Առողջության կամավոր ապահովագրություն

Mini MED ապահովագրության ծրագիրը հատուկ մշակված է բանկի այն հաճախորդների համար, ովքեր վարկ են վերցնում ոսկու գրավի դիմաց և միաժամանակ ստանում են առողջության ապահովագրություն։
Mini MED ապահովագրության ծրագիրը նախատեսված է ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ հետ համագործակցող բանկերի վարկառուների համար։
Mini MED ապահովագրության ծրագիրը հոգում է ապահովագրված վարկառուների շտապ օգնության, ստացիոնար և ամբուլատոր բուժման ծախսերը՝ կախված նրանց վարկի մեծությունից։

Մեր գրասենյակը` ք․Երևան, Դավիթ Անհաղթի 11/12 հասցեում

Մեր 011 560404 կամ 012 560404 հեռախոսահամարներին

|
|
|
|
Ոսկու գրավի դիմաց տրված վարկի չափը |
Հատուցման չափը՝ կախված վարկի գումարից |
|
Մինչև 100 000 |
20% |
|
101 000- 200 000 |
30% |
|
201 000 - 300 000 |
35% |
|
301 000 - 400 000 |
40% |
|
401 000 - 500 000 |
50% |
|
501 000 - 600 000 |
60% |
|
601 000 - 700 000 |
70% |
|
701 000 - 800 000 |
80% |
|
801 000 - 900 000 |
90% |
|
900 000-ից ավել |
100% |
|
ՇՏԱՊ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ |
|
|
Շտապ բժշկական օգնության բոլոր տեսակներ |
100 % չափով |
|
24/7 գրաֆիկով բժիշկ-փորձագետների և հեռախոսազանգերի
կենտրոնի ծառայություն |
|
|
ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ (ՍՏԱՑԻՈՆԱՐ) ԲՈՒԺՈՒՄ |
|
|
Քրոնիկ հիվանդությունների սրացումների վիրաբուժական
բուժում (գործում է սպասման ժամկետ՝ ապահովագրության ժամկետի 1/3 չափով) |
Տարեկան
1 սրացում, առավելագույնը՝ 200.000
ՀՀ դրամի չափով |
|
Վնասվածքների (տրավմաներ, կոտրվածքներ, հոդախախտեր,
վերքեր, սալջարդեր և ալն) ստացիոնար բուժում |
Տարեկան
առավելագույնը՝ 300.000
ՀՀ դրամի չափով |
|
Վնասվածքաբանական վիրահատությունների ընթացքում
օգտագործվող մետաղական կոնստրուկցիաներ արժեք |
Տարեկան
առավելագույնը՝ 200.000
ՀՀ դրամի չափով |
|
Էլեկտրահարությունների, այրվածքների և ցրտահարությունների
ստացիոնար բուժում |
100 % չափով |
|
Հիվանդանոցային բուժման ընթացքում բժիշկի կողմից
նշանակված դեղորայք |
100 % չափով |
|
Հիվանդանոցային բուժման ընթացքում նշանակված ախտորոշիչ
և լաբորատոր-գործիքային հետազոտություններ |
100 % չափով |
|
Ուռուցքաբանություն
(վիրահատական բուժում, ճառագայթային բուժում, քիմիոթերապիա)** (գործում է սպասման ժամկետ՝ ապահովագրության ժամկետի
1/3 չափով) |
Տարեկան
առավելագույնը՝ 300.000
ՀՀ դրամ |
|
Սիրտ-անոթային համակարգի վիրաբուժություն՝ ներառյալ
ինվազիվ հետազոտություններ (կորոնարոգրաֆիա, սրտամկանի բիոպսիա, ինտրակորոնար դոպլեր
և ուլտրաձայնային հետազոտություն և այլն)*** |
Տարեկան
առավելագույնը՝ 300.000
ՀՀ դրամ |
|
Նեյրովիրաբուժություն |
Տարեկան
առավելագույնը՝ 200.000
ՀՀ դրամ |
|
Ինտենսիվ թերապիա և ռեանիմացիոն միջոցառումներ |
Առավելագույնը՝
5 օրվա համար, յուրաքանչյուր օրվա համար՝ մինչև 30.000
ՀՀ դրամ |
|
ԱԿՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ |
|
|
Վիրաբուժություն (միայն պայմանագրի ընթացքում գրանցված
վնասվածքների բուժման դեպքում) |
Տարեկան
առավելագույնը՝ 200.000
ՀՀ դրամ |
|
ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ (ԱՄԲՈՒԼԱՏՈՐ) ԲՈՒԺՈՒՄ |
|
|
Վնասվածքների (կոտրվածքներ, հոդախախտեր, փափուկ
հյուսվածքների սալջարդ, վերքեր կամ դրանց համակցում) բուժում |
100 % չափով |
|
Էլեկտրահարությունների, այրվածքների և ցրտահարությունների
բուժում |
100 % չափով |
|
Արտահիվանդանոցային պայմաններում կատարված լաբորատոր-գործիքային
հետազոտություններ (ներառյալ հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները) |
Տարեկան
առավելագույնը՝ 200.000
ՀՀ դրամ |
|
Ամբուլատոր բուժման համար բժիշկի կողմից նշանակված
անհրաժեշտ դեղորայքի և անշարժացնող միջոցների արժեքի փոխհատուցում |
|
|
ՖԻԶԻՈԹԵՐԱՊԻԱ |
|
|
Հիվանդանոցային (ստացիոնար) բուժման պայմաններում |
Տարեկան
առավելագույնը՝ 50.000
ՀՀ դրամի չափով |
|
ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ
(ՌԵԱԲԻԼԻՏԱՑԻՈՆ) ԲՈՒԺՈՒՄ |
|
|
Հիվանդանոցային (ստացիոնար) բուժման պայմաններում |
Տարեկան
առավելագույնը՝ 50.000
ՀՀ դրամի չափով |
|
ԱՏԱՄՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ |
|
|
Գործընկեր ատամնաբուժական կլինիկաներում |
50% զեղչով
սպասարկվելու հնարավորություն |
Ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում պետք է․
- անհետաձգելի դեպքերում՝
• ոչ ուշ քան 48 ժամվա ընթացքում ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ տեղյակ պահել ախտորոշում կամ բուժում պահանջող Ձեր առողջական վիճակի մասին՝ զանգահարելով 011 560404 կամ 012 560404 հեռախոսահամարով։
- պլանային և/կամ հետաձգելի ծառայությունների ստացման դեպքերում՝
• անձամբ կամ բժշկական հաստատության միջոցով նախապես դիմել ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ որակյալ բժշկական սպասարկում կազմակերպելու և վերահսկելու համար՝ վերոհիշյալ հեռախոսահամարներով։
Տարբերակ 1․ Հատուցման կազմակերպում ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ գործընկեր բժշկական հաստատությունում (տես ցանկը "ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ" էջում)
Քայլ 1․ Նախապես զանգահարեք ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ 011 560404 կամ 012 560404 հեռախոսահամարով և հայտնեք`
• ապահովագրված անձի անունը, ազգանունը
• ապահովագրական վկայագրի համարը
• գանգատները, դրանց առաջացման ժամկետը
• նախընտրած բժշկական հաստատությունը ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ գործընկերների ցանկից (տես «ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ» էջում)։
Մեր մասնագետները կգրանցեն ձեր հայտը, կբացեն ապահովագրված անձի համար հայտ համապատասխան բժշկական հաստատությունում ՝ հայտնելով Ձեզ այցելության հստակ օրն ու ժամը։
Եթե հատուցման ենթակա բոլոր բժշկական ծառայություններն մատուցվել են գործընկեր բուժհաստատության կողմից և դրանց համար ապահովագրված անձն ինքնուրույն գումարներ չի վճարվել, ապա հատուցումը կատարվում է անմիջապես ծառայություն մատուցած բուժհաստատությանը և ապահովագրված անձը չունի հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու պարտականություն։
Եթե ապահովագրված անձի կողմից կատարվել են ինքնուրույն վճարումներ, ապա հատուցումն իրականացվում է Տարբերակ 2-ի Քայլեր 2-4-ում սահմանված կարգով։
Տարբերակ 2․ Հատուցման կազմակերպում ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ գործընկեր չհանդիսացող բժշկական հաստատությունում
Քայլ 1․ Նախապես զանգահարեք ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ 011 560404 կամ 012 560404 հեռախոսահամարով և հայտնեք`
• ապահովագրված անձի անունը, ազգանունը
• ապահովագրական վկայագրի համարը
• գանգատները, դրանց առաջացման ժամկետը
• նախընտրած բժշկական հաստատությունը և բուժող բժշկի տվյալները։
Քայլ 2․ Հատուցման ենթակա բժշկական ծառայություններ ստանալուց հետո 1 ամսվա ընթացքում անհրաժեշտ է՝
• այցելել ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ գրասենյակ՝ ապահովագրական հատուցման մասին դիմում-հայտարարություն լրացնելու համար, կամ
• ինքնուրույն լրացնել և ստորագրել համապատասխան ապահովագրական հատուցման մասին դիմում-հայտարարությունը և ուղարկել medical@armeniainsurance.am էլեկտրոնային փոստի հասցեին՝ կից փաստաթղթերի հետ հանդերձ։
Քայլ 3․ Ապահովագրական հատուցման մասին դիմում-հայտարարության ներկայացումից առավելագույնը 2 ամսվա ընթացքում ներկայացնել ստացված բժշկական ծառայությունների վերաբերյալ հետևյալ բժշկական և ֆինանսական փաստաթղթերը․
• բժշկական հիմնավորում`
- բժշկական տեղեկանք (բժշկական հաստատության կնիքով)
- խորհրդատվական եզրակացություն (բժշկական հաստատության կնիքով), կամ
քաղվածք ամբուլատոր քարտից (բժշկական հաստատության կնիքով), կամ
էպիկրիզ (բժշկական հաստատության կնիքով)
- պարակլինիկական հետազոտությունների պատասխաններ (անհրաժեշտության դեպքում)․
• ֆինանսական հիմնավորում (եթե ծախսը կատարվել է Ապահովագրված անձի կողմից)`
- հաշիվ-պահանջագիր, կամ
դրամարկղային ֆիսկալային կտրոն, կամ
դրամարկղի մուտքի օրդեր (կանխիկ վճարման դեպքում), կամ
ՀԴՄ կտրոն համապատասխան հաշիվ-ապրանքագրով
- բուժհաստատության կողմից համապատասխան ձևաթղթի վրա տրված տեղեկանք, որը հաստատվում (կնքված) է բուժհաստատության կողմից և հավաստում է բժշկական ծախսերի չափը
- վնասվածքների և երրորդ անձանց մասնակցությամբ պատահարների վերաբերյալ համապատասխան լիազոր մարմնի եզրակացություն/որոշում:
Քայլ 4․ Դիմում-հայտարարությունը և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո առավելագույնը 7 աշխատանքային օրվա ընթացքում ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ կողմից տրվում է հատուցման կամ մերժման եզրակացություն, և դրական եզրակացության դեպքում ամսաթվից 7 աշխատանքային օրվա ընթացքում կատարվում է վճարում:
Վճարումը կատարվում է Ապահովագրված անձի բանկային հաշվեհամարին։
Ավելի մանրամասն տես ստորև Ծրագրում և Կանոններում («Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։
Ապահովագրության պայմանագիրը, վկայագիրը կամ ապահովագրական քարտը կորցնելու դեպքում` Ապահովադիրն իրավունք ունի դիմումի հիման վրա ստանալ կրկնօրինակը։
Ապահովադրի դիմումի հիման վրա Ապահովագրողը ողջամիտ ժամկետում տալիս է կրկնօրինակը, որից հետո կորցրած օրինակը համարվում է անվավեր: Մեծածավալ աշխատանքների դեպքում Ապահովադրից կարող է գանձվել կրկնօրինակի պատրաստման և ձևակերպման համար կատարված ծախսերի գումար:
