Շինարարական և մասնագիտացված տեխնիկայի կամավոր ապահովագրություն

Հատուկ տեխնիկայի ապահովագրության պայմանագիրը՝ Ձեր բիզնեսին պատկանող շինարարական, գյուղատնտեսական, պահեստային և այլ տեխնիկայի և սարքավորումների հուսալի պաշտպանությունն է տարերային աղետների, վթարների, գողության և նմանօրինակ այլ ռիսկերի հետևանքով հասցված ֆինանսական վնասներից։
Հատուկ տեխնիկայի ապահովագրությունը հասանելի է թե՛ իրավաբանական, թե՛ ֆիզիկական անձանց համար։
Հատուկ տեխնիկայի ապահովագրությունը նախատեսված է շահագործման ցանկացած փուլում գտնվող մասնագիտացված տեխնիկայի և սարքավորման համար։

Այցելեք մեր գրասենյակը` ք․Երևան, Դավիթ Անհաղթի 11/12 հասցեում, կամ ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ համապատասխան մասնաճյուղերը (տես՝ «Հետադարձ կապ» էջը)

Դիմեք ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ ապահովագրական գործակալներին (տես՝ «Գործակալներ» էջը)

Զանգահարեք 011 560404 կամ 012 560404 հեռախոսահամարին կամ ուղարկեք հաղորդագրություն info@armeniainsurance.am հասցեին
Հատուկ տեխնիկայի ապահովագրության շրջանակներում հատուցվում են հետևյալ ռիսկերով ապահովագրական պատահարի ի հայտ գալու հետևանքով մասնագիտացված տեխնիկայի և սարքավորումների կորուստը, ոչնչացումը և վնասումը՝
• հրդեհ, պայթյուն, կայծակի հարված
• տարերային աղետներ (հրաբխի ժայթքում, ջրհեղեղ, հեղեղում, ստորերկրյա ջրերի հեղեղում, փոթորիկ, հողմ, մրրիկ, պտտահողմ, սողանք, գրունտի նստվածք, փլուզում, քարահոսք, ձնահոսք, ցեխահոսք, կարկուտի, մերկասառույց)
• վթար
• ինժեներական համակարգերի վթար
• թռչող սարքերի անկում
• երրորդ անձանց հակաօրինական գործողություններ (դիտավորությամբ ոչնչացում կամ վնասում, անզգուշությամբ ոչնչացում կամ վնասում, խուլիգանություն, վանդալիզմ, գողություն, կողոպուտ, ավազակություն)
• ճանապարհատրանսպորտային պատահար
Առավել մանրամասն տես ստորև Կանոններում («Կից փաստաթղթեր» բաժնում)։
Հատուկ տեխնիկայի ապահովագրության իմաստով հատուկ տեխնիկա է դիտվում շահագործման ընդունված և շահագործման ցանկացած փուլում գտնվող հետևյալ գույքային խմբերից որևէ մեկին դասվող մասնագիտացված տեխնիկան և սարքավորումները
• շինարարական տեխնիկան
• գյուղատնտեսական տեխնիկան
• հողաբարելավման տեխնիկան
• անտառտնտեսության տեխնիկան
• լեռնային տեխնիկան
• պահեստային տեխնիկան
• օդանավակայանային տեխնիկան
• մասնագիտացված տեխնիկայի լրացուցիչ սարքավորումները
• շինհրապարակի սարքավորումները
• ստորգետնյա աշխատանքների համար օգտագործվող մեքենա-սարքավորումները
• նավթի, գազի և երկրաջերմային հորատման սարքավորումները
• ջրի հորատման սարքավորումները
• բեռնանավերի և պոնտոնների վրա աշխատող սարքավորումները
• ավտոմեքենայի հենասարքի վրա մասնագիտացված տեխնիկան՝ ընդհանուր օգտագործման ճանապարհներով երթևեկելու ժամանակ։
Հատուկ տեխնիկայի ապահովագրության շրջանակներում չեն ապահովագրվում՝
• մարդատար փոխադրամիջոցները
• փոխադրամիջոցները, որոնք օգտագործվում են ուղևորների կամ բեռների առևտրային փոխադրման համար
• թռչող սարքերը
• լողացող միջոցները և նավերը
• տեխնիկան, որն արդիականացվել է առանց արտադրողի հետ համաձայնեցման
• տեխնիկան, որը ներմուծվել է ՀՀ տարածք մաքսային նորմերի և կանոնների խախտմամբ կամ հաշվառված է որպես նախկինում առևանգված
• չգրանցված և համապատասխան փաստաթղթեր չունեցող մասնագիտացված տեխնիկան, եթե գրանցումը և փաստաթղթերի առկայությունը պահանջվում է ՀՀ օրենսդրությամբ
• տեխնիկան, որն ունի վնասվածքներ կամ անսարքություններ, որոնց պարագայում շահագործումն արգելվում է նորմատիվ ակտերով
• վթարային վիճակում գտնվող տեխնիկան
• արտադրության ընթացքում սպառվող հիմնական և օժանդակ նյութերը
• բոլոր տեսակի գործիքները և սարքերը։
Հատուցման ենթակա չեն ապահովագրված գույքի կորուստը, ոչնչացումը կամ վնասումը, որը պատճառվել է հետևյալի հետևանքով՝
• երկրաշարժ
• միջուկային պայթյուն, ճառագայթման կամ ռադիոակտիվ վարակման ազդեցություն
• ռազմական գործողություններ, զորաշարժեր կամ ռազմական այլ միջոցառումներ, զինված խմբավորումների գործողություններ, քաղաքացիական պատերազմ,
• ցանկացած տեսակի ժողովրդական հուզումներ և գործադուլներ
• քաղաքացիական կամ ռազմական իշխանությունների գործողություններ
• ահաբեկչություն, դիվերսիա
• ապահովագրված գույքի տեղափոխում, բեռնում, բեռնաթափում
• շինհրապարակից դուրս պահպանվող կամ աշխատանքների ավարտից կամ աշխատանքների իրականացման ցանկացած ընդմիջման ժամանակ ապահովագրված գույքի մասով՝ տարածքի հեղեղում կամ ջրածածկում
• փորձարարական կամ հետազոտական աշխատանքներ
• գույքի մոնտաժման, ապամոնտաժման աշխատանքներ
• գույքի օգտագործում նավթային, գազային և երկրաջերմային հորերի հորատման կամ գոյություն ունեցող նավթային, գազային և երկրաջերմային հորերում աշխատելու համար
• «ջրի» վրա հորատման աշխատանքների համար օգտագործում
• երբ գույքը տեղադրված և աշխատում է հարթակների վրա ջրային մակերեսների եզրերի մոտ, բեռնանավերի և պոնտոնների վրա
• գույքի շարժը կամ փոխադրումը սառցահատմամբ
• հողի տակ շահագործումը
• փոխարինվող կախովի սարքավորումների կորուստ, ոչնչացում կամ վնասում
• անվադողերի, անվասկավառակների, թրթուռային շավիղի, արտանետվող համակարգի տարրերի, պաշտպանիչ վահանների, թափքի հակակորոզիոն ծածկույթի այլ վնասվածք, որը չի հանգեցրել գույքի հետագա վնասի պատճառման, կամ կապված չէ ապահովագրական պատահարի հետևանքով այլ վնասվածքների հետ
• կարճ միացման հետևանքով մարտկոցի, գեներատորի կամ էլեկտրական սարքավորումների այլ մասերի վնասվածք, որը չի հանգեցրել գույքին հետագա վնաս պատճառելուն
• շարժիչի ընդունման համակարգում հեղուկների կամ այլ կողմնակի նյութերի ներթափանցման հետևանքով շարժիչի վնասվածք («հիդրոհարված»),
• շահագործում այն անձանց կողմից, ովքեր ստացել են գույքը Ապահովադրից (Շահառուից) վարձակալությամբ, լիզինգով, վարձույթով և նշված չեն պայմանագրում
• ապրանքային արժեքի կորուստ։
Հատուցման ենթակա չէ նաև հետևյալի հետևանքով առաջացած վնասը.
• Ապահովադրի (Շահառուի, Լիզինգառուի, Վարձակալի) և նրա հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող անձանց կանխամտածված գործողություններ կամ կոպիտ անփութություն
• անուղղակի վնասները, ներառյալ բարոյական վնասը, բաց թողնված օգուտը, եկամտի կորուստը կամ չստանալը, տուգանքները, տույժերը, վնասները և ծախսերը, որոնց հատուցումը նախատեսված չէ կանոններով և պայմանագրով
• պայմանագրի գործողության ժամկետից դուրս, ինչպես նաև ապահովագրության տարածքի սահմաններից դուրս
• գույքի տիրապետման, օգտագործման, տնօրինման իրավունքը հաստատող փաստաթղթերի գործողության ժամկետի ավարտից հետո, գույքի շահագործման ընթացքում
• ապահովագրված գույքի արատներ և թերություններ, որոնք հայտնի են եղել Ապահովադրին (Շահառուին) մինչև պայմանագրի կնքումը, բայց որոնց մասին չի հայտնվել Ապահովագրողին
• տվյալ տեղանքի համար միջին ցուցանիշները չգերազանցող կլիմայական և եղանակային պայմանների ազդեցության
• եթե կատարվել է ոչ սթափ վիճակում գտնվող, ալկոհոլի կամ թմրամիջոցների, հոգեմետ, տոքսիկ, դեղորայքային պատրաստուկների ազդեցության տակ գտնվող անձանց կողմից, և եթե ապահովագրված գույքի կառավարող (վարող) անձը դեպքի վայրից հեռացել է կամ հրաժարվել է անցնել բժշկական հետազոտություն (փորձաքննություն)
• գույքը շահագործող անձի կողմից հրդեհային անվտանգության մասին օրենսդրության կամ հրդեհավտանգ, պայթյունավտանգ նյութերի փոխադրման և պահպանման կանոնների խախտում
• գույքը շահագործող անձի կողմից ճանապարհային երթևեկության կանոններով նախատեսված ուղևորների և բեռների փոխադրման սահմանված կանոնների կամ մասնագիտացված տեխնիկայի շահագործման կանոնների խախտում
• գույքը շահագործող անձի կողմից համապատասխան մասնագիտացված տեխնիկայի շահագործման հրահանգով, գործող օրենսդրությամբ, Ապահովադրի ներքին փաստաթղթերով նախատեսված անվտանգության տեխնիկայի խախտում
• գույքը շահագործող անձի կողմից՝ ապահովագրված գույքը սարքին և շահագործման համար պիտանի վիճակում պահելու նորմատիվ փաստաթղթերի պահանջները չպահպանելը
• եթե Ապահովադրի (Շահառուի, Լիզինգառուի, Վարձակալի) իմացությամբ գույքն օգտագործվել է այն անձի կողմից, ով դրա համար չունի օրինական հիմքեր և(կամ) եթե պայմանագրում նշված չէ շարժման ժամանակ ապահովագրված գույքը վարելու թույլտվություն ունեցող անձը և(կամ) գույքի օգտագործմամբ աշխատանքներ կատարելու համար թույլատրված անձը
• ակնհայտ անսարք գույքը՝ Ապահովադրի (Շահառուի, Լիզինգառուի, Վարձակալի) կամ վարելու թույլտվություն ունեցող անձի կողմից վարելը, եթե նման շահագործումն արգելված է ՀՀ նորմատիվ ակտերով, ինչպես նաև վնասվելուց հետո վնասված վիճակում գույքը շահագործելը՝ մինչ գույքի վերանորոգումը, որից հետո երաշխավորվում է բնականոն շահագործումը
• այնպիսի անձի կողմից շահագործումը, ով չունի համապատասխան իրավունքներ (վկայական) և(կամ) որակավորման կարգ
• գույքի շարժիչի կամ այլ հանգույցների և ագրեգատների տաքացման համար բաց կրակի աղբյուրներ օգտագործելը
• գույքը բեռնման, բեռնաթափման, փոխադրման, բեռներով այլ գործողությունների իրականացման նպատակով շահագործելը, երբ դրանց քաշը գերազանցում է ապահովագրված գույքը արտադրող գործարանի կողմից թույլատրված առավելագույն չափը
• Ապահովադրի (Շահառուի, Լիզինգառուի, Վարձակալի) աշխատողների գործունեությունը, որը կապված չէ իրենց աշխատանքային (ծառայողական, պաշտոնական) պարտականությունների կատարման կամ առանց հատուկ թույլտվության ապահովագրված գույքի օգտագործման հետ, երբ նման թույլտվությունը պարտադիր է
• գույքի հաշվառման համարանիշների, ապակու խոզանակների, լուսարձակների մաքրիչի, ավտոմագնիտոլայի, առջևի շարժական ավտոմագնիտոլայի վահանակների, անիվների, անիվների սկավառակների, ցեխահավաքների, բանալիների, հակաառևանգման համակարգի և դրա հեռակառավարման վահանակի, կողային հայելիների գողություն, եթե տեղի է ունեցել առանց մասնագիտացված տեխնիկայի գողության
• գույքի հափշտակություն, բացառությամբ գողության, կողոպուտի, ավազակության հետևանքով ապահովագրված գույքի հափշտակության դեպքերի
• գույքի անհետացում, որի պատճառները չեն հաստատվել իրավասու մարմիններից ստացված փաստաթղթերով
• գույքի պակասորդ
• գույքի վնասում՝ խոռոչների, քերծվածքների, փոսերի, մաշվածության տեսքով, ներկածածկույթի վնասում (շահագործման բնույթի վնասվածքներ)
• այրման-քսանյութերի, քիմիկատների, սառեցնող հեղուկների, ապահովագրված գույքի ծախսվող մասերի՝ հորատիչների, դանակների, ատամների, կտրող շեղբերի, սղոցների շեղբերի և հղկող սկավառակների, փոխակրիչ գոտիների, մաղերի, ճկուն խողովակների, պարանների, գոտիների, խոզանակների, փշերի, շղթաների, թրթուրների, մալուխների և այլնի կորուստ, ոչնչացում կամ վնասում
• գույքի արատավոր մասերի, հանգույցների և պահեստամասերի կորուստ, ոչնչացում կամ վնասում
• գործարանային արատ կամ՝ վերականգնողական վերանորոգման ընթացքում թույլ տված արտադրական թերության
• փորձարկումների հետևանքով կամ ընթացքում
• ապահովագրական ռիսկը էականորեն բարձրացնող հանգամանքների առաջացում, որոնք հանդիսացել են այն վնասի առաջացման պատճառ և որոնց մասին Ապահովադիրը սույն Պայմաններով սահմանված կարգով չի տեղեկացրել Ապահովագրողին կամ որոնց վերացման անհրաժեշտության մասին Ապահովագրողը համաձայնեցված ժամկետում տեղեկացրել է Ապահովադրին (Շահառուին)
• ալիքների ջրով հեղեղում (օվկիանոսի կամ ծովի մակարդակի պարբերական տատանումներ)
• բնական մաշվածություն, մշտական շահագործման գործոնների ազդեցությունը (կոռոզիա, էրոզիա, օքսիդացում, նստվածք, կավիտացիա և այլն), նյութի հանգած լինելը, երկարատև, աստիճանական կամ կուտակային բնույթի ցանկացած ազդեցություն
• գույքի ներքին խափանում (արտաքին գործոններով չպայմանավորված), մեխանիկական կամ էլեկտրական անսարքություն, շարքից դուրս գալը, ծրագրային ապահովման կորուստ, ոչնչացում կամ վնասում, սառեցնող կամ այլ հեղուկների սառեցում, անորակ քսուքի կամ յուղի կամ սառեցնող հեղուկի բացակայություն
• վարձակալության, լիզինգի, վարձույթի փոխանցված գույքը՝ Վարձակալի, Լիզինգառուի կողմից Ապահովադրին չվերադարձնելը։
Առավել մանրամասն տես ստորև Կանոններում ("Կից փաստաթղթեր" բաժնում)։
Հատուկ տեխնիկայի ապահովագրության դեպքում ապահովագրավճարի մեծությունը հաշվարկվում է ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ կողմից սահմանված ապահովագրական սակագնի հիման վրա (տես՝ "Կարևոր փաստաթղթեր" բաժնում):
Ապահովագրական սակագինը որոշվում է` ելնելով ապահովագրական գումարի չափից, ապահովագրության ժամկետներից, ապահովադրի կողմից ընտրված՝ ապահովագրական ռիսկերի ծածկույթից, կարգավորիչ գործակիցներից, չհատուցվող գումարի մեծությունից, ապահովագրության ընդունվող ռիսկի վրա ազդեցություն ունեցող այլ հանգամանքներից:
Հատուկ տեխնիկայի ապահովագրության շրջանակում ապահովագրական հատուցման առավելագույն
չափը
(ապահովագրական
գումարը)
սահմանվում
է
փոխադարձ
համաձայնությամբ,
բայց
ոչ
ավել
քան
հատուկ
տեխնիկայի
իրական
(ապահովագրական
կամ
շուկայական)
արժեքը։
Ապահովագրական գումարը կարող է լինել ոչ ագրեգատային և ագրեգատային:
- Ոչ ագրեգատային ապահովագրական գումարի դեպքում
ԱՐՄԵՆԻԱ
ԻՆՇՈՒՐԱՆՍԸ
պարտավորվում
է
վճարել
հատուցում
տեղի
ունեցած
յուրաքանչյուր
ապահովագրական
դեպքի
համար
և
այդ
վճարված
գումարը
չի
նվազեցվում
ավելի
վաղ
վճարված
ապահովագրական
հատուցման
գումարի
չափով:
- Ագրեգատային ապահովագրական գումարի դեպքում
ԱՐՄԵՆԻԱ
ԻՆՇՈՒՐԱՆՍԸ
պարտավորվում
է
վճարել
ապահովագրական
հատուցում
տեղի
ունեցած
բոլոր
ապահովագրական
պատահարների
համար՝
ընդ
որում
ապահովագրական
գումարը
նվազում
է
վճարված
ապահովագրական
հատուցման
գումարի
չափով:
Պայմանագրում կարող են նաև սահմանվել առանձին ապահովագրական գումարներ (ընդհանուր
ապահովագրական
գումարի
բաղկացուցիչներ)
կապված`
• տուժած անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հետ
• տուժած անձանց գույքին պատճառված վնասների հետ:
Հատուկ տեխնիկայի ապահովագրության պայմանագրի կնքման համար անհրաժեշտ են՝
• բանավոր հայտարարություն կամ գրավոր դիմումը
• ապահովագրվող գույքի նկատմամբ գույքային շահը հավաստող փաստաթղթեր (սեփականության իրավունքի վկայական, սեփականության իրավունքի փոխանցումը հաստատող պայմանագիր, ժառանգության իրավունքի վկայական և այլն)
• գույքի իրական արժեքը հաստատող փաստաթղթեր
• գույքի առկայությունը հաստատող փաստաթղթեր (այդ թվում՝ գույքի լուսանկարներ)
• գույքի փոխադրման երթուղու, պայմանների, անվտանգության ապահովման միջոցների վերաբերյալ փաստաթղթեր
• գույքի պահպանման, շահագործման, ինչպես նաև պահպանման և շահագործման ընթացքում անվտանգության միջոցների ապահովման մասին փաստաթղթեր
• որոշակի կատեգորիայի գույքի համար իրավասու մարմինների կողմից սահմանված հատուկ պահանջներ պարունակող փաստաթղթեր
Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն։
Ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում պետք է․
• տեղի ունեցած պատահարից հետո անհապաղ, ցանկացած մատչելի և տեղեկացման փաստը հավաստող եղանակով տեղեկացնել ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ՝ զանգահարելով 011 560404 կամ 012 560404 հեռախոսահամարով, իսկ պատահարը տեղի ունենալուց հետո ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին հայտնել ապահովագրողին նաև գրավոր
• անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, տեղեկացնել համապատասխան իրավասու մարմիններին (ՀՀ ոստիկանություն, հակահրդեհային ծառայություն, գազի վթարային ծառայություն, փրկարար ծառայություն, ԱԻՆ և այլն)
• հնարավորություն տալ ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ ներկայացուցչին զննել և ուսումնասիրել պատահարի հետևանքով վնասված գույքը, փորձաքննություն կատարել վնասի առաջացման պատճառների և հետևանքների բացահայտման ուղղությամբ
• ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները` վնասները կանխելու կամ նվազեցնելու նպատակով
• առանց Ապահովագրողի գրավոր համաձայնության չտալ խոստումներ և չանել առաջարկություններ կորստի կամ վնասի կամավոր հատուցման վերաբերյալ։
Ապահովագրական պատահարից հետո պետք է ներկայացնել դիմում (տես ձևը՝ ստորև "Կարևոր փաստաթղթեր" բաժնում) և հիմնավորող փաստաթղթերը։ Ապահովագրական հատուցումը վճարվում է դիմումը և բոլոր փաստաթղթերը ստանալուց հետո՝ առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում:
Մասնագիտական տեխնիկային ապահովագրության պայմանագրի շրջանակներում ապահովագրական հատուցումը իրականացվում է դրամական փոխհատուցմամբ, եթե այլ բան չի նախատեսված պայմանագրով։
Առավել մանրամասն տես ստորև Կանոններում («Կից փաստաթղթեր» բաժնում)։
Ապահովագրության պայմանագիրը, վկայագիրը կամ ապահովագրական քարտը կորցնելու դեպքում անհրաժեշտ է դիմում ներկայացնել ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ, որից հետո կորցրած տարբերակը կհամարվի անվավեր և ողջամիտ ժամկետում կտրամադրվի կրկնօրինակը։
