Տուրիստական ապահովագրությունը երաշխավորում է Ձեր անհոգ ճամփորդությունը և ապահովում արտասահմանում գտնվելու ընթացքում առողջության վատթարացման հետևանքով առաջացած ծախսերի հատուցումը։ Տուրիստական ապահովագրության առկայությունը պարտադիր նախապայման է բազմաթիվ երկրներ մուտք գործելու թույլտվություն (վիզա) ստանալու համար։
Ներգնա տուրիզմի ապահովագրությունը թույլ է տալիս արտասահմանից ժամանած անձանց անհոգ վայելել իրենց ճանապարհորդությունը Հայաստանում՝ առանց անսպասելի բժշկական ծախսերի մասին մտահոգվելու։
Կորոնավիրուսից ապահովագրությունը պաշտպանում է օտարերկրյա ճամփորդության ընթացքում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու հետևանքով առաջացած բժշկական և բուժտրանսպորտային ծասխերից։