Փոխադրվող բեռների կամավոր ապահովագրություն

Բեռի ապահովագրությունն առաջարկում է ֆինանսական պաշտպանություն փոխադրման ընթացքում բեռի վնասման, կորստի կամ ոչնչացման հետևանքով առաջացած վնասների փոխհատուցման համար: Այն նվազեցնում է բիզնեսի ռիսկերը՝ ստեղծելով կայունության և վստահության մթնոլորտ գործարար հարաբերություններում։
Բեռի ապահովագրությունը կարող են կնքել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները։
Բեռի ապահովագրության ենթակա են ավտոմոբիլային, երկաթուղային, օդային, ծովային, գետային և խողովակաշարային միջոցներով փոխադրվող բեռները։

Այցելեք մեր գրասենյակը` ք․Երևան, Դավիթ Անհաղթի 11/12 հասցեում, կամ ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ համապատասխան մասնաճյուղերը (տես՝ «Հետադարձ կապ» էջը)

Դիմեք ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ ապահովագրական գործակալներին (տես՝ «Գործակալներ» էջը)

Զանգահարեք 011 560404 կամ 012 560404 հեռախոսահամարին կամ ուղարկեք հաղորդագրություն info@armeniainsurance.am հասցեին
Բեռի ապահովագրությունը կարող է իրականացվել հետևյալ ապահովագրական պատահարներից (ռիսկերից)՝
- «Բոլոր ռիսկերի համար պատասխանատվությամբ» պայմանով կնքված ապահովագրական պայմանագրի համաձայն՝ հատուցման ենթակա են ամբողջ բեռի կամ նրա մի մասի՝ ցանկացած պատճառով տեղի ունեցած պատահական բնույթ կրող ոչնչացումը, կորուստը կամ վնասումը։
- «Սահմանափակ պատասխանատվությամբ» պայմանով կնքված պայմանագրի համաձայն՝ պատահարներ են համարվում ամբողջ բեռի կամ նրա մի մասի ոչնչացումը, կորուստը կամ վնասումը, որոնք արդյունք են.
• հրդեհի կամ պայթյունի, ինչպես նաև հրդեհը մարելու նպատակով իրականացվող գործողությունների
• բեռը տեղափոխող նավի բախման, կործանման, շրջման կամ խորտակման, ծանծաղուտի վրա նստելու, ափ դուրս գցվելու
• ապահովագրված բեռը տեղափոխող ցամաքային տրանսպորտային միջոցների ճանապարհատրանսպորտային պատահարի, վթարի, բախման, շրջման
• թռչող սարքերի կամ նրանց մասերի անկման
• ապահովագրված բեռը տեղափոխող օդանավի վթարի
• տրանսպորտային կոմունիկացիաների (կամուրջ, թունել, ավտոճանապարհ և այլն), պահեստների և այլ շինությունների կառույցների ավերման
• տրանսպորտային միջոցի անհետ կորելու (բացառությամբ ավտոմոբիլային փոխադրումների)
• նավի մեջ ջրի հանկարծակի ներթափանցման և դրա հետևանքով նավամբարում կամ տախտակամածի փակ բեռնարկղում գտնվող բեռի խոնավացման
• չնախատեսված վայրում (օդանավակայանում, ապաստարանում և այլ)՝ հատուկ պայմաններում բեռի բեռնաթափման
• վթարի և փրկման աշխատանքների դեպքում բեռի զոհաբերման
• քարաթափման, սողանքների, հողային մակերևույթի քանդման, ձնհալի հոսքի կամ հորդառատ անձրևի, եթե նշված է պայմանագրում
• կայծակնահարության, հրաբխի, ջրհեղեղի, ցունամիի, մրրիկի, փոթորկի կամ այլ տարերային աղետների։ Երկրաշարժ ռիսկից ապահովագրություն իրականացվում է, եթե պայմանագրում ուղղակիորեն նշում կա այդ մասին։
- «Առանց վնասների համար պատասխանատվությամբ» պայմանով կնքված պայմանագրի համաձայն՝ բեռի կամ նրա մի մասի ամբողջական ոչնչացումը, որոնք հետևանք են վերոհիշյալ կետում թվարկված դեպքերի։
- Ապահովագրության լրացուցիչ պայմաններով վերոհիշյալ ռիսկերից կարող են ապահովագրվել կոնտեյներներով կամ լիխտերով տախտակամածում տեղակայված այլ բեռներ։
Առավել մանրամասն տես ստորև Կանոններում
(«Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։
Բեռի ապահովագրության շրջանակներում հատուցման ենթակա չէ բեռի կամ նրա մի մասի ամբողջական կորուստը կամ վնասումը, որն առաջացել է՝
• Ապահովադրի, Շահառուի, բեռներ առաքողների կամ նրանց ներկայացուցիչների դիտավորության արդյունքում
• Ապահովադրի, Շահառուի կամ նրանց ներկայացուցիչների կոպիտ անփութության արդյունքում
• Ապահովադրի, Շահառուի, բեռնափոխադրողի կամ նրանց ներկայացուցիչների կողմից բեռնափոխադրման, բեռնման, բեռնաթափման, վերաբեռնման կամ պահեստավորման սահմանված կարգերի խախտման արդյունքում
• Ապահովադրի կամ այլ շահագրգիռ անձանց կողմից բեռնափոխադրողի հանդեպ որևէ պարտականություն չկատարման արդյունքում, որն ազդեցություն է ունենում Ապահովագրողի կողմից ստանձնած ռիսկի մեծացման վրա
• ռազմական կամ քաղաքացիական իշխանությունների, ինչպես նաև մաքսային, սանիտարական և կարանտինային ծառայությունների պահանջով բեռների բռնագրավման, առգրավման կամ կործանման արդյունքում
• ցանկացած տեսակի ռազմական գործողությունների և դրանց հետևանքների, քաղաքացիական պատերազմի, հեղափոխության, ապստամբության, անհնազանդության կամ դրա հետևանքով առաջացած քաղաքացիական անկարգությունների, կամ պատերազմող պետությունների կողմից կատարված կամ դրանց դեմ ուղղված ցանկացած թշնամական գործողության, լողացող կամ լքված ականների, տորպեդների, ռումբերի կամ այլ լքված պատերազմական զենքերի պայթյունի արդյունքում
• ատոմային էներգիայի կիրառման ցանկացած տեսակի հետ անմիջականորեն կապված միջուկային պայթյունների, ռադիացիայի կամ ռադիոակտիվ վարակման ուղղակի կան անուղղակի ազդեցության արդյունքում
• առանց Ապահովագրողին տեղյակ պահելու ապահովագրված բեռների հետ նույն տրանսպորտային միջոցով վտանգավոր բեռների բեռնման արդյունքում
• բեռի արտաքին փաթեթավորման պահպանման, կապարների անվնասության, բեռին հասցված վնասի հետքերի բացակայության պայմաններում բեռի պակասորդի, առանձնահատկությունների կամ բնական հատկությունների արդյունքում
• բեռների ոչ ճիշտ կամ թերություններով փաթեթավորման, սահմանված նորմատիվների խախտման արդյունքում
• բեռի ոչ պատշաճ վիճակում փոխադրման արդյունքում
• շրջակա միջավայրի կամ նավամբարային (պահեստային, ուղեբեռային-բագաժային) օդի ջերմաստիճանի ազդեցության արդյունքում
• բորբոսի, սնկերի, որդերի, կրծողների, միջատների կամ թռչունների կողմից բեռների վնասման արդյունքում
• բեռի արտադրական թերությունների արդյունքում
• բեռների առաքման հետաձգման, գների անկման, կանխատեսվող շահույթի կորստի և այլ անուղղակի վնասների արդյունքում
• փոխադրողի անվճարունակության կամ սնանկացման արդյունքում, եթե Ապահովադիրը, Շահառուն կամ նրանց ներկայացուցիչը տեղյակ էր կամ պետք է տեղյակ լիներ այդ մասին՝ բեռների բարձման ավարտի կամ պահեստավորման սկզբի ժամանակ
• նավի անսարքության կամ ապահովագրվող բեռի անվտանգ փոխադրման, պահպանման համար ավտոտրանսպորտային միջոցի, բեռնարկղի կամ պահեստասենյակի ոչ պիտանի լինելու արդյունքում, եթե անսարքության կամ անպիտանելիության մասին տեղյակ էր կամ պետք է տեղյակ լիներ Ապահովադիրը, Շահառուն կամ նրանց ներկայացուցիչը՝ բեռների բարձման ավարտի կամ պահեստավորման սկզբի ժամանակ
• բեռները տեղափոխող նավերի, այլ տրանսպորտային միջոցների կամ կոնտեյներների անպիտանելիության արդյունքում, եթե Ապահովադիրը կամ նրա ներկայացուցիչները գիտեին կամ պետք է իմանային այդ մասին՝ բեռնման ավարտին
• գործադուլավորների, լոկաուտների, խռովությունների կամ քաղաքացիական անհնազանդությունների մասնակիցների գործողությունների, ինչպես նաև դրանց հետևանքների արդյունքում
• համապատասխան պետության իրավասու մարմինների կողմից որպես ահաբեկչություն որակված իրադարձությունների, սաբոտաժի գործողությունների, ինչպես նաև հակաահաբեկչական գործողությունների և դրանց հետևանքների արդյունքում
• էլեկտրոնային/էլեկտրական համակարգերի խափանման, մեխանիկական անսարքության արդյունքում, բացառությամբ՝ երբ այդ անսարքությունը առաջացել է ապահովագրության ժամկետում բեռի կամ դրա փաթեթավորման վրա արտաքին ազդեցությամբ առաջացած վնասների արդյունքում
• ծովահենության արդյունքում
• ավտոմոբիլային փոխադրամիջոցի անհետ կորստի արդյունքում
• ռադիոակտիվ քայքայման/աղտոտման, կամ քիմիական, կենսաբանական, կենսաքիմիական և էլեկտրամագնիսական զենքերի ազդեցության արդյունքում։
Ապահովագրողն իրավունք ունի մերժել հատուցման վճարումը, եթե`
• պայմանագրի կնքման կամ գործողության ընթացքում Ապահովադրի կողմից Ապահովագրողին հայտնվել են կեղծ տեղեկություններ
• ապահովագրական պատահարը հետևանք է հանցագործության, որը 18 ամիս մնում է չբացահայտված
• Ապահովադիրը (Շահառուն) չի կատարել ապահովագրական հատուցում ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ներկայացման իր պարտականությունները, ինչի արդյունքում Ապահովագրողը զրկվել է ապահովագրական պատահար տեղի ունենալու փաստը, պատճառները, հանգամանքները և/կամ վնասների չափը, ապահովագրական պատահարի պատճառը պարզելու հնարավորությունից
• Ապահովադիրը (Շահառուն) խոչընդոտել է փորձագետների և համապատասխան լիազորված պետական մարմինների աշխատանքներին, ինչը հանգեցրել է ապահովագրական պատահարի տեղի ունենալու փաստը և/կամ վնասի չափը հաստատելու անհնարինությանը
• Ապահովադրի (Շահառուի) կողմից իրականացվել է միտումնավոր գործողություններ, որոնք ուղղված են եղել կամ նպաստել են ապահովագրական պատահարի տեղի ունենալուն
• Ապահովադիրը (Շահառուն) կեղծել է վնասի ծագման հանգամանքների կամ նրա չափերի վերաբերյալ փաստաթղթերը
• Ապահովադիրը (Շահառուն) հրաժարվել է վնասի համար պատասխանատու անձի նկատմամբ պահանջի իրավունքից կամ այդ իրավունքն իրականացնելն անհնարին է դարձել Ապահովադրի (շահառուի) մեղքով
• օրենքով և Պայմանագրով նախատեսված այլ դեպքերում։
Հատուցման ենթակա չեն նաև՝
• բեռների վերանորոգման ժամանակ մասնագետների ուղևորության, կացության սննդի և այլ ծախսերը
• Ապահովադրի (Շահառուի) կողմից իրականացված ցանկացած անուղղակի ծախսերը, որոնք կատարվել են, օրինակ, բեռի առաքման կամ տեղ հասցնելու համար սահմանված ժամկետների ուշացման, փոխադրվող բեռի գնի փոփոխության և այլ նմանատիպ պատճառների արդյունքում։
Առավել մանրամասն տես ստորև Կանոններում
(«Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։
Բեռի ապահովագրության դեպքում ապահովագրավճարը որոշվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ և սահմանվում ապահովագրական պայմանագրով:
Ապահովագրավճարը հաշվարկվում է պայմանագրի ամբողջ ժամկետի համար` ապահովագրական սակագնի (տես ստորև «Կարևոր փաստաթղթեր» բաժնում) հիման վրա, որը ձևավորվում է ելնելով՝
• ապահովագրական պատահարների ընտրված ծածկույթից
• չհատուցվող գումարի տեսակից ու մեծությունից
• պայմանագրի գործողության ժամկետից և
• ապահովագրական ռիսկի վրա ազդող այլ գործոններից, օրինակ՝ բեռի տեսակը, փոխադրման եղանակը, փոխադրման պայմանները, փոխադրումների ծավալներն ու հաճախականությունը, ապահովադրի (բեռնափոխադրումների) վնասների վիճակագրությունը և այլն։
Բեռի ապահովագրության դեպքում ապահովագրական հատուցման առավելագույն չափը (ապահովագրական գումարը) սահմանվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ և չի կարող գերազանցել բեռի գտնվելու վայրում դրա իրական (շուկայական) արժեքը՝ պայմանագիր կնքելու օրվա դրությամբ:
Եթե նախատեսված է պայմանագրով, բեռի ապահովագրական արժեքի մեջ ներառվում են նաև բեռի փոխադրման և միջանկյալ պահպանման հետ կապված ծախսերը (տրանսպորտային ծախսեր, մաքսային տուրք և այլն):
• անձնագիր, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրում գրանցման վկայական, գործունեության հասցե, կնիք, ՀՎՀՀ
• բանկային հաշիվ
• հեռախոսահամար
• փոխադրվող բեռի հաշիվ-ապրանքագիր
• համապատասխան լիազորագիր և լիազորված անձի անձնագիր (եթե ապահովադրի անունից հանդես է գալիս լիազորված անձը)։
Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն։
Ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում պետք է անհապաղ, բայց ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում, տեղեկացնել այդ մասին ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ տեղեկացման փաստը հավաստող ցանկացած եղանակով, օրինակ՝ զանգահարելով 011 560404 կամ 012 560404 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով և հետևելով օպերատորի հրահանգներին։
Ապահովագրական պատահարից հետո 3-ամսյա ժամկետում պետք է ներկայացնել դիմում (տես ձևը ստորև «Կարևոր փաստաթղթեր» բաժնում) և հիմնավորող փաստաթղթերը: Ապահովագրական հատուցումը վճարվում է դիմումը և բոլոր փաստաթղթերը ստանալուց հետո՝ առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում։
Բեռի ապահովագրության պայմանագրի շրջանակներում ապահովագրական հատուցումը իրականացվում է հետևյալ տարբերակներով՝
• դրամական արտահայտությամբ՝ ՀՀ դրամով
• համարժեք գույքով (ըստ փոխադարձ համաձայնության)
• վնասված գույքի վերանորոգմամբ։
Ավելի մանրամասն տես ստորև Կանոններում («Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։
Ապահովագրության պայմանագիրը, վկայագիրը կամ ապահովագրական քարտը կորցնելու դեպքում անհրաժեշտ է դիմում ներկայացնել ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ, որից հետո կորցրած տարբերակը կհամարվի անվավեր և ողջամիտ ժամկետում կտրամադրվի կրկնօրինակը։
