Ներգնա տուրիզմի ապահովագրության շրջանակներում չեն հատուցվում այն վնասները, որոնք ծագել են՝
• ապահովադրի (ապահովագրված անձի) կողմից հնարավոր վնասները նվազեցնելու ուղղությամբ ողջամիտ և նրան մատչելի միջոցներ կանխամտածված կերպով չձեռնարկելու հետևանքով
• ապահովագրված անձի ինքնասպանության (ինքնասպանության փորձի) դեպքում` բացառությամբ այն դեպքերի, երբ նա հասցվել էր նման վիճակի երրորդ անձանց հակաիրավական գործողությունների արդյունքում
• ապահովագրված անձի կողմից իրեն միտումնավոր մարմնական վնասվածք հասցնելու դեպքում
• ապահովագրված անձի ալկոհոլով, թմրանյութերով կամ տոքսիկ թունավորման դեպքերում, եթե իրավասու մարմինների կողմից չի արձանագրվել դրանց բռնի ուժով ներարկում, սխալմամբ կամ ստիպված օգտագործում և դրա հետևանքով դժբախտ պատահարի առաջացում
• վեներական հիվանդությունների, ՁԻԱՀ, ՄԻԱՎ վարակման` անկախ հիվանդության աղբյուրից, բնույթից և դրանից բխող այլ բարդություններից
• ինքն իրեն դիտավորյալ վտանգի ենթարկման (բացառությամբ` մարդկային կյանքը փրկելու փորձի դեպքերի) դեպքում
• հղիության կամ ծննդաբերության դեպքում (եթե խոսքը մոր և/կամ երեխայի կյանքը փրկելու կամ վաղաժամ ծնված երեխային բուժելու մասին չէ)
• ապահովագրված անձի կողմից սպորտի որևէ տեսակով զբաղվելու դեպքում
• ապահովագրված անձի կողմից օրգանների նվիրատվության (դոնորության) և դրանից բխող հետևանքների դեպքում
• այն դեպքում, երբ ապահովագրված անձի մոտ մինչև ուղևորության սկիզբը առկա էին հիվանդություններ, որոնք պահանջում էին որևէ բժշկական օգնություն, դինամիկ և մշտական հսկողություն
• այն դեպքում, երբ ապահովագրության գործողության ժամկետի սկզբի դրությամբ ապահովագրված անձի մոտ առկա էին տվյալ հիվանդությունները և գանգատները, ինչպես նաև այն դեպքում, երբ մինչև ապահովագրության գործողության ժամկետի սկզբին նախորդող 6 ամսվա ընթացքում Ապահովագրված անձը տվյալ հիվանդությունների կամ դժբախտ պատահարների գծով համապատասխան բուժօգնություն է ստացել
• ռազմական գործողությունների, ինչպես նաև զորաշարժերի և այլ ռազմական միջոցառումների դեպքում
• քաղաքացիական պատերազմի, ցանկացած տիպի ժողովրդական հուզումների կամ գործադուլների դեպքում
• ահաբեկչական գործողությունների դեպքում
• ապահովագրված անձի կամ այլ անձանց էվակուացիայի դեպքում, որը կազմակերպված չէ ապահովագրողի կողմից և/կամ համաձայնեցված չէ ապահովագրողի հետ
• ապահովագրված անձի հակաիրավական գործողությունների հետևանքով հանկարծակի հիվանդության կամ դժբախտ պատահարի դեպքում
• ապահովագրված անձի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունից կամ վնասվածքից, որոնք արդյունք են կամ կապված են քրոնիկ հիվանդությունների կամ մինչև պայմանագրի կնքման պահը առկա և/կամ ախտորոշված հիվանդությունների հետ, բացառությամբ այն դեպքերի, երբ բժշկական ծառայությունները կապված են Ապահովագրված անձի կյանքը փրկելու հետ, ընդ որում ոչ ավել քան 200․000 ՀՀ դրամ չափով յուրաքանչյուր պատահարի գծով
• ապահովագրված անձի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունից կամ վնասվածքից, եթե արտասահմանյան ուղևորությունը հակացուցված էր ապահովագրված անձին` ելնելով նրա առողջական վիճակից
• հետևյալ հիվանդություններից, իրավիճակներից, դրանց բարդություններից և հետևանքներից բուժման դեպքում․
ա) հոգեկան հիվանդություններ և սահմանային վիճակներ
բ) ուռուցքային հիվանդություններ, արյան չարորակ հիվանդություններ, կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքներ
գ) վտանգավոր վարակներ (այդ թվում` ծաղիկ, ժանտախտ, խոլերա, բծավոր տիֆ և այլն)
դ) թոքախտ, բոր, հեպատիտ, բացիլակրություն, պարազիտակրություն, վիրուսակրություն
ե) մասնագիտական հիվանդություններ, ճառագայթային հիվանդություն
զ) շաքարախտ (I և II տիպի)
է) արևային այրվածքներ և մաշկի այլ փոփոխություններ, որոնք առաջացել են ուլտրամանուշակագույն և այլ ճառագայթումների արդյունքում
ը) երիկամային քրոնիկ կամ լյարդային անբավարարություն
թ) բնածին անոմալիաներ և զարգացման արատներ կամ անատոմիական առանձնահատկություններ, ժառանգական կամ գենետիկ հիվանդություններ` պարբերական հիվանդություն, էպիլեպսիա, դեֆորմացիաներ և քրոմոսոմային խանգարումներ, մանկական ուղեղային պարալիչ
ժ) ողնաշարի միջողնային սկավառակների ախտահարումներ, դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխություններ, օստեոխոնդրոզ
ժա) աուտոիմուն և շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ
ժբ) աչքի լազերային վիրահատություններ
ժգ) միջուկային պայթյունի ուղղակի կամ անուղղակի ազդեցության, ռադիացիայի կամ ռադիոակտիվ վարակման, երկրաշարժի, հրաբխի ժայթքման կամ կրակի ազդեցության, սողանքի, սարերի փլվածքի, փոթորկի, պտտահողմի, մրրիկի, ջրհեղեղի, կարկուտի, հեղեղի կամ այլ տարերային աղետների հետևանքով
• ապահովագրված անձի` պայմանագրով նախատեսված բժշկական և/կամ այլ ծառայություններ ստանալու համար դիմելու դեպքում, կապված`
ա) վերականգնողական բուժման, ոչ ավանդական ախտորոշման մեթոդների, բժշկության ոչ ավանդական մեթոդներով բուժման, ֆիզիոթերապիայի անցկացման, ՍՊԱ (SPA) պրոցեդուրաների հետ
բ) կոսմետիկ և պլաստիկ վիրահատությունների անցկացման, վերականգնողական վիրաբուժության, տարբեր տիպի պրոթեզավորման (այդ թվում` ատամնային և ակնային), պրոթեզների, էնդոպրոթեզների, բժշկական սարքավորումների, իմպլանտների, տեսողական և լսողական սարքերի, կարգավորիչ բժշկական հարմարանքների ձեռքբերման ծախսերի (բացառությամբ դժբախտ պատահարի արդյունքում ի հայտ եկած դեպքերի՝ ոչ ավել քան 400 000 ՀՀ դրամ մետաղական կոնստրուկցիաների համար), քաշի և խոսքի շտկման, սեռի վիրաբուժական փոփոխման, քթի միջնապատի դեֆորմացիաների և դրանց բարդությունների հետ, բացառությամբ դժբախտ պատահարի դեպքերի
գ) պրոֆիլակտիկ բուժում ստանալու, կանխարգելիչ պատվաստման, ախտահանության, սանատոր-առողջարանային, բժշկական փորձաքննության հետ` բացառությամբ համաճարակների և այլ արտակարգ դեպքերի, որոնք պահանջում են նմանատիպ միջոցառումների անցկացում
դ) ներարգանդային սեղմնավորման, էքստրակորպորալ բեղմնավորման, ռեպրոդուկտիվ ֆունկցիայի հետ կապված ցանկացած բժշկական օգնություն
ե) կենսաակտիվ հավելումներ, վիտամինաթերապիա, կոսմետիկ պարագաներ
զ) կորոնագրաֆիայի և սրտային վիրաբուժության հետ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով
• եթե ապահովագրական պատահարի հետ կապված ծախսերը փաստացի հաստատված չեն եղել` պահանջվող փաստաթղթերը ապահովագրված անձի կողմից չներկայացնելու պատճառով
• ատամնաբուժական օգնության մատուցման դեպքում
• էվակուացիայի դեպքում, եթե հիվանդությունը կամ վնասվածքը ենթակա են բուժման և չեն խոչընդոտում Ապահովագրված անձի ուղևորությունը շարունակելուն
• ինքնաբուժման կամ չլիցենզավորված բժշկական հաստատություններում մատուցված ծառայությունները
• լրացուցիչ հարմարությունների ստացման դեպքում, մասնավորապես` հարմարավետ հիվանդասենյակ, հիվանդասենյակում հեռուստացույցի, հեռախոսի, օդորակչի, խոնավացուցչի առկայություն, վարսահարդարի, մերսողի, դիմահարդարի, ոճաբանի և այլ լրացուցիչ ոչ առաջին անհրաժեշտության պայմաններ
• ապահովագրական պատահարի հետ կապված բժշկին դիմելու և նրանից ստացված ցուցումների կատարումից ապահովագրված անձի կամավոր հրաժարվելու դեպքում
• ՀՀ-ում ցանկացած վարձու աշխատանք կատարելու ժամանակ ի հայտ եկած հիվանդությունները և վնասվածքներ, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ
• բուժօգնության միջոցների գնման և նորոգման հետ կապված ծախսերի դեպքում, բացառությամբ բժշկի կողմից նշանակված դեղամիջոցների, վիրակապային և ֆիքսման միջոցների (գիպս, բանդաժ)
• պայմանագրի գործողության ժամկետի ավարտից, ինչպես նաև ապահովագրված անձի` նրա մշտական բնակության վայր վերադառնալուց հետո առաջացած ծախսերի դեպքում
• եթե ծախսերն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ծագել են ցանկացած կառավարության, պետական կամ տեղական իշխանությունների հրահանգով ապահովագրված անձի գույքի բռնագրավման, բռնագանձման, ոչնչացման, վնասման հետևանքով
• ապահովագրական պատահար տեղի ունենալուց 30 օր հետո կատարված և/կամ կատարման ենթակա ծախսերի դեպքում
• պրոֆիլակտիկ և կանխարգելիչ հետազոտությունների համար կատարված ծախսերի դեպքում և այն հետազոտությունների դեպքում, որոնց չի հետևում որևէ բուժում
• առանց բժշկական ցուցումների իրականացվող բժշկական ծառայություններից, դեղորայքից, հոսպիտալացումից
• ապահովագրված անձի կողմից իր ծախսերը ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՍՊԸ հետ չհամաձայնեցնելու դեպքում
• բարդ խորացված մեթոդներով հետազոտություններին (մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, համակարգչային տոմոգրաֆիա և այլն), որոնք անց են կացվել առանց բժշկական ցուցումների և ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՍՊԸ հետ նախապես համաձայնեցնելու
Հատուցում չի տրվում նաև այն դեպքերում, երբ․
• ապահովադիրը (ապահովագրված անձը) պատահարի մասին չի հայտնել ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ՍՊԸ-ին 24 ժամվա ընթացքում, բացառությամբ՝ երբ պատահարի մասին հայտնելն անհնար է եղել։ Վերջին դեպքում ապահովադիրը (ապահովագրված անձը) պետք է դա իրականացնի առաջին իսկ հնարավորության դեպքում և գրավոր և փաստաթղթային հիմնավորի ուշացման պատճառները
• ապահովադիրը (ապահովագրված անձը) պատահարի մասին չի հայտնել համապատասխան իրավասու մարմիններին (բժշկական հաստատությանը, ոստիկանության և այլն)
• ապահովադիրը (ապահովագրված անձը) ներկայացրել է կեղծ տեղեկություններ և կեղծ փաստաթղթեր և օգտագործել է ցանկացած կեղծ միջոցներ ապահովագրական հատուցում ստանալու համար
Հատուցման ենթակա չէ բարոյական վնասը։
Էլ ավելի մանրամասն տես ստորև Կանոններում
(«Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։