Ընտանիքի ապահովագրության շրջանակներում չեն հատուցվում՝
- այն տրավմատիկ վնասվածքները և մահը՝
• որոնց պատճառ է հանդիսացել ապահովագրված անձի որևէ հիվանդությունը
• որոնք հետևանք են սրտի կաթվածի, ուղեղի արյան շրջանառության խանգարման, ցանկացած հիվանդության արդյունքում ի հայտ եկած ուշաթափությունների
• որոնք առաջացել են նյարդային խանգարումների արդյունքում։
- այն վնասվածքները կամ մահը, որոնք ի հայտ են եկել՝
• անձի հակաօրինական գործողությունների արդյունքում
• անձի կողմից միտումնավոր գործողությունների արդյունքում
• ալկոհոլի, թմրանյութերի կամ թունավոր/հոգեմետ նյութերի ազդեցության տակ գտնվելու հետևանքով
• տվյալ փոխադրամիջոցը վարելու իրավունք չունեցող անձի կողմից՝ այդ փոխադրամիջոցը վարելու հետևանքով
• ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հետևանքով,
• անձի կողմից ինքն իրեն միտումնավոր մարմնական վնասվածք հասցնելու հետևանքով
• քաղաքացիական անկարգություններին, պատերազմներին կամ ռազմական այլ գործողություններին անմիջական մասնակցություն ունենալու հետևանքով, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ
• դժբախտ պատահարի հետևանքով առողջական խնդիրները չբուժելու, բժշկի խորհրդին չհետևելու կամ ոչ ամբողջությամբ հետևելու, ինչպես նաև առաջացած առողջական խնդիրների բուժումից հրաժարվելու կամ բուժումն ուշացնելու պատճառով առաջացած առողջական խնդիրները բարդացման, ինչպես նաև դրա հետևանքով նոր վնասվածքների առաջացումը
• անձի կողմից իրեն վտանգի ենթարկելու (բացառությամբ ուրիշի կյանքը փրկելու) հետևանքով
• օդային ճանապարհորդության հետևանքով՝ բացառությամբ այն դեպքի, երբ նա հանդիսանում է լիցենզավորված բազմաշարժիչային՝ առևտրային ինքնաթիռի ուղևոր, որը ղեկավարվում է արտոնագրված առևտրային ավիաընկերության կողմից՝ կամ պատկանում և ղեկավարվում է առևտրային ընկերության կողմից
• պրոֆեսիոնալ սպորտով զբաղվելու, ցանկացած տեսակի սպորտով կանոնավոր զբաղվելու, մրցումներին կամ մրցավազքերին մասնակցելու արդյունքում
• կյանքի, առողջության համար վտանգավոր հոբբիներով զբաղվելու արդյունքում
• հղիության կամ դրա ընդհատման արդյունքում հոգեկան կամ նյարդային խանգարումների պատճառով։
Առավել մանրամասն տես Կանոններում («Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։