Գույքի ապահովագրությունը ապահովում է Ձեր ֆինանսական պաշտպանությունը հրդեհի, բնական աղետների և այլ ռիսկերի հետևանքով գույքին հասցված վնասներից, ինչը թույլ է տալիս հանգիստ ապրել, գիտակցելով, որ Ձեր ունեցվածքը պաշտպանված է անկանխատեսելի պատահարներից։
Բեռի ապահովագրությունն առաջարկում է ֆինանսական պաշտպանություն փոխադրման ընթացքում բեռի վնասման, կորստի կամ ոչնչացման հետևանքով առաջացած վնասների փոխհատուցման համար: Այն նվազեցնում է բիզնեսի ռիսկերը՝ ստեղծելով կայունության և վստահության մթնոլորտ գործարար հարաբերություններում:
Բնակարանի ապահովագրությունը արդյունավետ ապահովագրական լուծում է Ձեր բնակարանի կամ առանձնատան համար։ Այն ապահովում է Ձեր ֆինանսական պաշտպանությունը հրդեհի, գազի պայթյունի, ջրով հեղեղման, տարերային աղետների, գողության և այլ ռիսկերի հետևանքով Ձեր բնակելի անշարժ գույքի վնասման դեպքում:
Գույքի սեփականատիրոջ ապահովագրությունը պաշտպանում է գույքի սեփականատերերին անսպասելի պատահարի հետևանքով իրենց, հարևանների և այլ անձանց պատճառված վնասների հատուցման հետ կապված ծախսերից։
«Ապահով բնակարան» ապահովագրության ծրագրի նպատակն է ապահովագրել Ձեզ ջրի արտահոսքի, հրդեհի, գազի պայթյունի, կայծակի, կարկուտի և այլ տարերային աղետների հետևանքով Ձեր բնակարանին հասցված վնասներից։