Առողջության կամավոր ապահովագրության ծրագիր

Help Med Plus ապահովագրության ծրագիրը հնարավորություն է տալիս ընդամենը 25.000 ՀՀ դրամ ապահովագրավճարի դիմաց Ձեզ ապահովագրել դժբախտ պատահարի հետևանքով ստացած առողջական վնասի և բուժման ծախսերից՝ մինչև 2.000.000 ՀՀ դրամի ապահովագրական գումարի սահմաններում:
Help Med Plus ապահովագրության ծրագիրը նախատեսված է պայմանագրի կնքման պահին 63 տարեկանը չլրացած ՀՀ քաղաքացիների և/կամ նրանց ընտանիքի անդամների համար:
Help Med Plus ապահովագրության ծրագրի շրջանակում հատուցվող բժշկական ծախսերը հանդիսանում են շտապ բուժօգնության, ստացիոնար և ամբուլատոր բուժման ծառայությունների առավել օպտիմալ ընտրանի:

Մեր գրասենյակը` ք․Երևան, Դավիթ Անհաղթի 11/12 հասցեում

Մեր 011 560404 կամ 012 560404 հեռախոսահամարներին

Help Med Plus ապահովագրության ծրագրի շրջանակներում հատուցման ենթակա են հետևյալ բժշկական ծառայությունները` համապատասխան առավելագույն սահմանաչափերով․
|
ՇՏԱՊ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ |
|
|
Շտապ բժշկական օգնության բոլոր տեսակներ |
100 % չափով |
|
Անհետաձգելի բուժման դեղորայքային ապահովում |
|
|
Հիվանդի տեղափոխում Բժշկական հաստատություն առանձնակի
դեպքերում, երբ անհրաժեշտ է հատուկ կահավորված սանիտարական տրանսպորտ և անհրաժեշտ
մասնագիտացում ունեցող բժշկական անձնակազմի ուղեկցություն |
|
|
24/7 գրաֆիկով բժիշկ-փորձագետների և հեռախոսազանգերի
կենտրոնի ծառայություն |
|
|
ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ (ՍՏԱՑԻՈՆԱՐ) ԲՈՒԺՈՒՄ |
|
|
Դժբախտ պատահարների հետևանքով հոսպիտալացում |
Տարեկան
առավելագույնը 300.000 ՀՀ դրամի չափով (արժեքում
ներառվում են բոլոր նախա- և հետվիրահատական հետազոտությունները) |
|
Ներքին և արտաքին սուր արյունահոսությունների բուժում |
|
|
Անհետաձգելի վիրաբուժական հիվանդությունների վիրահատական
բուժում |
|
|
Վնասվածքների (տրավմաներ, կոտրվածքներ, հոդախախտեր,
վերքեր, սալջարդեր և ալն) ստացիոնար բուժում |
|
|
Էլեկտրահարությունների, այրվածքների և ցրտահարությունների
ստացիոնար բուժում |
|
|
Ինտենսիվ թերապիա և ռեանիմացիոն միջոցառումներ |
|
|
Հիվանդանոցային բուժման ընթացքում նշանակված ախտորոշիչ
և լաբորատոր-գործիքային հետազոտություններ, ներառյալ՝ հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ
հետազոտություններ |
|
|
Հիվանդանոցային բուժման ընթացքում բժիշկի կողմից
նշանակված դեղորայքի արժեքի փոխհատուցում |
|
|
Մետաղական կոնստրուկցիաներ,
որոնք կիրառվում են պատահարի հետևանքով վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ |
Տարեկան
առավելագույնը 200.000 ՀՀ դրամի չափով |
|
ՍՐՏԱՅԻՆ
ԵՎ ԱՆՈԹԱՅԻՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ(ԿԱՄ) ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ* |
|
|
Սիրտ-անոթային համակարգ՝ |
Տարեկան
առավելագույնը 500.000 ՀՀ դրամի չափով |
|
- կորոնար զարկերակների ստենտավորում (դեղապատ
և/կամ ոչ դեղապատ ստենտով) |
|
|
- անգիոպլաստիկա դեղապատ բալոնով |
|
|
- աորտակորոնար շունտավորում |
|
|
- աորտայի պրոթեզավորում (անհետաձգելի դեպքերում) |
|
|
Ներանոթային վիրահատություններ և միջամտություններ,
ներառյալ՝ ներանոթային ստենտավորում, բալոնային դիլատացիա և այլն |
|
|
Էնդովասկուլյար նյարդավիրաբուժություն՝ |
|
|
- գլխուղեղի ներզարկերակային թրոմբէկտոմիա |
|
|
- գլխուղեղի զարկերակային անևրիզմաների և արտերիովենոզ
մալֆորմացիաների վիրահատական բուժում |
|
|
- գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար
բուժում (ներառյալ միկրոկաթետրի, միկրոպարույրի կամ օնիքսի արժեքը) և |
|
|
- այլն |
|
|
Ուռուցքաբանություն (վիրահատական բուժում) |
Տարեկան
առավելագույնը 300.000 ՀՀ դրամ |
|
Ուռուցքաբանություն (ոչ վիրահատական բուժում՝ Ճառագայթային
բուժում, քիմիաթերապիա, իմունաթերապիա և այլն) |
|
|
ԱԿՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ |
|
|
Աչքի բազմատեսակ վնասվածքների վիրաբուժական եղանակներով |
Տարեկան
առավելագույնը 200.000 ՀՀ դրամ |
|
ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ (ԱՄԲՈՒԼԱՏՈՐ) ԲՈՒԺՈՒՄ |
|
|
Վնասվածքների (կոտրվածքներ, հոդախախտեր, փափուկ
հյուսվածքների սալջարդ, վերքեր կամ դրանց համակցում) բուժում |
Տարեկան
առավելագույնը 200.000 ՀՀ դրամ |
|
Այրվածքների, ցրտահարությունների և էլեկտրահարությունների
բուժում |
|
|
Արտահիվանդանոցային պայմաններում կատարված լաբորատոր-գործիքային
հետազոտություններ (ներառյալ հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները) |
|
|
Ամբուլատոր բուժման համար բժիշկի կողմից նշանակված
անհրաժեշտ դեղորայքի և անշարժացնող միջոցների արժեքի փոխհատուցում |
|
|
ՔՐՈՆԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ* ԲՈՒԺՈՒՄ |
|
|
Քրոնիկ վիրաբուժական հիվանդությունների սրացումների
վիրահատական բուժում |
Տարեկան
առավելագույնը 200.000 ՀՀ դրամ |
* Դժբախտ պատահար է համարվում արտաքին ֆիզիկական
ներգործության արդյունքում առաջացած փաստացի, հանկարծակի կամ չակնկալվող իրադարձությունները,
որոնց արդյունքում առաջ է գալիս Ապահովագրված անձի տրավմատիկ վնասվածքները, առողջության
խանգարումները
** Գործում է 3 ամսվա սպասման ժամկետ և տվյալ ծառայություննտոքսերը
իրականացվում են անհետաձգելի դեպքերով
** Բացառությամբ Ծրագրում (տես՝ ստորև «Կարևոր փաստաթղթեր» բաժնում) նշված դեպքերի
*** Քրոնիկ հիվանդություններ են համարվում բնածին և կամ ձեռքբերովի (ժամանակի ընթացքում առաջացած) երկարատև հիվանդությունները (անկախ դրանց առաջին անգամ ի հայտ գալու ժամկետից), որոնք կարելի է վերահսկել, բայց ոչ ամբողջությամբ բուժել
• մինչ ապահովագրության
գործողության ուժի մեջ մտնելը առաջացած դեպքեր, վիճակներ, հիվանդություններ,
որոնց գծով կատարված բժշկական միջամտությունները դեռ չեն ավարտվել կամ ունեն
տրամաբանական շարունակություն
• դեպքեր և վիճակներ, որոնց
գծով չեն ներկայացվել կամ թերի են հատուցում ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը
• առանց բժշկական ցուցման իրականացված ցանկացած բժշկական ծախս
• ապահովագրված անձի կողմից բժշկի
նշանակումներին չհետևելու կամ դրանցից հրաժարվելու հետևանքով առաջացած ծախսեր
• վնասվածքներ, որոնք հասցվել
են ալկոհոլի, թմրանյութի և տոքսիկ նյութի օգտագործման հետևանքով. ալկոհոլային և
թմրադեղային թունավորումների բուժում, թմրամոլություն, ալկոհոլամոլություն, թունամոլություն և
դրանց հետևանքներ
• հիվանդություններ և վիճակներ, որոնք պահանջում են պլանային վիրահատություններ և ոչ
վիրահատական բուժում, եթե այլ բան նախատեսված չէ ծրագրով
• ապահովագրված անձի կողմից
ինքն իրեն կանխամտածված մարմնական վնասվածքների պատճառում
• նյարդային համակարգի դեմիելինիզացնող հիվանդություններ
• աուտոիմուն և շարակցական հյուսվածքի
համակարգային հիվանդություններ
• հոգեթերապևտի ծառայություններ, հիպնոս
• նևրոզներ և սահմանային վիճակներ (նեյրոցիրկուլյատոր
դիստոնիա, վեգետաանոթային դիստոնիա, աստենո-դեպրեսիվ համախտանիշ, աստենո-նևրոտիկ
համախտանիշ և այլն), հոգեկան հիվանդություններ
• քրոնիկ հիվանդությունների մշտական, պահպանողական բուժում, դինամիկ հսկողություն
• թոքերի քրոնիկ ոչ
յուրահատուկ հիվանդություններ` թոքերի էմֆիզեմա, պնևմոսկլերոզ և այլն
• բնածին անոմալիաներ և
զարգացման արատներ կամ անատոմիական առանձնահատկություններ, ժառանգական և գենետիկ
հիվանդություններ` պարբերական հիվանդություն, էպիլեպսիա, քրոմոսոմային
խանգարումներ, մանկական ուղեղային պարալիչ և այլն, դրանց բարդություններ (բուժում և հետազոտություններ, այդ թվում` բացահայտմանն ուղղված
հետազոտություններ)
• ողնաշարի միջողնային
սկավառակների ախտահարումներ, դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխություններ,
օստեոխոնդրոզ, օստեոպենիա, օստեոպորոզ, սկոլիոզ, կիֆոզ, եթե այլ բան նախատեսված
չէ ծրագրով
• էնդոկրինոպաթիաներ,
հանգուցավոր խպիպ, շաքարային դիաբետ և դրա բարդություններ, այդ թվում՝ դրա
բացահայտման համար նախատեսված հետազոտություններ
• հեմոդիալիզի անցկացում
պահանջող քրոնիկական երիկամային անբավարարություն
• քաշի և խոսքի շտկում, սեռի
վիրաբուժական փոփոխում
• ֆիզիոթերապևտիկ և
վերականգնողական բուժում, փորձարարական և այլընտրանքային, ոչ ավանդական, բուժման
ու ախտորոշման մեթոդներ, փորձարարական կամ հետազոտական մեթոդներով բուժում,
կազդուրման ավանդական համակարգեր, հեռաբժշկության հետ կապված ծառայություններ
• սանատոր-առողջարանային
բուժում
• հղիություն և դրա
բարդություններ
• անպտղություն, սեռական
ֆունկցիայի խանգարում և էրեկտիլ դիսֆունկցիա (իմպոտենցիա), սեռական հորմոնալ
դիսֆունկցիաներ, դաշտանային ցիկլի խանգարում, այդ թվում՝ նշված
հիվանդությունների/շեղումների բացահայտմանն ուղղված հետազոտություններ
• հակաբեղմնավորում,
արհեստական բեղմնավորում, հակաբեղմնավորիչ
կոնսերվատիվ միջամտություններ, այդ թվում` ՆԱՄ-ի տեղադրում և հեռացում
• ՄԻԱՎ, ՁԻԱՀ, սեռական
վարակներ, այդ թվում՝ առավելապես սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ (բուժում և
յուրաքանչյուր հիվանդության և/կամ վարակի համար հետազոտություն, այդ թվում`
բացահայտմանն ուղղված հետազոտություն), սեռական օրգանների սնկային
հիվանդություններ
• քրոնիկական
վիրուսակրության, բացիլակրության, դիսբակտերիոզի և պարազիտակրության համար
նախատեսված հետազոտություններ և բուժում
• հեպատիտ B, C, D և E, այդ
թվում՝ դրանց բացահայտմանն ուղղված հետազոտություններ, լյարդի ցիռոզ, լյարդային
անբավարարություն, քրոնիկ երիկամային անբավարարություն
• հատուկ վտանգավոր վարակներ
(բնական օսպա, ժանտախտ, սիբիրյան խոց, խոլերա, բծավոր տիֆ, վիրուսային հեմոռագիկ
տենդեր` Էբոլա, Լասսա, Մարբուրգ, Կորոնա), ՀՀ իրավասու մարմինների կողմից հայտարարված
համաճարակներ, նաև այն տարածքներից ներմուծված վարակները, որոնց սահմաններում
հայտնաբերվել և ճանաչվել/հայտարարվել են համաճարակների օջախներ
• տեսողության սրության
վիրահատական շտկում
• ճառագայթային
հիվանդություններ
• տուբերկուլյոզ
• մաստոպաթիաներ (ախտորոշումից
հետո)
• մաշկային հիվանդություններ,
մաշկի, եղունգների սնկային ախտահարումներ (օնիխոմիկոզներ, էկզեմա, պսորիազ)
• վիտամինաթերապիա,
կենսաբանական ակտիվ հավելումներ, հոմեոպատիկ դեղամիջոցներ, կոսմետիկ միջոցներ,
խոտաբույսեր, տարբեր ծագման յուղեր, կոսմետիկ պարագաներ
• էնդոպրոթեզավորում,
բացառությամբ պայմանագրի գործողության ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահարի
հետևանքների, երբ այլընտրանքային բուժում չկա, օրգանների փոխպատվաստում
• պրոթեզներ, իմպլանտներ,
հարմարանքներ (լսողական սարքեր, հաշմանդամային սայլակներ, օրթոպեդիկ հարմարանքներ,
այդ թվում` օրթոպեդիկ բարձ, օրթոպեդիկ ներքնակ, օրթոպեդիկ ներդիր, տակդիր, և այլն)
• պլաստիկ և կոսմետիկ
նպատակներով իրականացվող վիրաբուժություն (ներառյալ պլաստիկ և վերականգնողական
վիրաբուժություն), բացառությամբ պայմանագրի գործողության ընթացքում տեղի ունեցած
դժբախտ պատահարի հետևանքների, մաշկի հիվանդությունների (կոշտուկներ, պտկիկներ,
գորտնուկներ, խալեր և կանդիլոմաներ) և դրանց բարդացումների հետ կապված իրականացվող
պլաստիկ և վերականգնողական վիրահատություններ
• ատամնաբուժություն և
օտոնդոգեն բարդություններ
• քթի միջնապատի թեքվածության
և դրա բարդությունների հետ կապված վիրահատություններ՝ բացառությամբ պայմանագրի
ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով առաջացածներ վիրահատությունների
• ապահովագրված անձի կողմից
հակաօրինական գործողությունների արդյունքում առաջացած վնասվածքներ և
հիվանդություններ
• ծրագրում չընդգրկված
ցանկացած բժշկական ծառայություն և բժշկական նշանակության ապրանք
• ֆորս-մաժոր հանգամանքների (միջուկային
պայթյուն, ճառագայթային ռադիոակտիվ կամ քիմիական վարակ, ռազմական
գործողություններ, քաղաքացիական պատերազմ, հասարակական հուզումներ կամ
գործադուլներ) հետևանքով առաջացած հիվանդություններ։
• շտապ, անհետաձգելի և կյանքին վտանգ սպառնացող պատահարի դեպքում՝
24 ժամվա ընթացքում կամ, հնարավորության դեպքում, անմիջապես հայտնել այդ մասին ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ 011 560404 կամ 012 560404 հեռախոսահամարով կամ էլ․փոստով` info@armeniansurance.am կամ medical@armeniainsurance.am հասցեով։ Սահմանված ժամկետում ապահովագրողին չտեղեկացնելը հիմք է ապահովագրական հատուցումը մերժման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ ապահովագրված անձը պատահարի հետևանքով հայտնվել է անգիտակից վիճակում կամ այնպիսի այլ իրավիճակում, երբ սահմանված ժամկետում և կարգով պատահարի մասին տեղեկացնելն անհնարին է։
Տարբերակ 1․ Հատուցման կազմակերպում ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ գործընկեր բժշկական հաստատությունում (տես ցանկը "Գործընկերներ" էջում)
Քայլ 1․ Նախապես զանգահարեք ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ 011 560404 կամ 012 560404 հեռախոսահամարով և հայտնեք`
• ապահովագրված անձի անունը, ազգանունը
• ապահովագրական վկայագրի համարը
• գանգատները, դրանց առաջացման ժամկետը
• նախընտրած բժշկական հաստատությունը ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ գործընկերների ցանկից (տես «Գործընկերներ» էջում)։
Մեր մասնագետները կգրանցեն ձեր հայտը, կբացեն ապահովագրված անձի համար հայտ համապատասխան բժշկական հաստատությունում ՝ հայտնելով Ձեզ այցելության հստակ օրն ու ժամը։
Եթե հատուցման ենթակա բոլոր բժշկական ծառայություններն մատուցվել են գործընկեր բուժհաստատության կողմից և դրանց համար ապահովագրված անձն ինքնուրույն գումարներ չի վճարվել, ապա հատուցումը կատարվում է անմիջապես ծառայություն մատուցած բուժհաստատությանը և ապահովագրված անձը չունի հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու պարտականություն։
Եթե ապահովագրված անձի կողմից կատարվել են ինքնուրույն վճարումներ, ապա հատուցումն իրականացվում է Տարբերակ 2-ի Քայլեր 2-4-ում սահմանված կարգով։
Տարբերակ 2․ Հատուցման կազմակերպում ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ գործընկեր չհանդիսացող բժշկական հաստատությունում
Քայլ 1․ Նախապես զանգահարեք ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ 011 560404 կամ 012 560404 հեռախոսահամարով և հայտնեք`
• ապահովագրված անձի անունը, ազգանունը
• ապահովագրական վկայագրի համարը
• գանգատները, դրանց առաջացման ժամկետը
• նախընտրած բժշկական հաստատությունը և բուժող բժշկի տվյալները։
Քայլ 2․ Հատուցման ենթակա բժշկական ծառայություններ ստանալուց հետո 1 ամսվա ընթացքում անհրաժեշտ է՝
• այցելել ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ գրասենյակ՝ ապահովագրական հատուցման մասին դիմում-հայտարարություն լրացնելու համար, կամ
• ինքնուրույն լրացնել և ստորագրել համապատասխան ապահովագրական հատուցման մասին դիմում-հայտարարությունը և ուղարկել medical@armeniainsurance.am էլեկտրոնային փոստի հասցեին՝ կից փաստաթղթերի հետ հանդերձ։
Քայլ 3․ Ապահովագրական հատուցման մասին դիմում-հայտարարության ներկայացումից առավելագույնը 2 ամսվա ընթացքում ներկայացնել ստացված բժշկական ծառայությունների վերաբերյալ հետևյալ բժշկական և ֆինանսական փաստաթղթերը․
• բժշկական հիմնավորում`
- բժշկական տեղեկանք (բժշկական հաստատության կնիքով)
- խորհրդատվական եզրակացություն (բժշկական հաստատության կնիքով), կամ
քաղվածք ամբուլատոր քարտից (բժշկական հաստատության կնիքով), կամ
էպիկրիզ (բժշկական հաստատության կնիքով)
- պարակլինիկական հետազոտությունների պատասխաններ (անհրաժեշտության դեպքում)․
• ֆինանսական հիմնավորում (եթե ծախսը կատարվել է Ապահովագրված անձի կողմից)`
- հաշիվ-պահանջագիր, կամ
դրամարկղային ֆիսկալային կտրոն, կամ
դրամարկղի մուտքի օրդեր (կանխիկ վճարման դեպքում), կամ
ՀԴՄ կտրոն համապատասխան հաշիվ-ապրանքագրով
- բուժհաստատության կողմից համապատասխան ձևաթղթի վրա տրված տեղեկանք, որը հաստատվում (կնքված) է բուժհաստատության կողմից և հավաստում է բժշկական ծախսերի չափը
- վնասվածքների և երրորդ անձանց մասնակցությամբ պատահարների վերաբերյալ համապատասխան լիազոր մարմնի եզրակացություն/որոշում:
Քայլ 4․ Դիմում-հայտարարությունը և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո առավելագույնը 7 աշխատանքային օրվա ընթացքում ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ կողմից տրվում է հատուցման կամ մերժման եզրակացություն, և դրական եզրակացության դեպքում ամսաթվից 7 աշխատանքային օրվա ընթացքում կատարվում է վճարում:
Վճարումը կատարվում է Ապահովագրված անձի բանկային հաշվեհամարին։
Ավելի մանրամասն տես ստորև Ծրագրում և Կանոններում («Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։
Ապահովագրության պայմանագիրը, վկայագիրը կամ ապահովագրական քարտը կորցնելու դեպքում` Ապահովադիրն իրավունք ունի դիմումի հիման վրա ստանալ կրկնօրինակը։
Ապահովադրի դիմումի հիման վրա Ապահովագրողը ողջամիտ ժամկետում տալիս է կրկնօրինակը, որից հետո կորցրած օրինակը համարվում է անվավեր: Մեծածավալ աշխատանքների դեպքում Ապահովադրից կարող է գանձվել կրկնօրինակի պատրաստման և ձևակերպման համար կատարված ծախսերի գումար:
Help Med Plus ապահովագրության շրջանակներում ամբուլատոր և ստացիոնար բոլոր բժշկական ծառայությունների համար կարող եք դիմել ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ գործընկեր բժշկական հաստատություններ։ Տես ցանկը՝ «ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ» էջում։
