Տուրիստական ապահովագրության շրջանակներում հատուցման ենթակա չեն՝
• ապահովագրված անձի մոտ մինչ ապահովագրության ժամկետի սկիզբն առկա հիվանդության հետևանքով առողջական վիճակի վատթարացումը, քրոնիկ հիվանդությունները և/կամ նրանց սրացումները, նախկինում տեղի ունեցած պաթոլոգիաների հետևանքով առաջացած վիճակները և/կամ դրանց բարդությունները, ինչպես նաև հիվանդությունները, որոնց առկայության դեպքում ուղևորությունը հակացուցված է եղել և/կամ կարող էր խորացնել հիվանդության ընթացքը, ինչպես նաև սույն կետում թվարկված վիճակներով պայմանավորված մահը
• վեներական կամ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները
• ուղեղի արյան շրջանառության խանգարումները
• սրտի կաթվածը, սրտի իշեմիկ հիվանդությունը, սրտի ռիթմի խանգարումները և դրանց հետևանքներն ու սրացումները
• կոման
• ողնաշարաբանությունը (ողնաշարի ճողվածքներ, օստեոխոնդրոզ, օստեոպենիաներ, օստեոպորոզներ, սկոլիոզ, կիֆոզ և ողնաշարի դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխություններ, այդ թվում դրանց հետևանքով առաջացած հիվանդություն)
• հոգեկան հիվանդությունները, էպիլեպսիան և դրանց սրացումները, պահվածքի խանգարումները, այդ թվում՝ ալկոհոլիզմի, թմրամոլության, վնասակար սովորությունների, ինչպես նաև դրանց հետ կապված տրավմատիկ վնասվածքները
• ուռուցքային հիվանդությունները (բարորակ և չարորակ)
• ուլտրամանուշակագույն ճառագայթների հետևանքով առաջացած արևահարումները և մաշկային ծածկույթի սուր այլ փոփոխությունները, ինչպես նաև սնկային և դերմոտոլագիական հիվանդությունները (բացառությամբ ինֆեկցիոն հիվանդությունների), այդ թվում՝ ալերգիկ (բացառությամբ Կվինկեի այտուցի) և սննդային դերմատիտները
• ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ը, վիրուսային հեպատիտները, այլ տեսակի վիրուսակրությանները և պարազիտակրությանը, ինչպես նաև դրանց հետևանքները և սրացումները
• հղիության հետ կապված ցանկացած պաթոլոգիաները
• հղիության ընդհատումը, որը կապված չէ ապահովագրական պատահարի հետ
• էնդոկրին համակարգի հիվանդությունները, այդ թվում՝ շաքարային դիաբետը և դրանց բարդությունները
• պայմանագրում և Կանոններում նշված ապահովագրության տարածքում կանխամտածված նպատակային բուժում ստանալու դեպքերը
• ինքնասպանությունը կամ մահափորձը, իրեն հասցված կանխամտածված մարմնական վնասվածքները
• ալկոհոլի, թմրադեղերի և տոքսիկ նյութերի կամ այլ նյութերի չթույլատրված օգտագործման հետևանքով առողջության վատթարացումները,
• ալկոհոլի, թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ գտնվող անձի կողմից առանց վարորդական թույլտվության փոխադրամիջոցը վարելիս ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով առաջացած վնասները
• ցանկացած տեսակի սպորտով զբաղվելու, մասնագիտական և սիրողական մակարդակով սպորտային մարզումների, սպորտային միջոցառումների, մրցումների մասնակցելու, ինչպես նաև հանգիստն ակտիվ անցկացնելու հետևանքով առաջացած վնասները
• առողջական վիճակին հասցված վնասը (առողջական վիճակի վատացումը) կամ մահը, որը կապված է պատերազմական գործողությունների և դրանց հետևանքների, ռազմական գործողությունների, ահաբեկչական գործողությունների, քաղաքացիական անկարգությունների և պատերազմների, տարատեսակ ժողովրդական հուզումների և գործադուլների, ատոմային պայթյունի ուղղակի կամ անուղղակի ազդեցության, ռադիացիայի կամ ռադիոակտիվ վարակման հետ
• հայրենադարձության համար կատարված ծախսերն աննշան, ոչ էական վնասվածքների և հիվանդությունների դեպքում, որոնք բժշկական խորհրդատուի կարծիքով ենթակա են բուժման տեղում և չեն խոչընդոտում ճանապարհորդության հետագա շարունակմանը
• ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՍՊԸ կողմից չկազմակերպված կամ իր հետ չհամաձայնեցված հայրենադարձության համար կատարված ցանկացած ծախսերը, ինչպես նաև ծախսերը, որոնք առաջանում են մշտական բնակության երկիր գնալ կամավոր հրաժարվելուց
• պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության և տարբեր տեսակի պրոթեզավորման, ներառյալ աչքի և ատամի, ինչպես նաև սրտի և անոթների հետ կապված և/կամ այլ վիրաբուժական միջամտության ծախսերը, նույնիսկ դրանց իրականացման համար բժշկական ցուցման եզրակացության առկայության պարագայում
• բժշկական խորհրդատուի կարծիքով բժշկական տեսանկյունից անհրաժեշտ չհամարվող և կամ բժշկի կողմից չնշանակված/չցուցված բուժական միջոցառումների տրամադրման հետ կապված ծախսերը, բժշկի կողմից ցուցումներին չհետևելու արդյունքում առաջացած ծախսերը
• ոչ ավանդական (ժողովրդական բժշկության) մեթոդներով բուժման հետ կապված ծախսերը
• առողջարանա-կուրորտային և առողջարանային ծախսերը
• ցանկացած պրոֆիլակտիկ հետազոտության, բժշկական պրոֆիլակտիկ ընդհանուր զննության, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումների հետ կապված ծախսերը
• ցանկացած երկրի զինված ուժերում ռազմական ծառայության կամ կազմավորումներում մասնակցելու հետևանքով կատարված ծախսերը
• ոչ բժշկական բնույթի ծախսերը
• ծախսերը, որոնք կապված են համապատասխան արտոնագիր չունեցող բժշկական հաստատության (բժշկի) կողմից ծառայության մատուցման հետ, կամ երբ բժշկական օգնության տրամադրման պահին բժշկական հաստատության (բժշկի) լիցենզիայի գործողությունը դադարեցված կամ կասեցված է
• հիվանդանոցային, բժշկի կամ բուժքրոջ ծառայությունները, որոնք դիագնոստիկայի և բուժման համար պարտադիր չեն համարվում
• վերականգնողական և բուժական թերապիա, ֆիզիոթերապիա
• այն հոսպիտալացման և հետազոտությունների ծախսերը, որոնց չի հաջորդում որևէ բժշկական օգնություն կամ բուժում
• ոչ բուժտրանսպորտային ծախսերը՝ ներառյալ մեքենա, տաքսի և հասարակական տրանսպորտ։
Հատուցում չի իրականացվում, եթե ապահովադիրը կամ ապահովագրված անձը չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել ապահովագրության պայմանագրով և Կանոններով սահմանված իր պարտավորությունները, ինչպես նաև եթե ապահովագրված անձը պայմանագրի
կնքման պահին գտնվել է ՀՀ տարածքից դուրս (բացառությամբ՝ Պայմանագրի ավարտով
պայմանավորված դրա վերակնքման դեպքի)։
Առավել մանրամասն տես ստորև Կանոններում
(«Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։