Առողջության կամավոր ապահովագրության ծրագիր

«ArmMED Համընդհանուր» ապահովագրության ծրագիրն ապահովում է առողջության կամավոր ապահովագրության լրացուցիչ ծածկույթ՝ 2026 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած պետական Առողջության համընդհանուր ապահովագրության (ԱՀԱ) ծրագրի շահառուների համար։
«ArmMED Համընդհանուր» ապահովագրության ծրագրով պայմանագիր կարող են կնքել ԱՀԱ շահառու հանդիսացող ֆիզիկական անձինք:
«ArmMED Համընդհանուր» ապահովագրության ծրագրի շրջանակներում հատուցման ենթակա են ԱՀԱ-ով չհատուցվող հիվանդանոցային և արտահիվանդանոցային բուժման ծախսերը, որոնք նախատեսված են ապահովագրության ծրագրով։

Մեր գրասենյակը` ք․Երևան, Դավիթ Անհաղթի 11/12 հասցեում

Մեր 011 560404 կամ 012 560404 հեռախոսահամարներին

«ArmMED Համընդհանուր» ապահովագրության ծրագրի շրջանակներում հատուցվում են ներքոհիշյալ բժշկական ծառայությունների ծախսերը։
|
Հատուցման
ենթակա ծախս |
ArmMED Համընդհանուր ենթասահմանաչափ |
|
|
ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ |
||
|
· Նախավիրահատական հետազոտություններ,
որոնք չեն ներառված ԱՀԱ ծրագրով · Հիվանդանոցային բուժման
ընթացքում բժշկի կողմից նշանակված դեղորայք, որը չի ներառված և/կամ չի գերազանցում
սահմանափակումները |
առանց ենթասահմանաչափի |
|
|
· Աբդոմինոպլաստիկա՝ միայն
եթե այդ վիրահատությանը միաժամանակ կամ նույն
ապահովագրական տարում նախորդել է որովայնահատում այլ պաթոլոգիայի կապակցությամբ · Կրծքագեղձի պլաստիկա
(ներառյալ՝ իմպլանտի արժեքը)՝ միայն եթե դրան միաժամանակ կամ նույն ապահովագրական
տարում նախորդել է կրծքագեղձ(եր)ի ամբողջական հեռացում (մաստէկտոմիա) |
տարեկան առավելագույնը 500 000 ՀՀ դրամ |
|
|
· Անհատական հիվանդասենյակում
կացություն |
օրական 15 000 ՀՀ դրամ (յուրաքանչյուր դեպքով
7 օր) |
|
|
· Քթի պլաստիկա (ռինոպլաստիկա)՝
միայն եթե միաժամանակ իրականցվում է նաև սեպտոպլաստիկա (քթի միջնապատի ծռվածության
շտկում) |
տարեկան առավելագույնը
250 000 ՀՀ դրամ (արժեքում ներառվում են բոլոր նախա- և հետվիրահատական հետազոտությունները) |
|
|
ԱԿՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ |
||
|
· Օպտիկական ապակիներ/լինզաներ
և շրջանակներ |
տարեկան առավելագույնը 10 000
ՀՀ դրամ |
|
|
ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ |
||
|
· Խորհրդատվություն բժիշկ-մասնագետի
կողմից, այդ թվում` նեղ մասնագետների · Բացառություն հանդիսացող
հիվանդությունների և վիճակների գծով առաջնային խորհրդատվություն · Տնային պայմաններում լաբորատոր-գործիքային
ախտորոշիչ հետազոտություններ՝
բժշկական հաստատություններ հաճախելու անհնարինության դեպքում (բացառապես ապահովագրողի
կողմից նշված ամբուլատոր բժշկական հաստատության կողմից) |
տարեկան 3 այց |
|
|
ՀՂԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԾՆՆԴՕԳՆՈՒԹՅՈՒՆ |
||
|
· Հետծննդյան շրջանում հիվանդասենյակում կացություն |
օրական 20 000 ՀՀ դրամ (առավելագույնը` 5 օր) |
|
|
ՏԱՐԵԿԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲԺՇԿԱԿԱՆ
ԶՆՆՈՒԹՅՈՒՆ* (տարեկան միայն մեկ անգամ` բացառապես կից
ցանկում նշված բժշկական հաստատություններից որևէ մեկում) |
||
|
· Թերապևտի խորհրդատվություն · Գինեկոլոգի / ուրոլոգի խորհրդատվություն · Ակնաբույժի խորհրդատվություն · Էլեկտրասրտագրություն · Էխոսրտագրություն (ցուցման
դեպքում) · Արյան ընդհանուր քննություն · Մեզի ընդհանուր քննություն · Գլյուկոզի մակարդակի որոշում
արյան մեջ · Ընդհանուր խոլեստերին · PAP թեստ 35 տարեկանից
բարձր կանանց համար · PSA թեստ 45 տարեկանից
բարձր տղամարդկանց համար · Որովայնի, փոքր կոնքի,
վահանաձև գեղձի, կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություններ · Բժշկի ցուցման դեպքում`
մամոգրաֆիա |
առանց ենթասահմանաչափի |
|
|
ԱՏԱՄՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ |
||
|
Ախտորոշում · Ռենտգեն |
առանց ենթասահմանաչափի |
|
|
Թերապիա · Ուղիների մշակում · Կարիեսի և/կամ դրա բարդությունների
բուժում · Պլոմբավորում լուսակարծրացող
պլոմբանյութով |
տարեկան 1 ատամ, այդ թվում` նախկինում ախտահարված կամ պլոմբավորված, մինչև 15 000 ՀՀ դրամ |
|
|
ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ |
||
|
Ատամ(ներ)ի հեռացում |
տարեկան առավելագույնը 10 000
ՀՀ դրամ |
|
|
Պրոֆիլակտիկա · Ատամնաքարերի մաքրում · Փայլեցում, այդ թվում`
Air-Flow եղանակով |
տարեկան առավելագույնը
10 000 ՀՀ դրամ |
|
|
ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
||
|
Ֆիզիոթերապիա (էլեկտրաֆորեզ,
ֆոնոֆորեզ, կրիոթերապիա, գերբարձր հաճախականության թերապիա, ուլտրաձայնային թերապիա,
էլեկտրաստիմուլյացիա), Լազերաթերապիա, Կինեզոթերապիա (եթե սպառվել է ԱՀԱ-ի ծածկույթով տրամադրված գումարի և/կամ
սեանսի սահմանաչափը) |
լրացուցիչ 1 կուրս, 15 սեանս |
|
|
Բուժում արտասահմանում (ապահովագրական ծածկույթով նախատեսված
հիվանդությունների բուժումը և տվյալ հիվանդությունը հնարավոր է բուժել ՀՀ-ում) |
ՀՀ-ում տվյալ ծառայության համար գործող
միջին գնի սահմաններում |
|
|
ԱՀԱ ՓԱԹԵԹԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎԱԾ ՀԱՄԱՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄ (ԱՀԱ ծածկույթով նախատեսված ծառայությունների առավելագույն սահմանաչափերի
և բժշկական օգնության (սպասարկման) ծառայությունների համար հաշվարկված գումարների
տարբերության հատուցում) |
||
|
· Սրտի վիրաբուժություն՝
4-րդ և ավել ստենտի արժեքի հատուցում |
տարեկան առավելագույնը 800 000 ՀՀ դրամ |
|
|
Օնկոլոգիա · (ոչ վիրահատական բուժում՝
ճառագայթային բուժում, քիմիաթերապիա, իմունաթերապիա, հորմոնալ, թիրախային բժշկական
օգնություն և սպասարկում), հատուցվում է, երբ սպառվել է ԱՀԱ-ի ծածկույթով տրամադրված
գումարի և/կամ սեանսների սահմանաչափը |
տարեկան առավելագույնը 400 000 ՀՀ դրամ |
|
|
· ԱՀԱ-ով միավոր հետազոտության
համար սահմանված գնի գերազանցող մասը |
տարեկան առավելագույնը 40 000 ՀՀ դրամ |
|
|
· Արտահիվանդանոցային և
հիվանդանոցային պայմաններում օգտագործված բժշկական պարագաների և սարքավորումների
արժեքը, երբ տվյալ պարագան կամ սարքը ընդգրկված չէ ԱՀԱ ծածկույթում կամ գերազանցում
է գումարի չափը |
տարեկան առավելագույնը 100 000 ՀՀ դրամ |
|
|
· Արտերկիր մեկնող մեծահասակի
առողջական վիճակի վերաբերյալ բժշկական եզրակացություն տրամադրելու նպատակով իրականացվող
բժշկական զննումը` այդ թվում մասնագիտական խորհրդատվությունները, լաբորատոր-գործիքային
ախտորոշիչ հետազոտությունները |
տարեկան առավելագույնը 40 000 ՀՀ դրամ |
|
«ArmMED Համընդհանուր» ապահովագրության ծրագրի շրջանակներում չեն հատուցվում հետևյալ բժշկական և այլ ծառայությունները, հիվանդությունները, և ծախսերը․
· Մինչ ապահովագրության գործողության ուժի մեջ մտնելը առաջացած դեպքեր, վիճակներ, հիվանդություններ, որոնց գծով կատարված բժշկական միջամտությունը դեռ չի ավարտվել կամ ունի տրամաբանական շարունակություն
· Դեպքեր և վիճակներ, որոնց գծով չեն ներկայացվել կամ թերի են հատուցում ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը
· Առանց բժշկական ցուցման իրականացված ցանկացած բժշկական ծախս
· Բժշկի նշանակումներին չհետևելու կամ դրանից հրաժարվելու հետևանքով առաջացած ծախսեր
· Վնասվածք, որը հասցվել է ալկոհոլի, թմրանյութի կամ տոքսիկ նյութի օգտագործման հետևանքով, ալկոհոլային և թմրադեղային թունավորման, թմրամոլության, ալկոհոլիզմի, տոքսիկոմանիայի և դրանց հետևանքների բուժում
· Ինքնիրեն կանխամտածված մարմնական վնասվածքի պատճառում
· Նյարդային համակարգի դեմիելինիզացնող հիվանդություններ
· Աուտոիմուն և շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ
· Հոգեթերապևտի ծառայություններ, հիպնոս
· Նևրոզներ և սահմանային վիճակներ, հոգեկան հիվանդություններ
· Քրոնիկ հիվանդության մշտական, պահպանողական բուժում, դինամիկ հսկողություն
· Թոքերի քրոնիկ ոչ յուրահատուկ հիվանդություն
· Բնածին անոմալիա և զարգացման արատ կամ անատոմիական առանձնահատկություն, ժառանգական և գենետիկ հիվանդություն, դրանց բարդություններ (բուժում և հետազոտություն, այդ թվում` բացահայտմանն ուղղված հետազոտություն)
· Ողնաշարի միջողնային սկավառակի ախտահարում, դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխություն, օստեոխոնդրոզ, օստեոպենիա, օստեոպորոզ, սկոլիոզ, կիֆոզ
· Էնդոկրինոպաթիա, հանգուցավոր խպիպ, շաքարային դիաբետ և դրա բարդություններ, այդ թվում՝ դրա բացահայտման համար նախատեսված հետազոտություններ
· Հեմոդիալիզի անցկացում պահանջող քրոնիկական երիկամային անբավարարություն
· Քաշի և խոսքի շտկում
· Սեռի վիրաբուժական փոփոխում
· Ծրագրով չնախատեսված վերականգնողական բուժում, փորձարարական և այլընտրանքային, ոչ ավանդական բուժման ու ախտորոշման մեթոդներով բուժում, կազդուրման ավանդական համակարգեր, հեռաբժշկության հետ կապված ծառայություններ
· Սանատոր-առողջարանային բուժում
· Անպտղություն, սեռական ֆունկցիայի խանգարում և էրեկտիլ դիսֆունկցիա (իմպոտենցիա), սեռական հորմոնալ դիսֆունկցիա, դաշտանային ցիկլի խանգարում, այդ թվում՝ դրանց բացահայտմանն ուղղված հետազոտություններ
· Հակաբեղմնավորում, արհեստական բեղմնավորում, հակաբեղմնավորիչ կոնսերվատիվ միջամտություն, այդ թվում` ՆԱՄ-ի տեղադրում և հեռացում
· ՄԻԱՎ, ՁԻԱՀ, սեռական վարակներ, այդ թվում՝ առավելապես սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ, սեռական օրգանների սնկային հիվանդություններ
· Քրոնիկական վիրուսակրության, բացիլակրության, դիսբակտերիոզի և պարազիտակրության համար նախատեսված հետազոտություններ և բուժում
· Հեպատիտ B, C, D և E, այդ թվում՝ դրանց բացահայտմանն ուղղված հետազոտություններ, լյարդի ցիռոզ, լյարդային անբավարարություն, քրոնիկ երիկամային անբավարարություն
· Հատուկ վտանգավոր վարակներ (օսպա, ժանտախտ, խոլերա, տիֆ, վիրուսային հեմոռագիկ տենդեր)
· ՀՀ իրավասու մարմնի կողմից հայտարարված համաճարակներ և դրանց տարածքից ներմուծված վարակներ
· Տեսողության սրության վիրահատական շտկում
· Ճառագայթային հիվանդություններ
· Տուբերկուլյոզ
· Մաստոպաթիա
· Մաշկային հիվադություններ, մաշկի, եղունգների սնկային ախտահարում
· Վիտամինաթերապիա, կենսաակտիվ հավելումներ, հոմեոպատիկ դեղամիջոցներ, կոսմետիկ միջոցներ, խոտաբույսեր, տարբեր ծագման յուղեր, կոսմետիկ պարագաներ
· Էնդոպրոթեզավորում, բացառությամբ՝ դժբախտ պատահարի հետևանքների, երբ չկա այլընտրանքային բուժում
· Օրգանների փոխպատվաստում
· Պրոթեզներ, իմպլանտներ, հարմարանքներ
· Պլաստիկ և կոսմետիկ նպատակով իրականացվող վիրաբուժություն, բացառությամբ՝ դժբախտ պատահարի հետևանքների, մաշկի հիվանդության և դրա բարդացումների հետ կապված իրականացվող պլաստիկ և վերականգնողական վիրահատության
· Քթի միջնապատի թեքվածության և դրա բարդության հետ կապված վիրահատություններ, բացառությամբ՝ դժբախտ պատահարի հետևանքով առաջացածից
· Հակաօրինական գործողությունների արդյունքում առաջացած վնասվածք կամ հիվանդություն
· Ֆորս-մաժորային հանգամանքի հետևանքով առաջացած հիվանդություն:
Առավել մանրամասն տես ստորև Ծրագրում և Կանոններում («Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։
«ArmMED Համընդհանուր» ապահովագրության ծրագրի շրջանակներում տարեկան ապահովագրավճարը կազմում է 60.000 ՀՀ դրամ:
«ArmMED Համընդհանուր» ապահովագրության ծրագրի շրջանակներում պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
• գրավոր դիմում
• ապահովադրի և ապահովագրված անձանց անձը հաստատող փաստաթղթեր և ՀԾՀ-ներ
Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն։
Ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում անհրաժեշտ է զանգահարել գլխավոր գրասենյակ 011 560404 կամ 012 560404 շուրջօրյա գործող հեռախոսահամարով և ընկերության բժիշկ-փորձագետներին հայտնել Ապահովագրված անձի անուն, ազգանունը, ապահովագրական քարտի համարը, գանգատները, դրանց առաջացման ժամկետը, Ապահովագրված անձի նախընտրած բժշկական կենտրոնը մեր ընկերության կողմից տրամադրված ցանկից, եթե այդպիսին առկա է:
Տարբերակ 1․ Հատուցման կազմակերպում ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ գործընկեր բժշկական հաստատությունում (տես ցանկը "ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ" էջում)
Քայլ 1․ Նախապես զանգահարեք ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ 011 560404 կամ 012 560404 հեռախոսահամարով և հայտնեք`
• ապահովագրված անձի անունը, ազգանունը
• ապահովագրական քարտի համարը
• գանգատները, դրանց առաջացման ժամկետը
• նախընտրած բժշկական հաստատությունը ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ գործընկերների ցանկից
(տես «ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ» էջում)։
Մեր մասնագետները կգրանցեն ձեր հայտը, կբացեն ապահովագրված անձի համար հայտ
համապատասխան բժշկական հաստատությունում ՝ հայտնելով Ձեզ այցելության հստակ օրն ու
ժամը։
Եթե հատուցման ենթակա բոլոր բժշկական ծառայություններն մատուցվել են գործընկեր
բուժհաստատության կողմից և դրանց համար ապահովագրված անձն ինքնուրույն գումարներ չի
վճարվել, ապա հատուցումը կատարվում է անմիջապես ծառայություն մատուցած բուժհաստատությանը
և ապահովագրված անձը չունի հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու պարտականություն։
Եթե ապահովագրված անձի կողմից կատարվել են ինքնուրույն վճարումներ, ապա հատուցումն
իրականացվում է Տարբերակ 2-ի Քայլեր 2-4-ում սահմանված կարգով։
Տարբերակ 2․ Հատուցման կազմակերպում ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ գործընկեր չհանդիսացող բժշկական
հաստատությունում
Քայլ 1․ Նախապես զանգահարեք ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ 011/012 56 04 04 հեռախոսահամարով
և հայտնեք`
• ապահովագրված անձի անունը, ազգանունը
• ապահովագրական վկայագրի համարը
• գանգատները, դրանց առաջացման ժամկետը
• նախընտրած բժշկական հաստատությունը և բուժող բժշկի տվյալները։
Քայլ 2․ Հատուցման ենթակա բժշկական ծառայություններ ստանալուց հետո 1 ամսվա ընթացքում
անհրաժեշտ է՝
• այցելել ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ գրասենյակ՝ ապահովագրական հատուցման մասին դիմում լրացնելու համար, կամ
• ինքնուրույն լրացնել և ստորագրել համապատասխան ապահովագրական հատուցման
մասին դիմումը և ուղարկել medical@armeniainsurance.am էլեկտրոնային փոստի հասցեին՝
կից փաստաթղթերի հետ հանդերձ։
Քայլ 3․ Ներկայացնել ստացված բժշկական ծառայությունների վերաբերյալ
հետևյալ բժշկական և ֆինանսական փաստաթղթերը․
• բժշկական հիմնավորում
- Արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության
դեպքում՝
- ամբուլատոր քարտից քաղվածք և(կամ)
- բժշկական տեղեկանք
և(կամ)
- կոնսուլտացիոն թերթիկ և(կամ)
- բժշկի եզրակացություն
- Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության դեպքում՝
- ստացիոնար քարտից քաղվածք, կամ
- էպիկրիզ
- պարակլինիկական հետազոտությունների պատասխաններ (անհրաժեշտության
դեպքում)
• ֆինանսական հիմնավորում (եթե ծախսը կատարվել է Ապահովագրված անձի
կողմից)`
- հաշիվ-պահանջագիր, կամ
- դրամարկղային ֆիսկալային կտրոն, կամ
- դրամարկղի մուտքի օրդեր (կանխիկ
վճարման դեպքում), կամ
- ՀԴՄ կտրոն համապատասխան հաշիվ-ապրանքագրով
- բուժհաստատության կողմից համապատասխան
ձևաթղթի վրա տրված տեղեկանք, որը հաստատվում (կնքված) է բուժհաստատության կողմից և
հավաստում է բժշկական ծախսերի չափը։
Քայլ 4․ Դիմումը և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ առավելագույնը 7 աշխատանքային օրվա ընթացքում ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ կողմից տրվում է հատուցման
կամ մերժման եզրակացություն, և դրական եզրակացության դեպքում ամսաթվից 7 աշխատանքային
օրվա ընթացքում կատարվում է վճարում:
Վճարումը կատարվում է Ապահովագրված անձի բանկային հաշվեհամարին։
Ավելի մանրամասն տես ստորև Ծրագրում և Կանոններում («Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։
Ապահովագրության պայմանագիրը, վկայագիրը կամ ապահովագրական քարտը կորցնելու դեպքում անհրաժեշտ է դիմում ներկայացնել ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ, որից հետո կորցրած տարբերակը կհամարվի անվավեր և ողջամիտ ժամկետում կտրամադրվի կրկնօրինակը։
Ապահովադրի պահանջով ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում ապահովագրողն ապահովադրին է վերադարձնում
ապահովագրավճարներն`
պայմանագրի
չլրացած
ժամկետին
համամասնորեն,
ինչպես
նաև
ապահովադրից
գանձվում
է
տուգանք
պայմանագրի
չգործած
օրերի
համար
հաշվարկված
պայմանագրով
սահմանված
ապահովագրավճարի
20%-ի
չափով՝
հետևյալ
բանաձևով՝
(Պայմանագրով սահմանված ապահովագրավճար x 20%) / Պայմանագրի
գործողության
օրեր
x Պայմանագրի
չլրացած
օրեր
եթե
պայմանագրով
այլ
բան
նախատեսված
չէ:
Եթե
ապահովադրի
պահանջները
պայմանավորված
են
ապահովագրողի
կողմից
ապահովագրության
պայմանների
և
Կանոնների
խախտմամբ,
ապա
ապահովագրողն
ապահովադրին
է
վերադարձնում
ապահովագրավճարներն`
պայմանագրի
չլրացած
ժամկետին
համամասնորեն:
Ապահովագրողի
պահանջով
պայմանագրի
վաղաժամկետ
լուծման
դեպքում
ապահովադրին
են
վերադարձվում
ապահովագրավճարներն`
պայմանագրի
չլրացած
ժամկետին
համամասնորեն,
իսկ
եթե
ապահովագրողի
պահանջները
պայմանավորված
են
ապահովադրի
կողմից
պայմանագրի
և
Կանոնների
խախտմամբ,
ապա
վերջինս
ապահովադրին
է
վերադարձնում
ապահովագրավճարներն`
պայմանագրի
չլրացած
ժամկետին
համամասնորեն,
ինչպես
նաև
ապահովադրից
գանձվում
է
տուգանք
պայմանագրի
չգործած
օրերի
համար
հաշվարկված
պայմանագրով
սահմանված
ապահովագրավճարի
20%-ի
չափով՝
հետևյալ
բանաձևով՝
(Պայմանագրով սահմանված ապահովագրավճար x 20%) / Պայմանագրի
գործողության
օրեր
x Պայմանագրի
չլրացած
օրեր
ArmMED ապահովագրության շրջանակներում ամբուլատոր և ստացիոնար բոլոր բժշկական ծառայությունների համար, բացառությամբ՝ տարեկան կանխարգելիչ բժշկական զննության, կարող եք դիմել ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ գործընկեր հանդիսացող 200-ից ավել բժշկական հաստատություններ։ Տես ցանկը՝ «ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ» էջում։
Կանխարգելիչ բժշկական զննությունը կարող է անցկացվել բացառապես հետևյալ բժշկական կենտրոններում․
1. Աջափնյակ բժշկական կենտրոն - ք. Երևան, Աբելյան
8/1
2. Դալիմեդ բժշկական կենտրոն - ք. Երևան, Լեոյի 1
3. Դավիդյանց պոլիկլինիկա - ք. Երևան, Դավիթաշեն,
4-րդ
թաղամաս,
33/3
4. Դիագնոստիկա բժշկական կենտրոն - ք. Երևան, Մարգարյան 6/1
5. էլիտ-մեդ բժշկական կենտրոն - ք. Երևան, Հ.Հակոբյան 3/15
6. Կրիոգեն Կլինիկա բժշկական կենտրոն - ք. Երևան, Վ.Փափազյան 29
7. Մեդլայն Կլինիկ բժշկական կենտրոն - ք. Երևան, Ռոստովյան 17/1
8. Մեփլ Լիֆս հայ-կանադական բժշկական կլինիկա - ք. Երևան, Արմենակյան 129
9. Շենգավիթ բժշկական կենտրոն - ք. Երևան, Մանանդյան 9
10. Ռոյալ Կլինիկ բժշկական կենտրոն - ք. Երևան, Ավան Սայաթ-Նովա թաղ 8
11. Վարդանանց բժշկական կենտրոն - բոլոր մասնաճյուղերը
12. Ցիտո բժշկական կենտրոն - ք. Երևան, Հ.Ներսիսյան 14/1
