցանկացած
ավտոտրանսպորտային միջոցի օգտագործում, եթե ապահովագրության
պայմանագրով ապահովագրված չէ
փոխադրողի պատասխանատվությունն
փոխադրողի պատասխանատվությունը
• ապահովադրի կողմից կամ նրա անունից
Ապահովադրի կողմից կամ նրա անունից
ցանկացած նավի կամ օդանավի օգտագործում, որը
պատկանում է կամ վարձակալված է ապահովադրի կողմից կամ նրա անունից
• պարտականությունների կատարման փոխանցում ենթակապալառուին, որի
պատասխանատվությունը բեռը ոչնչացնելու, կորստից կամ վնասելուց ապահովագրված չէ,
եթե ենթակապալառուի մոտ այդպիսի ապահովագրության առկայությունը նախատեսված է Կանոններով կամ ապահովագրության պայմանագրով
• փոխադրողի/նավավարձակալի կողմից ապրանքի պահում կապված ապահովադրի կամ նրա ենթակապալառուի կողմից վարձը վճարելու, ուշացումների
հատուցելու և այլ պարտականությունների չկատարելու հետ, որոնք բխում են փոխադրման
պայմանագրից
• վնասված բեռի լրիվ արժեքը հատուցելու պահանջները, բացառությամբ՝ երբ վնասված բեռը ենթակա չէ վերականգնման անհնարինության կամ աննպատակահարմարության պատճառով
• բեռի առաքում կամ փոխադրում, երբ երթուղին անցնում է ռազմական գործողությունների, բնական աղետների և
արտակարգ իրավիճակների գոտիների (զինված հակամարտությունների) տարածքով
• ապահովադրին ներկայացվող պահանջներ, որոնց հայցային վաղեմության ժամկետը արդեն լրացել է:
Բեռնափոխադրման ապահովագրության դեպքում ապահովագրավճարի մեծությունը հաշվարկվում է` ելնելով բազային սակագնի չափից, ապահովագրական ռիսկի բնույթից, ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետից, ապահովագրական ռիսկի աստիճանից, որոնցից կախված կիրառվում են ուղղման գործակիցներ: Ապահովագրողն ապահովագրական ռիսկի բնույթը որոշում է Ապահովագրության պայմանագիրը կնքելիս Ապահովադրի տրամադրած տեղեկատվության հիման վրա:
Ապահովագրավճարի վճարման կարգը և ձևը որոշվում են փոխադարձ համաձայնությամբ և սահմանվում ապահովագրության պայմանագրով:
Առավել մանրամասն տես ստորև Կանոններում («Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։
Բեռնափոխադրման ապահովագրության դեպքում ապահովագրական հատուցման առավելագույն չափը (ապահովագրական գումարը) սահմանվում
է պայմանագրով՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
Պայմանագրով կարող են նշվել մեկ ապահովագրական պատահարով հատուցման ենթակա առավելագույն չափեր (ապահովագրական գումարի ենթաչափեր):
Պայմանագրի կնքման ժամանակ ապահովագրական գումարի ենթաչափերը որոշվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ և կարող են սահմանվել ինչպես առանձին ռիսկերի նկատմամբ (սահմանափակում ըստ ռիսկի), այնպես էլ մեկ բեռնափոխադրման կամ տրանսպորտային առաքման ծառայության (համախառն սահմանափակում) մատուցման մեկ դիմումի արդյունքում առաջացած բոլոր ապահովագրական պատահարների պատասխանատվության սահմանափակում:
Ենթաչափեր սահմանել դեպքում, եթե մեկ ապահովագրական պատահարի հետևանքով առաջացել են մեկից ավելի վնասներ, ապա դրանք միավորվում և դիտարկվում են որպես մեկ ապահովագրական պատահարի հետևանք: Եթե պայմանագրում սահմանված ապահովագրական գումարի ենթաչափը չի բավարարում մեկ ապահովագրական պատահարի հետևանքով առաջացած մի քանի վնասների հատուցման համար, ապա ապահովագրողը յուրաքանչյուր վնասի գծով
ապահովագրական հատուցումն իրականացնում է վնասի մի մասի չափով` ընդհանուր վնասների մեջ տվյալ վնասի համամասնությամբ` մասհանելով նաև պայմանագրում
սահմանված չհատուցվող գումարի չափը: Յուրաքանչյուր ապահովագրական հատուցման վճարումից հետո ապահովագրական գումարը նվազում
է վճարված ապահովագրական հատուցման գումարի չափով: Ապահովագրության պայմանագիրը
դադարում է գործել, եթե ընդհանուր սահմանաչափը սպառված է։
Առավել մանրամասն տես ստորև Կանոններում («Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։
Բեռնափոխադրման ապահովագրության պայմանագիրը կնքվում է ապահովադրի գրավոր դիմում-հարցաթերթիկի հիման վրա: Դիմումը ստանալուց հետո, ապահովագրողն իրավունք ունի ապահովադրից պահանջել`
• ապահովել ապահովագրվող
բեռի զննում իրականացնելու հնարավորություն
• տրամադրել լրացուցիչ տեղեկություններ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող են որոշակի ազդեցություն ունենալ ապահովագրական պատահարի տեղի ունենալու հավանականության և պատահարի հետևանքով առաջացող վնասների չափի հնարավոր մեծության վրա։
Ապահովագրական պատահարի առաջացման դեպքում անհրաժեշտ է՝
• անհապաղ, սակայն ցանկացած դեպքում՝ պատահարի մասին իմանալուց հետո ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում, պատահարի մասին գրավոր ծանուցել ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ
• անհապաղ ապահովագրողին տրամադրել ողջ հասանելի տեղեկատվությունը և փաստաթղթերը, որոնք ապահովագրողին թույլ են տալիս՝ դատել պատահարի պատճառների, ընթացքի և հետևանքների մասին, ձեռնարկել միջոցներ պատահարի հանգամանքների հետաքննության և վնասների նվազեցման, ինչպես նաև սուբրոգացիոն պահանջներ ներկայացնել պատճառված վնասի համար պատասխանատու անձին
• ապահովագրողի
պահանջով հանձնել պատշաճ կերպով ձևակերպված լիազորագիր
ապահովագրողի կողմից նշած անձին՝
պատահարի հետ կապված խնդիրների լուծման ընթացքում ապահովադրի շահերը
ներկայացնելու համար
• չզիջել պայմանագրից ծագած իրավունքներն՝ առանց Ապահովագրողի գրավոր
համաձայնության
• ուղղակի կամ անուղղակի կերպով չճանաչել որևէ անձի պահանջների հիմնավորվածությունը կամ այդ անձի առջև պատասխանատվությունը՝ առանց Ապահովագրողի գրավոր համաձայնության։
Բեռի կորստի, ոչնչացման կամ փոխադրման և(կամ) առաքողի պայմանագրով նախատեսված այլ պարտավորությունների չկատարման արդյունքում բեռը վնասելու կամ վնաս պատճառելու հետ կապված պահանջ ստանալիս` ապահովադիրը պարտավոր է, ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում, այն փոխանցել ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ` ունեցած պահանջային փաստաթղթերի հետ միասին։ ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ ուղարկվում են այն փաստաթղթերը և տեղեկությունները, որոնք թույլ կտան որոշելու, թե ըստ ապահովագրության պայմանագրի՝ տեղի ունեցածն արդյոք հանդիսանո՞ւմ է ապահովագրական պատահար, սահմանելու պատճառված վնասի և ապահովագրական հատուցման չափը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ձեռնարկել գործողություններ պահանջի կարգավորման համար: Այդպիսի փաստաթղթերի թվին պատկանում են մասնավորապես․
• ապահովադրին ներկայացված պահանջը` դրան կցված փաստաթղթերով և նյութերով (հայցադիմում, որով ապահովադիրը հանդիսանում է պատասխանող, դատական ակտ, որով ապահովադիրը պարտավորեցվել է հատուցել երրորդ անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին պատճառված վնասը)։ Եթե պահանջը ներկայացված է ոչ իրավասու անձի կողմից (օրինակ՝ առաքողի, որը փոխադրման պայմանագրով չի հանդիսանում բեռի սեփականատերը, ուղարկողը կամ ստացողը), ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ պետք է փոխանցվեն նաև փաստաթղթերը, որոնք հաստատում են պահանջ ներկայացնողի այդպիսի իրավունքը,
• փոխադրման և առաքման համար բեռի ընդունումը հաստատող փաստաթղթերը՝ տրանսպորտային բեռնագրեր, նավաբեռնագիր (կախված տրանսպորտի տեսակից), ուղեբեռի կտրոն: Առաքման համար բեռի ընդունումը հաստատող փաստաթղթերն են՝ առաքման բեռնագրեր, ՖԻԱՏԱ-ի, առաքողի բեռի ստացական (FCR), այլ փաստաթղթեր, որոնք նախատեսված են տրանսպորտային առաքման պայմանագրով կամ առևտրային գործունեության սովորական պայմաններով: Միջազգային բեռնափոխադրման ժամանակ փաստաթղթերը պետք է պարունակեն մաքսային մարմինների նշումները,
• փոխադրումը/առաքումը հաստատող փաստաթղթերը՝ պայմանագիր, դիմում, ճանապարհային ուղեգիր, փոխադրման վճարման մասին
տեղեկություններ,
• բեռի վերաբերյալ փաստաթղթերը՝ հաշիվներ, հաշիվ-ապրանքագրեր, փաթեթավորման փաստաթուղթ, ապրանքային
բեռնագրեր
• պատահարի հանգամանքների մասին բացատրությունները, (փոխադրման դեպքում` վարորդի
բացատրությունը)
• հսկող սարքերի տվյալները և ջերմաստիճանային ռեժիմի գրանցումները, սառնարանային փոխադրման
դեպքում՝ տախոգրաֆի գրառումների ցուցումները (միջազգային փոխադրումների համար)
• իրավասու
մարմինների կողմից ձևակերպված փաստաթղթերը, որոնք հաստատում են իրադարձության
փաստը և մեղավոր անձանց։ Մասնավորապես՝
- ՃՏՊ դեպքում՝ ՃՏՊ սխեմա, մասնակիցների վերաբերյալ տեղեկություններ,
վարչական կամ քրեական գործի մասին որոշում
- հրդեհի
դեպքում՝ ակտ հրդեհի մասին, հրդեհի պատճառի մասին եզրակացություն (փորձագետի
տեղեկանք), քրեական գործի հարուցման կամ հարուցումը մերժելու մասին որոշում
- կորստի,
միջազգային փոխադրումների ժամանակ բեռի վնասման դեպքում՝ մաքսային զննության ակտ, միջազգային
ճանապարհային փոխադրման (TIR) գրքույկի վթարային արձանագրություն, վարչական գործի
մասին որոշում,
- բեռի
հափշտակության դեպքում՝ իրավապահ մարմիններին հաղորդելու հաստատում, քրեական գործի
հարուցման մասին (հարուցման մերժման) որոշում, հետաքննության արդյունքներ։
Ապահովագրողն իրավունք ունի պահանջելու այլ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են իրադարձությունն իբրև ապահովագրական պատահար գնահատելու համար, և նշել այդ փաստաթղթերի ներկայացման ժամկետը:
Եթե ապահովագրության պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա հատուցումը վճարվում է` իրադարձությունն ապահովագրական պատահար ճանաչելու և, ըստ Կանոնների,
Ապահովադրի պարտավորությունների կատարման պայմանով: Ապահովագրական հատուցումը
վճարվում է Ապահովադրին՝ հասցված վնասի՝ իր կողմից հատուցումը հաստատող
փաստաթղթերը ներկայացնելուց հետո:
ՀՀ ռեզիդենտ հանդիսացող Ապահովադրին կամ Շահառուին ապահովագրական հատուցում
վճարելը կատարվում է արտարժույթի գումարային կորստին համարժեք ՀՀ դրամով:
Լրացուցիչ մանրամասների համար տես ստորև Կանոնները («Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։
Ապահովագրության պայմանագիրը, վկայագիրը կամ ապահովագրական քարտը կորցնելու դեպքում
անհրաժեշտ է դիմում ներկայացնել ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ, որից հետո կորցրած տարբերակը
կհամարվի անվավեր և ողջամիտ ժամկետում կտրամադրվի կրկնօրինակը։
Ապահովադիրն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու ապահովագրության պայմանագիրը` այդ մասին ոչ պակաս քան 15 օր առաջ գրավոր ծանուցելով ապահովագրողին: Ապահովադրի պահանջով ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում ապահովագրողն ապահովադրին է վերադարձնում ապահովագրավճարներն` պայմանագրի չլրացած ժամկետին համամասնորեն, ինչպես նաև ապահովադրից գանձվում է տուգանք պայմանագրի չգործած օրերի համար հաշվարկված պայմանագրով սահմանված ապահովագրավճարի 20%-ի չափով՝ հետևյալ բանաձևով՝
