Առողջության կամավոր ապահովագրության ծրագիր

ArmMED ապահովագրության ծրագիրը ապահովում է առողջության կամավոր ապահովագրության լրացուցիչ ծածկույթ՝ 2026 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած պետական Առողջության համընդհանուր ապահովագրության (ԱՀԱ) ծրագրի շահառուների համար։
ArmMED ապահովագրության պայմանագիր կարող են կնքել ՀՀ գործատուներն իրենց այն աշխատակիցների համար, ովքեր հանդիսանում են ԱՀԱ շահառու:
ArmMED ապահովագրության ծրագրի շրջանակներում հատուցման ենթակա են ԱՀԱ շրջանակներում չհատուցվող հիվանդանոցային և արտահիվանդանոցային բուժման ծախսերը։
ArmMED կամավոր ապահովագրության ծրագրի շրջանակներում հատուցվում են հետևյալ բժշկական ծառայությունների ծախսերը՝ ելնելով ընտրված փաթեթից.
|
Ծառայություն |
ArmMED Plus |
ArmMED Classic |
ArmMED VIP |
|
|
ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ |
||||
|
· Նախավիրահատական հետազոտություններ,
որոնք չեն ներառված ԱՀԱ ծրագրով · Հիվանդանոցային բուժման
ընթացքում բժշկի կողմից նշանակված դեղորայք, որը չի ներառված և/կամ գերազանցում է
սահմանափակումը · Աբդոմինոպլաստիկա (երբ այդ վիրահատությանը
միաժամանակ կամ ապահովագրական տարում նախորդել
է որովայնահատումը այլ պաթոլոգիայի կապակցությամբ) · Կրծքագեղձի պլաստիկա,
ներառյալ` իմպլանտի արժեքը (երբ միաժամանակ կամ ապահովագրական տարում նախորդել է կրծքագեղձ(եր)ի
ամբողջական հեռացումը) · Երակների սկլերոթերապիա |
առանց ենթասահմանաչափի |
|
||
|
· Անհատական հիվանդասենյակ |
օրական 15.000 դրամ (առանց օրերի սահմանափակման) |
օրական 20.000 դրամ (առանց օրերի սահմանափակման) |
օրական 25.000 դրամ (առանց օրերի սահմանափակման) |
|
|
· Ռինոպլաստիկա
(երբ միաժամանակ իրականցվում է նաև սեպտոպլաստիկա) |
տարեկան առավելագույնը 250.000 դրամ (ներառյալ բոլոր նախա- և հետվիրահատական
հետազոտությունները) |
տարեկան առավելագույնը 400.000 դրամ (ներառյալ բոլոր
նախա- և հետվիրահատական
հետազոտությունները) |
առանց ենթասահմանաչափի |
|
|
ԱԿՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ |
||||
|
· Լինզայի և շրջանակի ձեռքբերման
ծախսեր |
տարեկան առավելագույնը 15.000 դրամ |
տարեկան առավելագույնը 20.000 դրամ |
տարեկան առավելագույնը 25.000 դրամ |
|
|
· Բլեֆարոպլաստիկա |
տարեկան առավելագույնը 250.000 դրամ |
տարեկան առավելագույնը 400.000 դրամ |
տարեկան առավելագույնը 500.000 դրամ |
|
|
· Տեսողության շտկման նպատակով
իրականացվող վիրահատություն (երբ հնարավոր է ստանալ տեսողության կորեկցիա ակնոցով
կամ կոնտակտային ոսպնյակով) |
տարեկան առավելագույնը 200.000 դրամ |
տարեկան առավելագույնը 250.000 դրամ |
տարեկան առավելագույնը 300.000 դրամ |
|
|
ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ |
||||
|
· Խորհրդատվություն բժիշկ-մասնագետի
կողմից, այդ թվում` նեղ մասնագետի · Բացառություն հանդիսացող
հիվանդությունների և վիճակների գծով առաջնային խորհրդատվություն · Տնային պայմաններում լաբորատոր-գործիքային
ախտորոշիչ հետազոտություն (բժշկական հաստատություն հաճախելու անհնարինության դեպքում`
միայն Ապահովագրողի կողմից նշված ամբուլատոր բժշկական կենտրոնից) |
տարեկան 3 այց |
տարեկան 5 այց |
առանց ենթասահմանաչափի |
|
|
· Առանց բժշկական ցուցման և առանց համապատասխան ուղեգրման, Ապահովագրված անձի ցանկությամբ
իրականացված բժշկական խորհրդատվություն և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություն |
տարեկան առավելագույնը 20.000 դրամ |
տարեկան առավելագույնը 30.000 դրամ |
տարեկան առավելագույնը 50.000 դրամ |
|
|
ՀՂԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԾՆՆԴՕԳՆՈՒԹՅՈՒՆ |
||||
|
· Հետծննդյան շրջանում հիվանդասենյակում կացություն` առավելագույնը 5 օր |
օրական 15.000 դրամ |
օրական 20.000 դրամ |
օրական 25.000 դրամ |
|
|
ՏԱՐԵԿԱՆ
ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅՈՒՆ (տարեկան մեկ անգամ` բացառապես սահմանված բժշկական հաստատություններից որևէ
մեկում) |
||||
|
· Թերապևտի խորհրդատվություն · Գինեկոլոգի / ուրոլոգի խորհրդատվություն · Ակնաբույժի խորհրդատվություն · Էլեկտրասրտագրություն · Էխոսրտագրություն (ցուցման
դեպքում) · Արյան ընդհանուր քննություն · Մեզի ընդհանուր քննություն · Գլյուկոզայի մակարդակի
որոշում արյան մեջ · Ընդհանուր խոլեստերին · ALT, AST · Թիրեոտրոպ հորմոն (ТSH) · Ազատ թիրոքսին (FT4) · Վիտամին D · PAP թեստ 35 տարեկանից
բարձր կանանց համար · PSA թեստ 45 տարեկանից
բարձր տղամարդկանց համար · Որովայնի, փոքր կոնքի,
վահանաձև գեղձի, կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություններ · Բժիշկի ցուցման դեպքում`
մամմոգրաֆիա |
առանց ենթասահմանաչափի |
|
||
|
ԱՏԱՄՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ |
||||
|
Ախտորոշում · Ռենտգեն |
առանց ենթասահմանաչափի |
|
||
|
Թերապիա · Ուղիների մշակում · Կարիեսի և/կամ նրա բարդության
բուժում · Պլոմբավորում լուսակարծրացող
պլոմբանյութով |
տարեկան 2 ատամ (այդ թվում` նախկինում
ախտահարված կամ պլոմբավորված), յուրաքանչյուրը
մինչև 15.000 դրամ |
տարեկան 2 ատամ (այդ թվում` նախկինում
ախտահարված կամ պլոմբավորված), յուրաքանչյուրը
մինչև 20.000 դրամ |
տարեկան 3 ատամ (այդ թվում` նախկինում ախտահարված կամ պլոմբավորված), յուրաքանչյուրը մինչև 20.000
դրամ |
|
|
· Ատամ(ներ)ի հեռացում` առանց ատամների քանակի սահմանափակման |
ատամի պարզ հեռացում՝ 4.000 դրամ ատամի բարդ հեռացում՝ 7.000 դրամ իմաստության և ռետենցված ատամի հեռացում՝
10.000 դրամ |
|
||
|
Վիրաբուժություն · Ապեկէկտոմիա · Թարախակույտի բացահատում · Ռադիկուլյար կիստայի հեռացում |
չի հատուցվում |
տարեկան առավելագույնը 10.000 դրամ |
տարեկան առավելագույնը 20.000 դրամ |
|
|
Կանխարգելում · Ատամնաքարի մաքրում · Փայլեցում, այդ թվում`
Air-Flow եղանակով |
տարեկան առավելագույնը 15.000 դրամ |
տարեկան առավելագույնը 20.000 դրամ |
տարեկան առավելագույնը 20.000 դրամ |
|
|
· Օրթոպեդիա (ներառում է պրոթեզավորմանը
նախորդող նույն ատամի թերապևտիկ կամ վիարաբուժական բուժումը) |
չի հատուցվում |
տարեկան առավելագույնը 40.000 դրամ |
տարեկան առավելագույնը 40.000 դրամ |
|
|
· Իմպլանտացիա (ներառում է իմպլանտի
տեղադրումը, աբատմենտը և պրոթեզավորումը) |
չի հատուցվում |
չի հատուցվում |
տարեկան առավելագույնը 60.000 դրամ |
|
|
ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
||||
|
· Ֆիզիոթերապիա
(էլեկտրաֆորեզ, ֆոնոֆորեզ, կրիոթերապիա, գերբարձր հաճախականության թերապիա, ուլտրաձայնային
թերապիա, էլեկտրոստիմուլյացիա), լազերաթերապիա, կինեզոթերապիա (երբ սպառվել
է ԱՀԱ-ի ծածկույթով տրամադրված գումարի և/կամ սեանսի սահմանաչափը) |
լրացուցիչ 1 կուրս,
15 սեանս |
լրացուցիչ 2 կուրս,
յուրաքանչյուրը 15 սեանս |
լրացուցիչ 3 կուրս, յուրաքանչյուրը 15
սեանս |
|
|
· Այլընտրանքային բժշկության
մեթոդներ` ասեղնաբուժություն, բուժական մերսում |
տարեկան առավելագույնը 30.000 դրամ |
տարեկան առավելագույնը 40.000 դրամ |
տարեկան առավելագույնը 60.000 դրամ |
|
|
· Բուժում արտասահմանում
(ապահովագրական
ծածկույթով նախատեսված հիվանդության բուժում, երբ հիվանդությունը հնարավոր է բուժել
ՀՀ-ում) |
ՀՀ-ում տվյալ ծառայության համար գործող միջին գնի սահմաններում |
|
||
|
ԱՀԱ
ՓԱԹԵԹԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎԱԾ ՀԱՄԱՎՃԱՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄ (ԱՀԱ ծածկույթով նախատեսված ծառայությունների առավելագույն սահմանաչափի և
բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների համար հաշվարկված գումարի տարբերության
հատուցում) |
||||
|
· Սրտի վիրաբուժություն՝
4-րդ և հաջորդող ստենտի արժեքի հատուցումը |
տարեկան առավելագույնը 800.000 դրամ |
տարեկան առավելագույնը 1.200.000 դրամ |
առանց ենթասագմանաչափի |
|
|
Օնկոլոգիա · Ոչ վիրահատական բուժում
(ճառագայթային բուժում, քիմիոթերապիա, իմունոթերապիա, հորմոնալ, թիրախային բժշկական
օգնություն և սպասարկում)` երբ սպառվել է ԱՀԱ ծածկույթով տրամադրված գումարի և/կամ
սեանսի սահմանաչափը |
տարեկան առավելագույնը 500.000 դրամ |
տարեկան առավելագույնը 800.000 դրամ |
տարեկան առավելագույնը 1.000.000 դրամ |
|
|
· ԱՀԱ-ով միավոր հետազոտության
համար սահմանված գնի գերազանցող մասը |
տարեկան առավելագույնը 40.000 դրամ |
տարեկան առավելագույնը 60.000 դրամ |
տարեկան առավելագույնը 100.000 դրամ |
|
|
· Արտահիվանդանոցային և
հիվանդանոցային պայմաններում բժշկական պարագաների և սարքավորման արժեքի հատուցում,
երբ պարագան կամ սարքը ընդգրկված չէ ԱՀԱ ծածկույթում կամ գերազանցում է գումարի չափը |
տարեկան առավելագույնը 100.000 դրամ |
տարեկան առավելագույնը 150.000 դրամ |
տարեկան առավելագույնը 200.000 դրամ |
|
|
· Արտերկիր մեկնող մեծահասակի
առողջական վիճակի վերաբերյալ բժշկական եզրակացություն տրամադրելու նպատակով իրականացվող
բժշկական զննում, այդ թվում՝ մասնագիտական խորհրդատվություններ, լաբորատոր-գործիքային
ախտորոշիչ հետազոտություններ |
տարեկան առավելագույնը 40.000 դրամ |
|
||
ArmMED կամավոր ապահովագրության ծրագրի շրջանակներում չեն հատուցվում հետևյալ բժշկական և այլ ծառայությունները, հիվանդությունները, և ծախսերը․
· Մինչ ապահովագրության գործողության ուժի մեջ մտնելը առաջացած դեպքեր, վիճակներ, հիվանդություններ, որոնց գծով կատարված բժշկական միջամտությունը դեռ չի ավարտվել կամ ունի տրամաբանական շարունակություն
· Դեպքեր և վիճակներ, որոնց գծով չեն ներկայացվել կամ թերի են հատուցում ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը
· Առանց բժշկական ցուցման իրականացված ցանկացած բժշկական ծախս
· Բժշկի նշանակումներին չհետևելու կամ դրանից հրաժարվելու հետևանքով առաջացած ծախսեր
· Վնասվածք, որը հասցվել է ալկոհոլի, թմրանյութի կամ տոքսիկ նյութի օգտագործման հետևանքով, ալկոհոլային և թմրադեղային թունավորման, թմրամոլության, ալկոհոլիզմի, տոքսիկոմանիայի և դրանց հետևանքների բուժում
· Ինքնիրեն կանխամտածված մարմնական վնասվածքի պատճառում
· Նյարդային համակարգի դեմիելինիզացնող հիվանդություններ
· Աուտոիմուն և շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ
· Հոգեթերապևտի ծառայություններ, հիպնոս
· Նևրոզներ և սահմանային վիճակներ, հոգեկան հիվանդություններ
· Քրոնիկ հիվանդության մշտական, պահպանողական բուժում, դինամիկ հսկողություն
· Թոքերի քրոնիկ ոչ յուրահատուկ հիվանդություն
· Բնածին անոմալիա և զարգացման արատ կամ անատոմիական առանձնահատկություն, ժառանգական և գենետիկ հիվանդություն, դրանց բարդություններ (բուժում և հետազոտություն, այդ թվում` բացահայտմանն ուղղված հետազոտություն)
· Ողնաշարի միջողնային սկավառակի ախտահարում, դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխություն, օստեոխոնդրոզ, օստեոպենիա, օստեոպորոզ, սկոլիոզ, կիֆոզ
· Էնդոկրինոպաթիա, հանգուցավոր խպիպ, շաքարային դիաբետ և դրա բարդություններ, այդ թվում՝ դրա բացահայտման համար նախատեսված հետազոտություններ
· Հեմոդիալիզի անցկացում պահանջող քրոնիկական երիկամային անբավարարություն
· Քաշի և խոսքի շտկում
· Սեռի վիրաբուժական փոփոխում
· Ծրագրով չնախատեսված վերականգնողական բուժում, փորձարարական և այլընտրանքային, ոչ ավանդական բուժման ու ախտորոշման մեթոդներով բուժում, կազդուրման ավանդական համակարգեր, հեռաբժշկության հետ կապված ծառայություններ
· Սանատոր-առողջարանային բուժում
· Անպտղություն, սեռական ֆունկցիայի խանգարում և էրեկտիլ դիսֆունկցիա (իմպոտենցիա), սեռական հորմոնալ դիսֆունկցիա, դաշտանային ցիկլի խանգարում, այդ թվում՝ դրանց բացահայտմանն ուղղված հետազոտություններ
· Հակաբեղմնավորում, արհեստական բեղմնավորում, հակաբեղմնավորիչ կոնսերվատիվ միջամտություն, այդ թվում` ՆԱՄ-ի տեղադրում և հեռացում
· ՄԻԱՎ, ՁԻԱՀ, սեռական վարակներ, այդ թվում՝ առավելապես սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ, սեռական օրգանների սնկային հիվանդություններ
· Քրոնիկական վիրուսակրության, բացիլակրության, դիսբակտերիոզի և պարազիտակրության համար նախատեսված հետազոտություններ և բուժում
· Հեպատիտ B, C, D և E, այդ թվում՝ դրանց բացահայտմանն ուղղված հետազոտություններ, լյարդի ցիռոզ, լյարդային անբավարարություն, քրոնիկ երիկամային անբավարարություն
· Հատուկ վտանգավոր վարակներ (օսպա, ժանտախտ, խոլերա, տիֆ, վիրուսային հեմոռագիկ տենդեր)
· ՀՀ իրավասու մարմնի կողմից հայտարարված համաճարակներ և դրանց տարածքից ներմուծված վարակներ
· Տեսողության սրության վիրահատական շտկում
· ճառագայթային հիվանդություններ
· Տուբերկուլյոզ
· Մաստոպաթիա
· Մաշկային հիվադություններ, մաշկի, եղունգների սնկային ախտահարում
· Վիտամինաթերապիա, կենսաակտիվ հավելումներ, հոմեոպատիկ դեղամիջոցներ, կոսմետիկ միջոցներ, խոտաբույսեր, տարբեր ծագման յուղեր, կոսմետիկ պարագաներ
· Էնդոպրոթեզավորում, բացառությամբ՝ դժբախտ պատահարի հետևանքների, երբ չկա այլընտրանքային բուժում
· Օրգանների փոխպատվաստում
· Պրոթեզներ, իմպլանտներ, հարմարանքներ
· Պլաստիկ և կոսմետիկ նպատակով իրականացվող վիրաբուժություն, բացառությամբ՝ դժբախտ պատահարի հետևանքների, մաշկի հիվանդության և դրա բարդացումների հետ կապված իրականացվող պլաստիկ և վերականգնողական վիրահատության
· Քթի միջնապատի թեքվածության և դրա բարդության հետ կապված վիրահատություններ, բացառությամբ՝ դժբախտ պատահարի հետևանքով առաջացածից
· Հակաօրինական գործողությունների արդյունքում առաջացած վնասվածք կամ հիվանդություն
· Ֆորս-մաժորային հանգամանքի հետևանքով առաջացած հիվանդություն:
Առավել մանրամասն տես ստորև Ծրագրում և Կանոններում («Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։
ArmMED կամավոր ապահովագրության ծրագրի դեպքում ապահովագրավճարը կախված է ընտրված փաթեթից և ապահովագրվող անձանց թվաքանակից.
|
Փաթեթ |
Ապահովագրավճար (դրամով՝
յուրաքանչյուր ապահովագրված անձի հաշվով) |
|
ArmMED Plus |
սկսած 50 000-ից |
|
ArmMED Classic |
սկսած 70 000-ից |
|
ArmMED VIP |
սկսած 90 000-ից |
|
Փաթեթ |
Ապահովագրական գումար (դրամով՝
մեկ ապահովագրված անձի հաշվով) |
|
ArmMED Plus |
3.000.000 |
|
ArmMED Classic |
4.000.000 |
|
ArmMED
VIP |
5.000.000 |
ArmMED ապահովագրության պայմանագիր կարելի է կնքել՝
• այցելելով ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ գլխամասային գրասենյակ` ք․Երևան, Դավիթ Անհաղթի 11/12 հասցեում
• զանգահարելով 011 560404 կամ 012 560404 հեռախոսահամարներով
• էլեկտրոնային փոստի միջոցով՝ ուղարկելով հաղորդագրություն info@armeniainsurance.am էլ.հասցեին։
ArmMED ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
• գրավոր դիմում
• ապահովադրի անձը հաստատող փաստաթուղթ և ՀԾՀ (իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման վկայական, ՀՎՀՀ, գործունեության հասցե, կնիք, բանկային
հաշվի
համար),
հեռախոսահամար
• ապահովագրված անձանց անձը հաստատող փաստաթուղթ և ՀԾՀ
Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն։
Ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում անհրաժեշտ է զանգահարել գլխավոր գրասենյակ 011 560404 կամ 012 560404 շուրջօրյա գործող հեռախոսահամարով և ընկերության բժիշկ-փորձագետներին հայտնել Ապահովագրված անձի անուն, ազգանունը, ապահովագրական քարտի համարը, գանգատները, դրանց առաջացման ժամկետը, Ապահովագրված անձի նախընտրած բժշկական կենտրոնը մեր ընկերության կողմից տրամադրված ցանկից, եթե այդպիսին առկա է:
Տարբերակ 1․ Հատուցման կազմակերպում ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ գործընկեր բժշկական հաստատությունում (տես ցանկը "ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ" էջում)
Քայլ 1․ Նախապես զանգահարեք ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ 011/012 56 04 04
հեռախոսահամարով և հայտնեք`
• ապահովագրված անձի անունը, ազգանունը
• ապահովագրական քարտի համարը
• գանգատները, դրանց առաջացման ժամկետը
• նախընտրած բժշկական հաստատությունը ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ գործընկերների ցանկից
(տես «ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ» էջում)։
Մեր մասնագետները կգրանցեն ձեր հայտը, կբացեն ապահովագրված անձի համար հայտ
համապատասխան բժշկական հաստատությունում ՝ հայտնելով Ձեզ այցելության հստակ օրն ու
ժամը։
Եթե հատուցման ենթակա բոլոր բժշկական ծառայություններն մատուցվել են գործընկեր
բուժհաստատության կողմից և դրանց համար ապահովագրված անձն ինքնուրույն գումարներ չի
վճարվել, ապա հատուցումը կատարվում է անմիջապես ծառայություն մատուցած բուժհաստատությանը
և ապահովագրված անձը չունի հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու պարտականություն։
Եթե ապահովագրված անձի կողմից կատարվել են ինքնուրույն վճարումներ, ապա հատուցումն
իրականացվում է Տարբերակ 2-ի Քայլեր 2-4-ում սահմանված կարգով։
Տարբերակ 2․ Հատուցման կազմակերպում ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ գործընկեր չհանդիսացող բժշկական
հաստատությունում
Քայլ 1․ Նախապես զանգահարեք ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ 011/012 56 04 04 հեռախոսահամարով
և հայտնեք`
• ապահովագրված անձի անունը, ազգանունը
• ապահովագրական վկայագրի համարը
• գանգատները, դրանց առաջացման ժամկետը
• նախընտրած բժշկական հաստատությունը և բուժող բժշկի տվյալները։
Քայլ 2․ Հատուցման ենթակա բժշկական ծառայություններ ստանալուց հետո 1 ամսվա ընթացքում
անհրաժեշտ է՝
• այցելել ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ գրասենյակ՝ ապահովագրական հատուցման մասին դիմում-հայտարարություն
լրացնելու համար, կամ
• ինքնուրույն լրացնել և ստորագրել համապատասխան ապահովագրական հատուցման
մասին դիմում-հայտ և ուղարկել medical@armeniainsurance.am էլեկտրոնային փոստի հասցեին՝
կից փաստաթղթերի հետ հանդերձ։
Քայլ 3․ Ներկայացնել ստացված բժշկական ծառայությունների վերաբերյալ
հետևյալ բժշկական և ֆինանսական փաստաթղթերը․
• բժշկական հիմնավորում
- Արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության
դեպքում՝
- ամբուլատոր քարտից քաղվածք և(կամ)
- բժշկական տեղեկանք
և(կամ)
- կոնսուլտացիոն թերթիկ և(կամ)
- բժշկի եզրակացություն
- Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության դեպքում՝
- ստացիոնար քարտից քաղվածք, կամ
- էպիկրիզ
- պարակլինիկական հետազոտությունների պատասխաններ (անհրաժեշտության
դեպքում)
• ֆինանսական հիմնավորում (եթե ծախսը կատարվել է Ապահովագրված անձի
կողմից)`
- հաշիվ-պահանջագիր, կամ
- դրամարկղային ֆիսկալային կտրոն, կամ
- դրամարկղի մուտքի օրդեր (կանխիկ
վճարման դեպքում), կամ
- ՀԴՄ կտրոն համապատասխան հաշիվ-ապրանքագրով
- բուժհաստատության կողմից համապատասխան
ձևաթղթի վրա տրված տեղեկանք, որը հաստատվում (կնքված) է բուժհաստատության կողմից և
հավաստում է բժշկական ծախսերի չափը։
Քայլ 4․ Դիմում-հայտարարությունը և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո
առավելագույնը 7 աշխատանքային օրվա ընթացքում ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ կողմից տրվում է հատուցման
կամ մերժման եզրակացություն, և դրական եզրակացության դեպքում ամսաթվից 7 աշխատանքային
օրվա ընթացքում կատարվում է վճարում:
Վճարումը կատարվում է Ապահովագրված անձի բանկային հաշվեհամարին։
Ավելի մանրամասն տես ստորև Ծրագրում և Կանոններում («Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։
Ապահովագրության պայմանագիրը, վկայագիրը կամ ապահովագրական քարտը կորցնելու դեպքում անհրաժեշտ է դիմում ներկայացնել ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ, որից հետո կորցրած տարբերակը կհամարվի անվավեր և ողջամիտ ժամկետում կտրամադրվի կրկնօրինակը։
Ապահովադրի պահանջով ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում ապահովագրողն ապահովադրին է վերադարձնում
ապահովագրավճարներն`
պայմանագրի
չլրացած
ժամկետին
համամասնորեն,
ինչպես
նաև
ապահովադրից
գանձվում
է
տուգանք
պայմանագրի
չգործած
օրերի
համար
հաշվարկված
պայմանագրով
սահմանված
ապահովագրավճարի
20%-ի
չափով՝
հետևյալ
բանաձևով՝
(Պայմանագրով սահմանված ապահովագրավճար x 20%) / Պայմանագրի
գործողության
օրեր
x Պայմանագրի
չլրացած
օրեր
եթե
պայմանագրով
այլ
բան
նախատեսված
չէ:
Եթե
ապահովադրի
պահանջները
պայմանավորված
են
ապահովագրողի
կողմից
ապահովագրության
պայմանների
և
Կանոնների
խախտմամբ,
ապա
ապահովագրողն
ապահովադրին
է
վերադարձնում
ապահովագրավճարներն`
պայմանագրի
չլրացած
ժամկետին
համամասնորեն:
Ապահովագրողի
պահանջով
պայմանագրի
վաղաժամկետ
լուծման
դեպքում
ապահովադրին
են
վերադարձվում
ապահովագրավճարներն`
պայմանագրի
չլրացած
ժամկետին
համամասնորեն,
իսկ
եթե
ապահովագրողի
պահանջները
պայմանավորված
են
ապահովադրի
կողմից
պայմանագրի
և
Կանոնների
խախտմամբ,
ապա
վերջինս
ապահովադրին
է
վերադարձնում
ապահովագրավճարներն`
պայմանագրի
չլրացած
ժամկետին
համամասնորեն,
ինչպես
նաև
ապահովադրից
գանձվում
է
տուգանք
պայմանագրի
չգործած
օրերի
համար
հաշվարկված
պայմանագրով
սահմանված
ապահովագրավճարի
20%-ի
չափով՝
հետևյալ
բանաձևով՝
(Պայմանագրով սահմանված ապահովագրավճար x 20%) / Պայմանագրի
գործողության
օրեր
x Պայմանագրի
չլրացած
օրեր
ArmMED ապահովագրության շրջանակներում ամբուլատոր և ստացիոնար բոլոր բժշկական ծառայությունների համար, բացառությամբ՝ տարեկան կանխարգելիչ բժշկական զննության, կարող եք դիմել ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ գործընկեր հանդիսացող 200-ից ավել բժշկական հաստատություններ։ Տես ցանկը՝ «ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ» էջում։
Կանխարգելիչ բժշկական զննությունը կարող է անցկացվել բացառապես հետևյալ բժշկական կենտրոններում․
1. Աջափնյակ բժշկական կենտրոն - ք. Երևան, Աբելյան
8/1
2. Դալիմեդ բժշկական կենտրոն - ք. Երևան, Լեոյի 1
3. Դավիդյանց պոլիկլինիկա - ք. Երևան, Դավիթաշեն,
4-րդ
թաղամաս,
33/3
4. Դիագնոստիկա բժշկական կենտրոն - ք. Երևան, Մարգարյան 6/1
5. էլիտ-մեդ բժշկական կենտրոն - ք. Երևան, Հ.Հակոբյան 3/15
6. Կրիոգեն Կլինիկա բժշկական կենտրոն - ք. Երևան, Վ.Փափազյան 29
7. Մեդլայն Կլինիկ բժշկական կենտրոն - ք. Երևան, Ռոստովյան 17/1
8. Մեփլ Լիֆս հայ-կանադական բժշկական կլինիկա - ք. Երևան, Արմենակյան 129
9. Շենգավիթ բժշկական կենտրոն - ք. Երևան, Մանանդյան 9
10. Ռոյալ Կլինիկ բժշկական կենտրոն - ք. Երևան, Ավան Սայաթ-Նովա թաղ 8
11. Վարդանանց բժշկական կենտրոն - բոլոր մասնաճյուղերը
12. Ցիտո բժշկական կենտրոն - ք. Երևան, Հ.Ներսիսյան 14/1
