Ավտոմեքենաների ապահովագրության տեսակներ

ԱՊՊԱ

ԱՊՊԱ

  • ԱՊՊԱ-ն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն է, որը ծածկում է ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման հետևանքով երրորդ անձանց պատճառված անձնական և գույքային վնասները։ ԱՊՊԱ-ն երաշխավորում է Ձեր ֆինանսական կայունությունը՝ պաշտպանելով Ձեզ ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում տուժած կողմին փոխհատուցում տրամադրելու ֆինանսական բեռից։
ԱՊԿԱ

ԱՊԿԱ

  • ԱՊԿԱ-ն լրացնում է Ձեր ԱՊՊԱ պայմանագիրը` ընդլայնելով պատահարների արդյունքում առաջացող հատուցման հնարավորությունները: Երբ ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում երրորդ անձանց պատճառած վնասի հատուցման շեմը բավարար չէ պատճառված վնասի հատուցման համար, ԱՊԿԱ-ն թույլ է տալիս բարձրացնել այդ շեմը հավելյալ գումարով։
ԿԱՍԿՈ

ԿԱՍԿՈ

  • ԿԱՍԿՈ-ն ապահովում է Ձեր ավտոմեքենայի համապարփակ պաշտպանությունը՝ ապահովագրելով Ձեր տրանսպորտային միջոցը առևանգումից, գողությունից, տարերային աղետներից, երրորդ անձանց անօրինական գործողություններից և բազմաթիվ այլ ռիսկերից:
ԱՊՊԱ-ԿԱՍԿՈ

ԱՊՊԱ-ԿԱՍԿՈ

  • ԱՊՊԱ-ԿԱՍԿՈ-ն հանդիսանում է ԿԱՍԿՈ-ի այլընտրանք ավելի մատչելի գնով, որը կենտրոնացած է միայն մեկ ռիսկի ապահովագրման վրա: Այն պաշտպանում է ձեր մեքենան այլ տրանսպորտային միջոցի հետ բախման հետևանքով առաջացած վնասներից, եթե դուք մեղավոր եք ճանապարհատրնասպորտային պատահարում:
ԿԱՍԿՈ-Պլյուս

ԿԱՍԿՈ-Պլյուս

  • ԿԱՍԿՈ-Պլյուսը շահավետ լրացում է Ձեր արժեքավոր ավտոմեքենայի լիարժեք պաշտպանությանը։ Արդյո՞ք ԱՊՊԱ պայմանագրով հատուցման առավելագույն չափը բավարար է Ձեր ավտոմեքենային հասցված վնասները փոխհատուցելու համար: ԿԱՍԿՈ Պլյուսը լուծում է այս հարցը՝ առաջարկելով հավելյալ պաշտպանություն զգալիորեն ցածր ապահովագրավճարով:
Գազաբալոն

Գազաբալոն

  • Գազաբալոնի ապահովագրությունը երաշխավորում է գազաբալոնի պայթյունի հետևանքով տրանսպորտային միջոցին հասցված վնասների փոխհատուցումը և թույլ է տալիս Ձեզ խուսափել լրացուցիչ ֆինանսական բեռից գազաբալոնային համակարգի հետ կապված պատահարների դեպքում: