Առողջության կամավոր ապահովագրության ծրագիր

«Առողջ քաղաքացի» ապահովագրության ծրագիրը հնարավորություն է ընձեռում՝ ընդամենը 50.000 ՀՀ դրամ ապահովագրավճարի դիմաց Ձեզ կամ Ձեր ընտանիքի անդամին (ամուսին, զավակ) ապահովագրել՝ մինչև 4.000.000 ՀՀ դրամ ընդհանուր ապահովագրական գումարի չափով, հիվանդությունների կանխարգելման և բուժման ծախսերից:
«Առողջ քաղաքացի» ապահովագրության ծրագիրը նախատեսված է 63 տարեկանը չլրացած և առնվազն 3 ամիս մշտապես վարձու աշխատող հանդիսացող ՀՀ քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների համար:
«Առողջ քաղաքացի» ապահովագրության ծրագրով ապահովագրվող բժշկական ծառայությունների ծածկույթը ներառում
է առավել պահանջված ամբուլատոր և ստացիոնար բուժման, կանխարգելիչ բժշկական ծառայություններ, այդ թվում՝ հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ, հիվանդասենյակ, կանխարգելիչ բուժզննություն և այլն:

Մեր գրասենյակը` ք․Երևան, Դավիթ Անհաղթի 11/12 հասցեում

Մեր 011 560404 կամ 012 560404 հեռախոսահամարներին

«Առողջ քաղաքացի» ապահովագրության ծրագրի շրջանակներում հատուցման
ենթակա են հետևյալ բժշկական ծառայությունները․
|
ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ (ԱՄԲՈՒԼԱՏՈՐ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
|
|
1․ Վնասվածքների
(կոտրվածքներ, հոդախախտեր, փափուկ հյուսվածքների վնասվածքներ, սալջարդեր և այլն)
արտահիվանդանոցային պայմաններում իրականացվող բժշկական օգնություն և սպասարկում |
100 % չափով |
|
2. Արտահիվանդանոցային պայմաններում
իրականացվող` հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները՝ |
|
|
2.1. Էխոկարդիոգրաֆիա՝ դոպլեր հետազոտությամբ 2.2. Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա 2.3. Ռենտգենոգրաֆիա՝ ն/ե հեղուկ կոնտրաստավորմամբ,
ներառյալ՝ կոնտրաստ նյութի արժեքը 2.4. Կոլոնոսկոպիա 2.5. Մամոգրաֆիա 2.6. Էլեկտրակարդիոգրաֆիա չափավորված ծանրաբեռնվածությամբ
(տրեդմիլ-թեստ, վելոէրգոմետրիա) 2.7. Հոլտեր մոնիտորինգ 2.8. Ռադիոնուկլիդային ախտորոշման հետազոտություններ՝
երիկամներ, լյարդ, ոսկրեր, թոքեր և այլն |
100 % չափով |
|
2.9. Համակարգչային տոմոգրաֆիա, ներառյալ՝ կոնտրաստ
նյութի արժեքը 2.10. Մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիա, ներառյալ՝
կոնտրաստ նյութի արժեքը |
50 % չափով |
|
ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ (ՍՏԱՑԻՈՆԱՐ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
|
|
3. Հիվանդանոցային
բժշկական օգնություն և սպասարկում՝ համաձայն ստորև նշված ծավալի` |
|
|
3.1. Թերապևտիկ` բացառապես կյանքին վտանգ սպառնացող
անհետաձգելի հիվանդանոցային բուժում պահանջող սրացումների և բարդությունների ժամանակ*, |
100 % չափով |
|
3.2. Կետեր 2.9 - 2.10-ում թվարկված հետազոտություններ |
100 % չափով*** |
|
3.3. Նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ
մատուցվող հետևյալ բժշկական ծառայությունները` |
|
|
ա. գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար
բուժում (ներառյալ միկրոկաթետրի, միկրոպարույրի և օնիքսի արժեքը) բ. կլիպսների օգտագործում` նյարդավիրաբուժական
վիրահատությունների ժամանակ գ. շունտավորող համակարգերի օգտագործում` նյարդավիրաբուժական
վիրահատությունների ժամանակ դ. էնդովասկուլյար ռեկոնստրուկտիվ բուժում՝ նյարդավիրաբուժական
հիվանդությունների ժամանակ ե. խոշոր և պերիֆերիկ անոթների ստենտավորում, բալոնային
դիլատացիա, անգիոպլաստիկա զ. սրտի բաց վիրահատություններ, աորտակորոնար շունտավորում է. սրտի փականների պրոթեզավորում ը. սրտի ռիթմը վարող սարքերի (Pacemaker) իմպլանտացիա թ. փորոքների կծկումները վերասինքրոնիզացնող ՍՌՎՍ
իմպլանտացիա ժ. կարդիովերտեր դեֆիբրիլյատորների իմպլանտացիա ժա. լրացուցիչ անցուղիների կաթետրային աբլյացիա ժբ. վերել և վայրէջ աորտայի վիրահատություններ՝
անկախ եղանակից |
տարեկան համախառն՝ մինչև 2.000.000 ՀՀ դրամի չափով**** |
|
ժգ. սիներակի (Վ.Կավա/V.Cava) ֆիլտրի տեղադրում
(ներառյալ՝ ֆիլտրի արժեքը), այդ թվում՝ ժամանակավոր ժդ. բացառապես վնասվածքաբանական վիրահատությունների
ժամանակ օգտագործվող մետաղական կոնստրուկցիաների՝ հարթակների, պտուտակների և շյուղերի
կիրառում (այդ թվում՝ հարթակների, պտուտակների և շյուղերի արժեքը) ժե. քարափշրում (լիթոտրիպսիա)` հեռահար, պերկուտան,
ուրեթերոռենոսկոպիկ ժզ. սկլերոպլաստիկա, կեռատոպլաստիկա |
տարեկան
համախառն՝ մինչև 1.000.000 ՀՀ դրամի չափով**** |
|
3.4. Կետ 3.3.-ում չընդգրկված պլանային վիրահատությունների
համար |
տարեկան համախառն՝ մինչև 500.000 ՀՀ դրամի չափով**** |
|
ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ (ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
|
|
4. Տարեկան
կանխարգելիչ բժշկական քննություն՝ հետևյալ ծավալով․ |
|
|
4.1. Ընդհանուր պրակտիկայի բժշկի խորհրդատվություն 4.2. Ուռոլոգի խորհրդատվություն 4.3. Գինեկոլոգի խորհրդատվություն 4.4. Արյան ընդհանուր հետազոտություն՝ լեյկոֆորմուլայով 4.5. Խոլեստերինի որոշում արյան մեջ 4.6. Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) 4.7. Որովայնի խոռոչի, փոքր կոնքի օրգանների և վահանաձև
գեղձի ուլտրաձայնային հետազոտություն, կանանց համար` նաև կրծքագեղձի ուլտրաձայնային
հետազոտություն |
100 % չափով***** |
* Ընդ որում, հատուցման ենթակա չեն դրանց ենթասուր շրջանի բուժումը, ինչպես նաև մշտական, պահպանողական բուժումը և դինամիկ հսկողությունը։
** Բացառությամբ՝ բնածին, զարգացման արատներով և(կամ) այլ անատոմիական առանձնահատկություններով
պայմանավորված վիրահատությունների,
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված՝ նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների
կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների ցանկում ընդգրկված ծառայությունների`
բացառությամբ 3.3-րդ կետով նախատեսված դեպքերի։
*** Բացառությամբ՝ ստորև «Ի՞ՆՉԸ ՉԻ ՆԵՐԱՌՎԱԾ ԱՅՍ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՄԲ» հարցի պատասխանի 2.8 - 2.17-րդ
և 3.1 - 3.5-րդ կետերում նշված դեպքերի։
**** Արժեքը
ներառվում է բոլոր նախա- և հետվիրահատական հետազոտությունները, ակնաբուժության
դեպքում՝ նաև ոսպնյակի արժեքը, իսկ ճողվածքների դեպքում՝ ցանցի արժեքը։
***** Նշված կանխարգելիչ բժշկական քննությունը կարող է կատարվել տարեկան միայն մեկ անգամ` բացառապես ապահովագրողի կողմից կազմված ցանկում (տես՝ ստորև "Ո՞Ր ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՍՊԸ-ն" հարցի պատասխանում) նշված բժշկական կենտրոններից որևէ մեկում (ըստ ապահովագրված անձի նախընտրության)։
Լրացուցիչ պայմաններ
Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման դեպքում հատուցվում են․
1. Բժշկական խորհրդատվությունները
2. Հիվանդանոցային բուժման ընթացքում իրականացվող բոլոր լաբորատոր-գործիքային հետազոտությունները, այդ թվում՝ «Ապահովագրական հատուցում (ծածկույթ)» բաժնի աղյուսակի 2.1 - 2.10-րդ կետերում նշվածները։ Ընդ որում՝ տվյալ հետազոտությունները չեն հատուցվում «Ի՞ՆՉԸ ՉԻ ՆԵՐԱՌՎԱԾ ԱՅՍ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՄԲ» հարցի պատասխանի 2.8 - 2.17-րդ և 3.1 - 3.5-րդ կետերում նշված դեպքերում
3. Հիվանդանոցային բուժման ընթացքում նշանակված անհրաժեշտ դեղորայքի և բուժական միջամտությունների ծախսերը
4. Անհատական հիվանդասենյակը՝ օրական մինչև 10.000 դրամի չափով (յուրաքանչյուր դեպքով ոչ ավել քան 5 օր)։
1․ Մինչ ապահովագրության պայմանագրի ուժի մեջ մտնելը առաջացած դեպքերը, վիճակները, հիվանդությունները, որոնց գծով կատարված բժշկական միջամտությունները դեռ չեն ավարտվել կամ ունեն տրամաբանական շարունակություն:
2. Հետևյալ
հիվանդությունները, դեպքերը, բժշկական օգնության տեսակները, առողջական վիճակները,
հետազոտությունները կամ այլ ծառայությունները, որոնք հանդիսանում են բացառություններ
ապահովագրական հատուցման դեպքերից (ծածկույթից), ընդ որում դրանց գծով չեն հատուցվում թե՛ ախտորոշիչ, թե՛ բժշկական ծառայությունները՝ ներառյալ բժշկական խորհրդատվությունները, հետազոտությունները և դեղորայքային բուժումը․
2.1. արտահիվանդանոցային
բժշկական օգնություն, սպասարկում (այդ թվում` ատամնաբուժական, ակնաբուժական
ծառայություններ)
2.2. հետազոտություններ, բժշկական միջամտություններ, բժշկական օգնության ու
սպասարկման ցանկացած այլ ծառայություններ (ներառյալ դեղեր, բժշկական պարագաներ),
որոնք չեն նշանակվել բժշկի կողմից և(կամ) մատուցվել են ապահովագրված անձի
ցանկությամբ
2.3. ծառայություններ, հետազոտություններ, դեղեր և(կամ) այլ բուժօգնության ծառայություններ, որոնք փաստացի չեն տրամադրվել ապահովագրված անձին
2.4. նախազորակոչային
կամ զորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային փորձաքննություն.
2.5. ֆիզիոթերապևտիկ
միջոցառումներ և(կամ) բուժում, առողջարանային կամ վերականգնողական բուժում,
ցանկացած պրոֆիլակտիկ և(կամ) կազդուրիչ միջոցառումներ և այլն
2.6. ոչ
ավանդական այլընտրանքային բուժում և ախտորոշման մեթոդներ, Հայաստանում սահմանված կարգով չարտոնագրված դեղերի և(կամ) բժշկական
պարագաների ձեռքբերում
2.7. ալերգոդիագնոստիկա,
սկարիֆիկացիոն փորձեր
2.8. վերջույթների
և(կամ) դրանց առանձին սեգմենտների պրոթեզավորում, ինչպես նաև պրոթեզներ,
բժշկական սարքավորումներ, իմպլանտներ, տեսողական, լսողական սարքեր, այլ
կարգավորիչ բժշկական հարմարանքներ
2.9. առողջության
վատթարացումներ (բացառությամբ վնասվածքների), որոնք առաջացել են ապահովագրված
անձի կողմից ալկոհոլի, թմրանյութերի, թմրամիջոցների, թունավոր նյութերի կամ առանց
բժշկի նշանակման դեղերի օգտագործման դեպքում կամ հետևանքով
2.10. ժանտախտ,
տուլարեմիա, սիբիրյան խոց, խոլերա, տիֆ, պոլիոմիելիտ, դրանց բարդություններ կամ
հետևանքներ
2.11. հոգեկան
սահմանային վիճակներ (նևրոզ, փսիխոպաթիա, փսիխոզ և այլն), հոգեկան
հիվանդություններ, դրանց հետևանքներ, հոգեթերապևտի ծառայություններ, հիպնոս
2.12. մանկաբարձական
բուժօգնություն (ծննդօգնություն, հղիության ախտաբանություն, հղիների նախածննդյան և(կամ)
հետծննդյան հսկողություն)
2.13. պարբերական
հիվանդություն, տուբերկուլյոզ, թմրաբանական հիվանդություններ կամ ալկոհոլիզմ,
թմրամոլություն, թունամոլություն
2.14. առավելապես
սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բժշկական օգնության և(կամ)
սպասարկման ծառայություններ
2.15. ուռուցքաբանական
հիվանդությունների քիմիաթերապևտիկ, վերականգնողական (այդ թվում նաև`
առողջարանային) բժշկական օգնության և(կամ) սպասարկման ծառայություններ
2.16. արյան
արտաերիկամային մաքրում պահանջող հիվանդություններ, ներառյալ քրոնիկ երիկամային
անբավարարություն (պլազմոֆերեզ, հեմոսորբցիա և այլն)`
բացառությամբ սուր երիկամային անբավարարության դեպքերի, որոնց ժամանակ հատուցվում
է արյան արտաերիկամային մաքրման ոչ ավելի, քան 4 սեանս
2.17. ռեպրոդուկտիվ (վերարտադրողական)
ֆունկցիայի և(կամ) էրեկտիլ դիսֆունկցիայի (իմպոտենցիա) հետ կապված
հետազոտություններ և(կամ) բուժում, դիսմենորեա, հակաբեղմնավորիչ
միջամտություններ, այդ թվում՝ նաև ներարգանդային պարույրի (ՆԱՊ) տեղադրում և(կամ)
հեռացում, այլ հակաբեղմնավորիչ միջոցներ:
3․ Ստորև նշված և ցանկացած այլ ոչ
վիրահատական բուժում պահանջող քրոնիկ հիվանդությունները ենթակա են հատուցման
բացառապես կյանքին վտանգ սպառնացող անհետաձգելի հիվանդանոցային բուժում պահանջող
սրացումների և(կամ) բարդությունների ժամանակ, ընդ որում՝ հատուցման ենթակա չեն
դրանց ենթասուր շրջանի բուժման, մշտական, պահպանողական բուժման և(կամ) դինամիկ
հսկողության ծախսերը․
3.1. Բնածին
անոմալիաներ, զարգացման արատներ և(կամ) այլ անատոմիական առանձնահատկություններ,
ժառանգական, գենետիկ հիվանդություններ, էպիլեպսիա
3.2. Մանկական
ուղեղային կաթված, շաքարային դիաբետ, թոքերի քրոնիկ ոչ յուրահատուկ հիվանդություններ՝
թոքերի էմֆիզեմա, պնևմոսկլերոզ և այլն
3.3. Ողնաշարի
միջողային սկավառակների ախտահարումներ, ողնաշարի դեգեներատիվ դիստրոֆիկ
փոփոխություններ (պրոթրուզիաներ, ճողվածքներ և այլն), օստեոխոնդրոզ, կեցվածքի
խախտման շեղումներ, սկոլիոզ, կիֆոզ
3.4. Աուտոիմուն
հիվանդություններ, շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ, պսորիազ,
էկզեմա
3.5. Լյարդային
անբավարարություն, քրոնիկական վիրուսակրություն (այդ թվում՝ նաև վիրուսային
հեպատիտները), քրոնիկական բացիլակրություն, քրոնիկական պարազիտակրություն:
• ապահովադրի անձը հաստատող փաստաթուղթ և ՀԾՀ (իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման վկայական, ՀՎՀՀ, գործունեության հասցե, կնիք, բանկային հաշվի համար), հեռախոսահամար
• շահառու(ներ)ի անձը հաստատող փաստաթուղթ և ՀԾՀ
Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն։
- անհետաձգելի դեպքերում՝
• անմիջապես, բայց ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՍՊԸ-ին տեղյակ պահել ախտորոշում կամ բուժում պահանջող Ձեր առողջական վիճակի մասին՝ զանգահարելով 011 560404 կամ 012 560404 հեռախոսահամարով կամ ուղարկելով հաղորդագրություն medical@armeniainsurance.am էլեկտրոնային հասցեով
- պլանային և/կամ հետաձգելի ծառայությունների ստացման դեպքերում՝
• անձամբ կամ բժշկական հաստատության միջոցով նախապես դիմել ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ որակյալ բժշկական սպասարկում կազմակերպելու և վերահսկելու համար՝ վերոհիշյալ հեռախոսահամարներով կամ էլ․փոստով
• բժշկական ծառայությունների ստացման պահից (ավարտից) մեկ ամսվա ընթացքում, ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՍՊԸ ներկայացնել գրավոր դիմում` նշելով դիմումի տրման պահին ապահովագրական դեպքի վերաբերյալ հայտնի բոլոր տեղեկությունները և հաստատող փաստաթղթերը։
- բժշկական հիմնավորում`
• բժշկական տեղեկանք (կազմակերպության կնիքով), կամ
• խորհրդատվական եզրակացություն (կազմակերպության կնիքով), կամ
• քաղվածք ամբուլատոր քարտից (կազմակերպության կնիքով), կամ
• էպիկրիզ (կազմակերպության կնիքով),
• պարակլինիկական հետազոտությունների պատասխաններ (անհրաժեշտության դեպքում)։
- ծախսերը հաստատող փաստաթղթեր, եթե իրականացվել են ապահովադրի կողմից ինքնուրույնորեն`
• հաշիվ-պահանջագիր (կազմակերպության կնիքով), կամ
• դրամարկղային ֆիսկալային կտրոն կամ դրամարկղի մուտքի օրդեր (կանխիկ վճարման դեպքում կազմակերպության կնիքով)
• բուժհաստատության կողմից համապատասխան ձևաթղթի վրա տրված տեղեկանք, որը հաստատված (կնքված) է բուժհաստատության կողմից և հավաստում է բժշկական ծախսի չափը։
- ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն։
Ապահովագրության պայմանագիրը, վկայագիրը կամ ապահովագրական քարտը կորցնելու դեպքում` Ապահովադիրն իրավունք ունի դիմումի հիման վրա ստանալ կրկնօրինակը։
Ապահովադրի դիմումի հիման վրա Ապահովագրողը ողջամիտ ժամկետում տալիս է կրկնօրինակը, որից հետո կորցրած օրինակը համարվում է անվավեր: Մեծածավալ աշխատանքների դեպքում Ապահովադրից կարող է գանձվել կրկնօրինակի պատրաստման և ձևակերպման համար կատարված ծախսերի գումար:
Ամբուլատոր և ստացիոնար բոլոր բժշկական ծառայությունների համար, բացառությամբ՝ կանխարգելիչ բժշկական զննման, կարող եք դիմել ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ գործընկեր հանդիսացող 200-ից ավել բժշկական հաստատություններ։ Տես ցանկը՝ «ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ» էջում։
Իսկ կանխարգելիչ բժշկական զննումն անց է կացվում հետևյալ բժշկական կենտրոններում․
1. Աջափնյակ բժշկական կենտրոն – ք. Երևան, Աբելյան 8/1
2. Դալիմեդ բժշկական կենտրոն – ք. Երևան, Լեոյի 1
3. Դավիդյանց պոլիկլինիկա – ք. Երևան, Դավիթաշեն, 4-րդ թաղամաս, 33/3
4. էլիտ-մեդ բժշկական կենտրոն – ք. Երևան, Հ.Հակոբյան 3/15
5. Թիվ 4 պոլիկլինիկա – ք. Երևան, Մոսկովյան 13
6. Կապանի բժշկական կենտրոն - Սյունիքի մարզ, ք. Կապան, Մելիք-Ստեփանյան 13
7. Կրիոգեն Կլինիկա բժշկական կենտրոն – ք. Երևան, Վ.Փափազյան 29
8. Մեդէքսպրեսս բժշկական կենտրոն – ք. Երևան, Վ.Վաղարշյան 22
9. Մեդլայն Կլինիկ բժշկական կենտրոն – ք. Երևան, Ռոստովյան 17/1
10. Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն - Սյունիքի մարզ, ք. Մեղրի Գործարարների 42
11. Մեփլ Լիֆս հայ-կանադական բժշկական կլինիկա – ք. Երևան, Արմենակյան 129
12. Շենգավիթ բժշկական կենտրոն – ք. Երևան, Մանանդյան 9
13. Ռոյալ Կլինիկ ՍՊԸ - ք. Երևան, Ավան Սայաթ-Նովա թաղ․ 8
14. Վարդանանց բժշկական կենտրոնի «Քոչար» մ/ճ - ք. Երևան, Հ.Քոչարի 35/1
