Աջակցության ապահովագրություն բանկի քարտապանների համար

Քարտապանի ապահովագրությունը նախատեսված է արտերկիր մեկնող այն անձանց համար, ովքեր հանդիսանում են ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ հետ գործընկերության պայմանագիր կնքած բանկի քարտապան։ Այն ապահովում է ամենալայն աջակցությունը՝ արտասահմանյան ուղևորության ընթացքում դժբախտ պատահարի, առողջության վատթարացման, ուղեբեռի կորստի, թռիչքի հետաձգման ու բազմաթիվ այլ պատահարների հետևանքով առաջացած վնասների հատուցման գործում:
Քարտապանի ապահովագրությունը նախատեսված է մինչև 70 տարեկան ՀՀ քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց համար:
Քարտապանի ապահովագրությունը հատուցում է ապահովագրական պայմանագրում նշված օտարերկրյա պետություններում ապահովագրված անձի հետ տեղի ունեցած պատահարի հետևանքով՝ անհետաձգելի բժշկական, բուժտրանսպորտային օգնության և այլ ծառայությունների ստացման հետ կապված ծախսերի նկատմամբ:

Մեր գրասենյակը` ք․Երևան, Դավիթ Անհաղթի 11/12 հասցեում

Մեր 011 560404 կամ 012 560404 հեռախոսահամարներին

Քարտապանի ապահովագրությունը հատուցում է ապահովագրական օտարերկրյա պետություն(ներ)ում տեղի
ունեցած ապահովագրական պատահարի հետևանքով ապահովագրված անձի՝
• անհետաձգելի բժշկական օգնության, բուժտրանսպորտային և այլ ծառայությունների ստացման հետ կապված ծախսերը
• փաստաթղթորեն հաստատված ուղեբեռի ամբողջական ոչնչացումը, մասնակի վնասվածքը, կորուստը
• մեղավորությամբ՝ բայց առանց դիտավորության ծագած պատահարների հետևանքով, երրորդ անձանց հասցված վնասը
• ուղևորության չեղարկման, ժամկետների փոփոխման կամ ուղևորության ընդհատման հետ կապված ծախսերը
• միջազգային կամ ներքին թռիչքի հետաձգման
հետ կապված չնախատեսված լրացուցիչ ծախսերը։
Մասնավորապես,
- Բժշկական և/կամ բժշկատրանսպորտային ծախսերի մասով հատուցվում
են ապահովագրված անձի հետ դժբախտ դեպքի հետևանքով առաջացած՝
• հիվանդությունը, բացառությամբ՝ ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումը, սրտի կաթվածը, սրտի իշեմիկ հիվանդությունը և դրա հետևանքներն ու սրացումները, կոման
• տրավմատիկ վնասվածքը
• սուր ատամնացավը։
- Ճանապարհորդական ուղեբեռի հետ պատահարի մասով հատուցվում են փաստաթղթորեն հաստատված
ուղեբեռի ամբողջական ոչնչացումը, մասնակի վնասվածքը, կորուստը, որոնք հետևանք են հետևյալ
իրադարձությունների`
• տարերային աղետներ` փոթորիկ, կարկուտ, ջրհեղեղ, երկրաշարժ, մրրիկ, սողանք և այլն
• հրդեհ, կայծակի հարված, պայթյուն, հրդեհի մարմանն ուղղված միջոցառումներ
• գողություն, թալան, կողոպուտ
• երրորդ անձանց կողմից ուղեբեռի դիտավորյալ
վնասում։
Հատուցվում են նաև գտնված իրերի
որոնման, փորձաքննության, պահպանման և փոխադրման ծախսերը, ինչպես նաև ապահովագրված
գույքի փրկման և կարգի բերման հետ կապված ծախսերը:
- Ապահովագրված անձի քաղաքացիական պատասխանատվության մասով հատուցվում է նրա ապահովագրված գործունեության հետ կապված
այն պատահարը, որը առաջացրել է՝
• տուժողի մահ, մարմնական վնաս, կամ
• երրորդ անձանց պատկանող գույքի ոչնչացում
կամ վնասվածք (գույքային վնաս):
Հատուցվում են նաև ապահովադրի
կատարված այն խելամիտ ծախսերը, որոնք իրականացվել են այլ անձանց կյանքը և ունեցվածքը
փրկելու կամ վնասի չափը փոքրացնելու համար:
- Ուղևորության ընդհատման մասով հատուցվում են ուղևորության չեղարկման,
ժամկետների փոփոխման կամ ուղևորության ընդհատման հետ կապված ծախսերը, որը հետևանք է
հետևյալ իրադարձությունների՝
• ապահովագրված անձի և(կամ) նրա ընտանիքի
անդամի հոսպիտալացում կամ մահ
• ապահովագրված անձին պատկանող անշարժ
գույքի և(կամ) տրանսպորտային միջոցի վնասում (ոչնչացում) կամ կորուստ, որը հետևանք
է՝ հրդեհի, տարերային աղետների, կամ ջրամատակարարման կոյուղու, ջեռուցման համակարգերի
ջրերի արտահոսքի։
- Թռիչքի հետաձգման մասով հատուցվում
են ապահովագրված անձի միջազգային կամ ներքին թռիչքի հետաձգման հետ կապված չնախատեսված
լրացուցիչ ծախսերը։
Ավելի մանրամասն տես՝ ստորև Կանոններում («Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։
Քարտապանի ապահովագրության շրջանակներում չեն հատուցվում ծախսերը, որոնք կապված են հետևյալի հետ՝
- Բժշկական և/կամ բժշկատրանսպորտային ծախսերի մասով՝ ապահովագրված անձի առողջական վիճակի վատացան կամ մահի, երբ նրա մոտ առկա է ներքոհիշյալը.
• մինչ ապահովագրության ժամկետի սկիզբը առկա հիվանդություն, ինչպես նաև հիվանդություն, որի դեպքում ուղևորությունը հակացուցված է եղել
• քրոնիկ բնույթի հիվանդություններ կամ դրանց սրացումներ, ինչպես նաև նախկինում տեղի ունեցած պաթոլոգիաների հետևանքով առաջացած վիճակներ և/կամ բարդություններ
• վեներական կամ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություննե
• հոգեկան հիվանդություններ, էպիլեպսիա և դրանց սրացումներ, պահվածքի խանգարումներ, այդ թվում ալկոհոլիզմ, թմրամոլության, ինչպես նաև դրանց հետ կապված տրավմատիկ վնասվածքներ
• ուռուցքային հիվանդություններ
• ուլտրամանուշակագույն ճառագայթների հետևանքով առաջացած արևահարումներ և մաշկային ծածկույթի սուր այլ փոփոխություններ, ինչպես նաև սնկային և դերմատոլոգիական հիվանդություններ
• պայմանագրում նշված ապահովագրության տարածքում կանխամտածված նպատակային բուժում ստանալու դեպքեր
• ապահովագրված անձի կողմից կատարած դիտավորյալ հանցագործություն, ինքնասպանություն կամ մահափորձ, իրեն հասցված կանխամտածված մարմնական վնասվածքներ, ալկոհոլային խմիչքների կամ թմրադեղերի և տոքսիկ նյութերի կամ այլ նյութերի չթույլատրված օգտագործման և(կամ) դրա հետևանքներ
• ալկոհոլային, թմրադեղային կամ տոքսիկ նյութերով հարբեցության դեպքում տրանսպորտային միջոցի վարելու կամ տրանսպորտային միջոցը նման նյութերով հարբեցության մեջ գտնվող անձին վստահելը, կամ առանց համապատասխան վարորդական թույլտվության անձին տրանսպորտային միջոցը վստահելը
• ապահովագրված անձին հասցված վնասը կամ մահը կապված է վտանգավոր սպորտաձևերով զբաղվելու հետ
• վնասը կամ մահը կապված Է պատերազմական գործողությունների ցանկացած հետևանքների, ռազմական գործողությունների, մանևրային կամ ռազմական այլ միջոցառումների, քաղաքացիական պատերազմի, տարատեսակ ժողովրդական հուզումների և գործադուլների, ատոմային պայթյունի ուղղակի կամ անուղղակի ազդեցության, ռադիացիայի կամ ռադիոակտիվ վարակման
• վնասը տեղի է ունեցել ահաբեկչական գործողությունների արդյունքում կամ ահաբեկչական ակտերի հետևանքների պատճառով
• վնասը (ապահովագրված անձին հասցված տրավման, հիվանդությունը, մահը) տեղի է ունեցել երրորդ անձանց գործողությունների հետևանքով:
- Ճանապարհորդական ուղեբեռի հետ պատահարի մասով՝ ապահովագրական պատահարը, որը տեղի է ունեցել հետևյալի կապակցությամբ․
• ապահովագրված անձի ալկոհոլային, թմրանյութային կամ տոքսիկ հարբեցության
• ապահովագրված անձի ինքնասպանության (ինքնասպանության փորձի)
• միջուկային պայթյունի, ռադիացիայի, ռադիոակտիվ ազդեցության կամ վարակման այլ տեսակների
• ապահովագրված անձի կամ երրորդ անձի դիտավորյալ գործողությունների` ուղղված ապահովագրական պատահարի տեղի ունենալուն
• հակաօրինական գործողությունների, որոնք ապահովագրական պատահարի տեղի ունենալու հետ գտնվում են պատճառահետևանքային կապի մեջ
• պատերազմական գործողությունների և դրանց հետևանքների, ժողովրդական հուզումների, գործադուլների, ըմբոստացումների, խռովությունների, մասսայական անկարգությունների, ահաբեկչական ակտերի և դրանց հետևանքների հետ
• ապահովագրված գույքի մաշվածության, ժանգոտման, բորբոսի, գունազրկման և որակական հատկությունների այլ փոփոխությունների
• միջատների, կրծող կենդանիների կողմից գույքի վնասման
• քերծվածքի, ներկի թեփոտման և գույքի արտաքին տեսքի այլ խախտումներ, որոնք չեն խոչընդոտում դրա գործառույթներին
• ապահովագրված գույքի փրկմանն ուղղված միջոցառումների ժամանակին չձեռնարկման
• առանձին կամ փոստով ուղարկված ուղեբեռի վնասման:
- Ապահովագրված անձի քաղաքացիական պատասխանատվության մասով՝ ապահովագրական պատասխանատվությունը, որը տարածվում է․
• պայմանագրում սահմանված տարածքից դուրս տեղի ունեցած վնասի հատուցման պահանջի վրա
• ապահովադրի կամ դիտավորությամբ վնաս հասցրած ցանկացած այլ անձի ներկայացրած պահանջի վրա
• ապահովադիրների միմյանց հանդեպ ներկայացված այն պահանջների վրա, որոնց պատասխանատվություններն ապահովագրված են միևնույն պայմանագրով
• ցանկացած պահանջի վրա, որը հասցվել է ռազմական գործողությունների, ազգային շարժումների, ապստամբությունների, մասսայական անկարգությունների, ահաբեկչական ակտերի հետևանքով
• այնպիսի պահանջների վրա, որոնք առաջացել են ապահովադրի կողմից՝ համաձայնեցրած ժամկետներում, պատահարի այնպիսի հանգամանքների չվերացման հետ, որոնք զգալիորեն բարձրացնում են ռիսկայնության աստիճանը և որոնց վերացման համար ապահովագրողի կողմից ապահովադրին տրվել են ցուցումներ
• այն պատահարների վրա, որոնք հետևանք են ռադիոակտիվ վարակման, ճառագայթման և միջուկային վառելիքի օգտագործման հետ կապված այլ գործողությունների
• այն պատահարների վրա, որոնք առաջացել են ապահովադրի կողմից օրենքի, որոշումների, տեղեկագրային և արտադրական կանոնների, նորմերի և նորմատիվային փաստաթղթերի խախտման հետևանքով:
- Ուղևորության ընդհատման մասով՝ ապահովագրված անձի, նրա ընտանիքի անդամի կողմից/մոտ՝
• ալկոհոլի, թմրանյութերի, թունավոր, հոգեմետ նյութերի օգտագործման
• ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի
• կանխամտածված կամ հակաօրինական գործողությունների
• ուղևորության ընթացքում դեղամիջոցների օգտագործումը չարաշահելու, բժշկի նշանակված բուժումը չպահպանելու
• հոգեկան հիվանդությունների և շեղումների
• սպորտային պարապմունքների, մրցումների մասնակցելու, առանց շարժիչի թռչող սարքերով, ճախրասավառնակով, պարաշյուտով թռիչքի, ցանկացած տեսակի սպորտով կամ այլ վտանգավոր գործողություններով զբաղվելու
• հղիության կամ դրա հետ կապված առողջական ցանկացած խնդրի
• ատամնաբուժական խնդիրների
• ճանապարհորդական փաստաթղթերի սխալ գրանցման, գողության կամ կորստի։
Չի հատուցվում նաև պատահարը, որը հետևանք է՝
• միջուկային պայթյունի, ճառագայթման ազդեցության, ռադիոակտիվ կամ այլ տեսակի վարակի
• տարերային աղետների և դրանց հետևանքների, համաճարակների, կարանտինի, օդերևութաբանական պայմանների
• պատերազմների, զորաշարժերի կամ ռազմական այլ գործողությունների, քաղաքական հուզումների, ահաբեկչական գործողությունների, զանգվածային ակցիաների, գործադուլների
• հյուպատոսարանների, տուրիստական ընկերությունների, տրանսպորտային կազմակերպությունների, ապահովագրված անձի և ուղևորության կազմակերպման և անցկացման հետ առնչություն ունեցող այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց կատարած սխալների, ինչպես նաև վիզայի մերժման:
- Թռիչքի հետաձգման մասով՝ անհաղթահարելի ուժի ազդեցության, մասնավորապես` գործադուլի, ներխուժման, ռազմական գործողությունների (անկախ պատերազմ հայտարարելու հանգամանքից), քաղաքացիական պատերազմի, ապստամբության, խռովության, ահաբեկչության, իշխանության ուզուրպացման, ռազմական հեղաշրջման, ցանկացած տեսակի տրանսպորտային աղետների (բացառությամբ մարդատար տրանսպորտային միջոցների հետ կապված աղետների), ռադիոակտիվ վարակման, երկրաշարժի, ջրհեղեղի և այլ բնական աղետների կամ ցանկացած այլ ֆորս-մաժորային հանգամանքների:
Քարտապանի ապահովագրության դեպքում հատուցման առավելագույն չափը (ապահովագրական գումարը) սահմանվում է պայմանագրով՝ կողմերի փոխհամաձայնությամբ։
Եթե Պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա, ըստ Կանոնների, պայմանագրի գործողության ընթացքում ընդհանուր ապահովագրական գումարը սահմանվում է 30.000 (երեսուն հազար) պ/մ, իսկ մեկ ապահովագրական պատահարի համար ապահովագրական պատահարը սահմանվում է 5.000 (հինգ հազար) պ/մ: Պայմանական միավոր (պ/մ) հմարվում է 1 եվրոյին համարժեք ՀՀ դրամը՝ Շենգենյան երկրների դեպքում, և 1 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը՝ ոչ Շենգենյան երկրների դեպքում:
Ավելի մանրամասն տես՝ ստորև Կանոններում («Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։
Ապահովագրության պայմանագիրը, վկայագիրը կամ ապահովագրական քարտը կորցնելու դեպքում` ապահովադիրն իրավունք ունի դիմումի հիման վրա ստանալ կրկնօրինակը։ Ապահովադրի դիմումի հիման վրա ապահովագրողը ողջամիտ ժամկետում տալիս է կրկնօրինակը, որից հետո կորցրած օրինակը համարվում է անվավեր:
Մեծածավալ աշխատանքների դեպքում ապահովադրից կարող է գանձվել կրկնօրինակի պատրաստման և ձևակերպման համար կատարված ծախսերի գումար:
Պայմանագիրը վաղաժամկետ
լուծվում է
մինչև ապահովագրության ժամկետի ավարտը ապահովագրողի
կողմից ապահովագրական հատուցումը պայմանագրով սահմանված
ապահովագրական գումարի
ամբողջ չափով
վճարելու պարտավորության կատարման դեպքում:
Պայմանագրի գործողությունը դադարում է`
• Կողմերի համաձայնությամբ,
• ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
Ապահովադրի (Ապահովագրված անձի) կողմից ապահովագրության ժամկետի գործողության մեջ մտնելուց հետո պայմանագրից գրավոր հրաժարվելու դեպքում ապահովագրողին վճարված ապահովագրավճարները վերադարձման ենթակա չեն:
