Գույքի ապահովագրության շրջանակներում հատուցման ենթակա չեն՝
• նախքան պայմանագրի ուժի մեջ մտնելը տեղի ունեցած իրադարձության հետևանքով պատճառված վնասը
• պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո առաջացած վնասը, որը հանդիսանում է մինչ պայմանագրի ուժի մեջ մտնելը տեղի ունեցած իրադարձության հետևանք
• պատերազմի, ռազմական գործողությունների, (անկախ այն բանից, պատերազմ հայտարարված է, թե ոչ), քաղաքացիական պատերազմի, ապստամբության, ահաբեկչության, հեղափոխության կամ խռովության հետևանքով պատճառված վնասը
• գույքի բռնագրավման կամ ազգայնացման, ռեկվիզիցիայի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների հանձնարարությամբ կատարված քանդման կամ կործանման հետևանքով պատճառված վնասը
• շինարարական թերությունների, գույքի օբյեկտների և դրանց մասերի թերի լինելու, շինարարության ժամանակ օգտագործված ոչ պատշաճ որակի նյութերի, նախագծման և շինարարության թերությունների, անորակ մոնտաժային աշխատանքների հետևանքով պատճառված վնասը
• ապրանքային արժեքի կորուստը/շուկայական արժեքի նվազեցումը
• բարոյական վնասը
• ապահովադրի (շահառուի), նրա ընտանիքի անդամների, նրա հետ համատեղ բնակվող կամ տնտեսություն վարող անձանց, նրա աշխատակիցների, կամ նրանց վստահված անձանց (այդ թվում՝ վարձակալի) դիտավորության և/կամ անզգուշության, անփութության հետևանքով պատճառված վնասը
• կրծողների, միջատների կողմից գույքին հասցված վնասը
• միջուկային պայթյունի, ճառագայթման կամ ռադիոակտիվ վարակման ազդեցության հետևանքով պատճառված վնասը
• ինքնաայրման, խմորման, փտման, քայքայման, կոռոզիայի, սնկերի կամ այլ բնական երևույթների հետևանքով պատճառված վնասը
• ապահովագրված գույքի ֆիզիկական մաշվածության, շահագործման նորմատիվ ժամկետների խախտման հետևանքով պատճառված վնասը
• ապահովագրված գույքին կրակի կամ բարձր ջերմաստիճանի հասցրած վնասը, որն առաջացել է մշակման կամ վերամշակման կամ այլ նպատակով դրա վրա կրակի կամ տաքության ազդեցությամբ
• ապահովագրված գույքին հասցված վնասը, որն առաջացել է բուխարուց, վառարանից կամ այլ վայրից դուրս ընկած կամ վառվող ածուխների խանձման կամ այրման հետևանքով, ծխախոտից կամ ծխամորճից, զոդման լամպից, նման առարկաներից, հատուկ նախատեսված տարածքներից կրակի հանկարծակի դուրս գալու հետևանքով, և եթե այդ վնասը հրդեհի հետևանք չէ
• էլեկտրական հոսանքի կարճ միացման, էլեկտրական հոսանքի անցկացման հետ կապված սարքավորումների և էլեկտրական լարերի վթարների ու այլ անսարքությունների հետևանքով առաջացած վնասը
• բաց պատուհանների կամ այլ անցքերի միջոցով անձրևի, կարկուտի, ձյան կամ այլ տեղումների ներթափանցման հետևանքով առաջացած վնասը
• տեղափոխման ժամանակ գողության, կողոպուտի կամ ավազակության հետևանքով առաջացած վնասը, եթե հասցվել է այն անձի կանխամտածված գործողության հետևանքով, ում հանձնարարված էր գույքի տեղափոխումը կամ պահպանությունը
• պայթուցիկ նյութերի, պայթյունավտանգ սարքավորումների պահպանման, պատրաստման և օգտագործման, ինչպես նաև քիմիական և ֆիզիկական փորձերի անցկացման հետևանքով պատճառված վնասը
• դեպքերը, երբ պայմանագրի կնքման կամ գործողության ընթացքում ապահովադրի կողմից հայտնվել են կեղծ տեղեկություններ
• դեպքերը, երբ ապահովադիրը (շահառուն) չի կատարել ապահովագրական հատուցում ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ներկայացման իր պարտականությունները, ինչի հետևանքով ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ն զրկվել է պատահարի փաստը, պատճառները, հանգամանքները և/կամ վնասների չափը պարզելու հնարավորությունից
• դեպքերը, երբ ապահովադիրը խոչընդոտել է փորձագետների և լիազորված պետական մարմինների աշխատանքներին, ինչը հանգեցրել է պատահարի փաստը և/կամ վնասի չափը հաստատելու անհնարինության
• դեպքերը, երբ ապահովադիրը կեղծել է վնասի ծագման հանգամանքների կամ նրա չափերի վերաբերյալ փաստաթղթերը
• դեպքերը, երբ ապահովադիրը հրաժարվել է վնասի համար պատասխանատու անձի նկատմամբ պահանջի իրավունքից կամ այդ իրավունքն իրականացնելն անհնարին է դարձել ապահովադրի (շահառուի) մեղքով
• դեպքերը, երբ առկա են օրենքով և պայմանագրով նախատեսված հատուցման վճարումը մերժելու այլ հիմքեր։
Առավել մանրամասն տես ստորև Կանոններում («Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։