Գույքի և գույքի սեփականատերերի քաղաքացիական պատասխանատվության կամավոր ապահովագրություն


Այցելեք մեր գրասենյակը` ք․Երևան, Դավիթ Անհաղթի 11/12 հասցեում, կամ ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ համապատասխան մասնաճյուղերը (տես՝ «Հետադարձ կապ» էջը)

Դիմեք ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ ապահովագրական գործակալներին (տես՝ «Գործակալներ» էջը)

Զանգահարեք 011 560404 կամ 012 560404 հեռախոսահամարին կամ ուղարկեք հաղորդագրություն info@armeniainsurance.am հասցեին
Սեփականատիրոջ ապահովագրության շրջանակներում հատուցվում են հետևյալ ապահովագրական ռիսկերի կամ դրանց համակցությունների ազդեցության արդյունքում գույքի ոչնչացման, վնասման կամ կորստի դեպքերը՝
- դժբախտ պատահարներ`
• հրդեհ, ներառյալ` այրման նյութերի, ինչպես նաև ջրի (փրփուրի) և հրդեհի մարման ընթացքում կիրառված այլ միջոցների ազդեցությունը
• պայթյուն
• ջրամատակարարման, ջեռուցման, կոյուղու և հրդեհամարման համակարգերի վթարի, ինչպես նաև ցածր ջերմաստիճանների ազդեցության արդյունքում նշված համակարգերի վնասման պատճառով ջրից վնասում
• ապահովադրին (շահառուին) չպատկանող հարևան տարածքներից ջրի և այլ հեղուկների ներթափանցում
• տրանսպորտային միջոցների վրաերթ և/կամ կենդանու հետ բախում
• ապահովագրված գույքի վրա ծառերի վայր ընկնելը
• ապահովագրության օբյեկտի վրա թռչող սարքերի, դրանց մասերի կամ բեռի վայր ընկնելը
- տարերային աղետներ`
• ուժգին քամի
• տայֆուն
• փոթորիկ
• մրրիկ
• երկրաշարժ (եթե պայմանագրում հատուկ նշվում է տվյալ ռիսկը)
• ջրհեղեղ
• հեղեղում
• կարկուտ
• տվյալ տեղանքին ոչ հատուկ մթնոլորտային տեղումներ
• ապահովագրության օբյեկտի կայծակնահարում, որը չի հանգեցրել հրդեհի առաջացմանը
• սողանք (եթե պայմանագրում նշվում է տվյալ ռիսկը)
• փլվածք
• սելավ
• ձյան հուսին
- սեփականության նկատմամբ հանցագործություններ`
• կոտրանքով գողություն
• ավազակություն,
• այլ անձանց կողմից գույքի դիտավորությամբ ոչնչացում (վնասում)։
Առավել մանրամասն տես ստորև Կանոններում («Կարևոր փաստաթղթեր» բաժին)։
Սեփականատիրոջ ապահովագրության ենթակա են՝
• անձնական օգտագործման համար նախատեսված շինություններ, ներառյալ` տնտեսական, կենցաղային, սպորտային կամ այլ նշանակության կառույցներ, դրանց առանձին կառուցվածքային տարրեր կամ առանց առանձին կառուցվածքային տարրերի շինություններ
• բնակարաններ, սենյակներ, ավտոտնակներ և օժանդակ շինություններ, դրանց առանձին կառուցվածքային տարրեր կամ բնակարաններ` առանց առանձին կառուցվածքային տարրերի.
• բազմաբնակարանային շենքում ընդհանուր օգտագործման տարածքներ, կառույցներ
• կառուցվածքային տարրերի ներքին կամ արտաքին հարդարանք
• տեղադրված ինժեներական սարքավորումներ
• անավարտ շինարարության անշարժ գույքի օբյեկտներ
• տնային գույք
• այլ գույք:
Ապահովագրության ենթակա չեն`
• խարխուլ շինություններ, որոնց ֆիզիկական մաշվածությունը կազմում է 75 և ավելի տոկոս
• վթարային վիճակում գտնվող, կապիտալ վերանորոգման կարիք ունեցող կամ քանդման ենթակա շենքերում գտնվող բնակարաններ
• տնային և/կամ այլ գույք, որը գտնվում է բնակության համար ոչ պիտանի, խարխուլ տարածքներում, վթարային վիճակում գտնվող, կապիտալ վերանորոգման կարիք ունեցող կամ քանդման ենթակա շենքերում, շինմոնտաժային աշխատանքների իրականացման փուլում գտնվող շինություններում
• տնային և/կամ այլ գույք, որի ֆիզիկական մաշվածությունը կազմում է 75 և ավելի տոկոս
• տնային և/կամ այլ գույք, որը գտնվում է հասարակական օգտագործման տարածքներում կամ կառույցներում
• տարերային աղետներ սպառնացող գոտում գտնվող օբյեկտներ
• օբյեկտներ, որոնք պետական մարմինների կարգադրությամբ ենթակա են առգրավման, բռնագրավման, ռեկվիզիցիայի, դրանց վրա արգելանք դնելու, վնասման կամ ոչնչացման
• օբյեկտներ, որոնց իրական արժեքը հնարավոր չէ որոշել, այդ թվում` ինքնաշեն տնային գույք
• փայտից տներ և շինություններ, ինչպես նաև դրանցում գտնվող գույք, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ․
• ինքնակամ կառույցներ
• պաշարներ (սպառվող նյութերի` դիմահարդարման նյութերի, օծանելիքի, սանիտարահիգիենիկ ապրանքների և այլնի, բացառությամբ` շինարարական նյութերի, փայտի, խոտի), կազմտեխնիկայի համար ծախսվող նյութեր, տնկիներ և սերմեր, հավաքածու չհանդիսացող՝ տեխնիկական ալմաստներ և արտադրատեխնիկական նշանակության այլ իրեր, փաստաթղթեր, գծագրեր, արժեթղթեր, դրամանիշներ, հանքաքարերի տեսքով թանկարժեք մետաղներ, հանքային հումքի տեսքով քարեր, ձեռագրեր, տեսաերիզներ և լուսանկարներ, լուսա- և տեսանյութեր, կրոնական պաշտամունքի առարկաներ, կոնտակտային լինզաներ։
Սեփականատիրոջ ապահովագրության շրջանակներում չեն հատուցվում հետևյալ իրադարձություններից
առաջացած վնասները`
• առանձին կոմպլեկտավորող իրերի, հանգույցների և/կամ
բլոկների այրվելը կամ շարքից դուրս գալը (խափանումը)` անկախ պատճառից
• ապահովագրված գույքի այնպիսի վնասումը կամ ոչնչացումը, որը
տեղի է ունեցել երաշխիքային պարտավորություններով ծածկվող հանգամանքների
արդյունքում
• միջուկային պայթյունի, ճառագայթման կամ ռադիոակտիվ
վարակման ուղղակի կամ անուղղակի ազդեցությունը
• ռազմական գործողությունները, զորաշարժերը կամ այլ ռազմական
միջոցառումները
• քաղաքացիական պատերազմը, ցանկացած տիպի ժողովրդական
հուզումները, գործադուլները, ահաբեկչական գործողությունները
• պետական մարմինների կարգադրությամբ իրականացված
ապահովագրության օբյեկտի առգրավումը, բռնագրավումը, ռեկվիզիցիան, դրա վրա արգելանք
դնելը, ոչնչացումը կամ վնասումը
• քայքայումը, կոռոզիան կամ այլ բնական երևույթների
հետևանքով ապահովագրության օբյեկտի հատկությունների փոփոխությունների պրոցեսները,
գույքի վնասումը սնկերի, թրթուրների, կրծողների, միջատների, այլ վնասատուների և
ընտանի կենդանիների կողմից
• ֆիզիկական մաշվածությունը, դրանց շահագործման նորմատիվ
ժամկետների խախտումը, արտադրական, շինարարական թերությունները, ապահովագրության
օբյեկտների կառուցվածքային թերությունները, անորակ կատարված մոնտաժային
աշխատանքները
• կրակով մշակումը կամ այլ ջերմային եղանակով դրա վրա
ազդեցությունը
• ապահովագրված օբյեկտներում, շինությունը կամ բնակարանը, որտեղ
գտնվում է ապահովագրված գույքը, տեղումների ներթափանցումը` ծածկերից, պանելային
շենքերի կարերից, վերնահարկից, պատշգամբներից, տեռասներից, բաց պատուհաններից,
դռներից և այլնից, ինչպես նաև դիտավորությամբ արված կամ վթարային վիճակում
գտնվելու կամ շինարարական արատների հետևանքով առաջացած կարերից, բացակներից և
անցքերից
• էլեկտրական հոսանքի կարճ միացման, մեկուսացման խախտումների
և տեղադրված ինժեներական էլեկտրասարքավորումների և էլեկտրական լարերի այլ վթարների
և անսարքությունների հետևանքով առաջացած ծխահարումը, ինժեներական
էլեկտրասարքավորումների և էլեկտրական լարերի հալումը, եթե վերջիններս չեն
հանդիսացել ապահովագրական ռիսկի ազդեցության հետևանք
• ապահովագրական ռիսկի ազդեցության հետևանք չհանդիսացող
փլվածքը (փլուզումը)
• ապահովագրված օբյեկտում պայթուցիկ նյութերի և
պայթյունավտանգ սարքավորումների պահպանումը, պատրաստումը և օգտագործումը, ինչպես
նաև քիմիական և ֆիզիկական փորձերի անցկացումը
• պատահական ոչնչացումը կամ պատահական վնասը
• կենցաղային էլեկտրասարքերի, էլեկտրոնային սարքավորումների,
հեռուստա-, ձայնա-, տեսա-, ռադիո սարքավորումների աշխատանքի
խաթարման կամ խափանման դեպքերը, որոնք առաջացել են հետևյալի արդյունքում`
- ապահովագրական տարածքից դուրս տեղի ունեցած
տարերային աղետների կամ դրանց հետևանքների,
- էլեկտրաէներգիայի ոչ որակյալ մատակարարման (ցանցում
լարման լրիվ անկում, լարման խախտումներ, գերլարում, լարման բարձրավոլտ բռնկումներ
հաճախականության տատանումներ և այլն)
- էլեկտրացանցում կարճ միացման (էլեկտրալարերի ոլորման
կամ ճկման, մեկուսացման խախտման, թաքնված գծերի վնասման և այլնի)
• վերանորոգման (վերակառուցման) աշխատանքների ընթացքում կամ
արդյունքում առաջացած վնասը
• Ապահովադրի (նրա աշխատակիցների) դիտավորության արդյունքում
Շահառուի գույքին վնաս պատճառելը
• երրորդ անձանց գույքին վնաս պատճառվելը` վերջինիս
դիտավորության արդյունքում
• Ապահովադրի կամ այլ օգտագործողի կողմից ներքին գործերի
մարմիններում (ոստիկանությունում) պարտադիր գրանցման ենթակա ավտոտրանսպորտային և
մոտոտրանսպորտային միջոցների շահագործման արդյունքում պատճառված վնասը
• վնասը, որը պատճառվել է Ապահովադրի կողմից օրենքի, այլ
իրավական ակտերի, արտադրական կանոնների, նորմերի կամ նորմատիվային փաստաթղթերի
դրույթների չկատարման հետևանքով
• մարդկանց, կենդանիների կամ բույսերի օրգանիզմում գենետիկ
փոփոխությունների հետևանքով պատճառված վնասը
• պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ
պատշաճ կատարման հետևանքով պատճառված վնասը
• Ապահովադրի կողմից բարձր վտանգավորության աղբյուրների
շահագործման կամ դրանք այլ նպատակներով օգտագործման հետևանքով պատճառված վնասը
• կոնստրուկցիաների, սարքավորումների կամ նյութերի
շահագործման նորմատիվային ժամկետներից ավել օգտագործման հետևանքով պատճառված վնասը
• Ապահովադրի կողմից պատրաստվող (իրացվող, կատարվող կամ
մատուցվող) ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) չբավականացման
(անբավարարության), ինչպես նաև այդ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների)
վերաբերյալ ոչ հավաստի կամ ոչ բավարար տեղեկատվության առկայության հետևանքով
պատճառված վնասը
• երրորդ անձին պատճառված վնասը, որը հետևանք է մշտական,
պարբերաբար, կամ երկարատև թերմիկ ազդեցության կամ գազերի, գոլորշիների,
ճառագայթների, խոնավության կամ ցանկացած, այդ թվում՝ մթնոլորտում կշռված
մասնիկների (ծուխ, փոշի և այլն), բացառությամբ՝ երբ դրանց ազդեցությունը
հանկարծակի է կամ չկանխատեսված և կան ակնհայտ ապացույցներ, որ այդ ազդեցության
հետևանքով վնասը անխուսափելի էր։
Առավել մանրամասն տես Կանոններում («Կարևոր փոստաթղթեր» բաժնում)։
Սեփականատիրոջ ապահովագրության դեպքում ապահովագրական հատուցման առավելագույն չափը (ապահովագրական գումարը) սահմանվում է պայմանագրով՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
Սեփականատիրոջ ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ներկայացնել բանավոր կամ գրավոր դիմում։
Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն։
Ապահովագրական պատահարի նշաններ ունեցող իրադարձության մասին հայտնի դառնալու պահին պետք է անհապաղ, 48 ժամվա ընթացքում, հայտնել այդ մասին ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ՝ զանգահարելով 011 560404 կամ 012 560404 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով և հետևել օպերատորի հրահանգներին, ինչպես նաև համապատասխան իրավասու մարմիններին (ոստիկանություն, հրշեջ ծառայություն, այլ մարմիններ)։
Ապահովագրական պատահարից հետո 3 ամսվա ընթացքում ներկայացնել դիմում (տես ձևը ստորև «Կարևոր փաստաթղթեր» բաժնում) և հաստատող փաստաթղթերը: Ապահովագրական հատուցումը վճարվում է դիմումը և բոլոր փաստաթղթերը ստանալուց հետո՝ առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում։
Սեփականատիրոջ ապահովագրության պայմանագրի շրջանակներում ապահովագրական հատուցումը իրականացվում է հետևյալ տարբերակներով՝
• դրամական փոխհատուցմամբ՝ ՀՀ դրամով, ստացողի բանկային հաշվին
• համարժեք գույքով (ըստ փոխադարձ համաձայնության)
• վնասված գույքի վերանորոգմամբ։
Առավել մանրամասն տես Կանոններում («Կարևոր փոստաթղթեր» բաժնում)։
Ապահովագրության պայմանագիրը, վկայագիրը կամ ապահովագրական քարտը կորցնելու դեպքում անհրաժեշտ է դիմում ներկայացնել ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ, որից հետո կորցրած տարբերակը կհամարվի անվավեր և ողջամիտ ժամկետում կտրամադրվի կրկնօրինակը։
