Վարորդի և ուղևորների դժբախտ պատահարներից կամավոր ապահովագրություն

Վարորդի և ուղևորների ապահովագրությունը նախատեսված է ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում վարորդի և ուղևորի կյանքին ու առողջությանը հասցված վնասների հետևանքով առաջացած ֆինանսական դժվարությունները հաղթահարելու համար։
Վարորդի և ուղևորների ապահովագրության պայմանագիր կարող են կնքել ինչպես տրանսպորտային միջոցի սեփականատերերը, այնպես էլ այն շահագործման իրավունք ունեցող անձինք։
Վարորդի և ուղևորների ապահովագրությունը հատուցում է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով վարորդի և ուղևորի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հետ կապված ծախսերը։
Ներկայացնել բանավոր կամ գրավոր դիմում
Ներկայացնել դիմողի և ապահովագրվող անձանց անձնագրերի բնօրինակները
Անհրաժեշտության դեպքում ներկայացնել այլ փաստաթղթեր և տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են ռիսկերի ճշգրիտ գնահատման համար