ԵՐԵԽԱՆԵՐ

Անչափահասների դժբախտ պատահարներից կամավոր ապահովագրություն

ԵՐԵԽԱՆԵՐ

Անչափահասների ապահովագրությունը երեխայի ծնողին կամ խնամակալին հնարավորություն է ընձեռում հոգալու դժբախտ պատահարի հետևանքով վնասվածք ստացած երեխայի բուժման և վերականգնման հետ կապված ծախսերը։







Անչափահասների ապահովագրությունը տարածվում է 18 տարեկանը չլրացած անձանց վրա։

 

Անչափահասների ապահովագրությունը հատուցում է ապահովագրված անձի կամքից անկախ տեղի ունեցած հանկարծակի, արտաքին ազդեցություն ունեցող իրադարձության հետևանքով կյանքին կամ առողջությանը հասցված վնասները։


Ի՞նչ փաստաթղթեր են պահանջվում պայմանագիր կնքելու համար

1

ԴԻՄՈՒՄ

Ներկայացնել բանավոր կամ գրավոր դիմում

2

ԱՆՁՆԱԳԻՐ

Ներկայացնել դիմողի և ապահովագրվող անձանց անձնագրերի բնօրինակները

3

ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Անհրաժեշտության դեպքում ներկայացնել այլ փաստաթղթեր և տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են ռիսկերի ճշգրիտ գնահատման համար

Անչափահասների ապահովագրության մասին