Առողջության կամավոր ապահովագրություն

Help Med ապահովագրության ծրագիրը հնարավորություն է տալիս ընդամենը 20․000 ՀՀ դրամ ապահովագրավճարի դիմաց ապահովագրվել դժբախտ պատահարի հետևանքով հասցված առողջական վնասի, անաշխատունակության կամ մահի հետ կապված մինչև 1․000․000 ՀՀ դրամի չափով ծախսերից:
Help Med ապահովագրության ծրագիրը նախատեսված է ՀՀ տարածքում բնակվող ՀՀ քաղաքացիների կամ օտարերկրյա ֆիզիկական անձանց համար:
Help Med ապահովագրության ծրագիրը հոգում է դժբախտ պատահարի արդյունքում հասցված առողջական վնասի հետ կապված շտապ բուժօգնության, ստացիոնար և ամբուլատոր բուժման ծախսերը, ինչպես նաև ապահովում ֆինանսական աջակցություն՝ դժբախտ պատահարի հետևանքով առաջացած անաշխատունակության կամ մահի դեպքերում:

Մեր գրասենյակը` ք․Երևան, Դավիթ Անհաղթի 11/12 հասցեում

Մեր 011 560404 կամ 012 560404 հեռախոսահամարներին

|
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ |
|
|
Շտապ բժշկական օգնության բոլոր տեսակներ |
100% չափով |
|
24/7 գրաֆիկով բժիշկ-փորձագետների և հեռախոսազանգերի կենտրոնի
ծառայություն |
|
|
ՍՏԱՑԻՈՆԱՐ ԲՈՒԺՈՒՄ |
|
|
Սուր վիրաբուժական հիվանդությունների վիրահատական բուժում |
տարեկան առավելագույնը՝ 200.000 ՀՀ դրամ չափով |
|
Քրոնիկ հիվանդությունների սրացումների վիրաբուժական բուժում
(գործում է 3 ամսվա սպասման ժամկետ) |
տարեկան՝ մեկ սրացում, առավելագույնը՝ 200.000 դրամ |
|
Վնասվածքների (պոլիտրավմաներ, կոտրվածքներ, հոդախախտեր, վերքեր,
սալջարդեր) ստացիոնար բուժում, |
տարեկան
առավելագույնը՝ 300.000 ՀՀ դրամ չափով |
|
Վնասվածքաբանական վիրահատությունների ընթացքում օգտագործվող
մետաղական կոնստրուկցիաներ արժեք |
տարեկան
առավելագույնը՝ 200.000 ՀՀ դրամ չափով |
|
Էլեկտրահարությունների, այրվածքների և ցրտահարությունների
ստացիոնար բուժում |
100% չափով |
|
Ստացիոնար պայմաններում ախտորոշիչ լաբորատոր և գործիքային
հետազոտություններ |
100% չափով |
|
Օնկոլոգիական հիվանդությունների բուժում (վիրահատական բուժում, ճառագայթային բուժում, քիմիաթերապիա) (գործում է 3 ամսվա սպասման ժամկետ) |
տարեկան
առավելագույնը՝ 300.000 ՀՀ դրամ չափով |
|
Սիրտ-անոթային համակարգի վիրաբուժություն՝ ներառյալ ինվազիվ
հետազոտություններ (կորոնարոգրաֆիա, սրտամկանի բիոպսիա, ինտրակորոնար դոպլեր և ուլտրաձայնային
հետազոտություն և այլն) (գործում է 3 ամսվա սպասման ժամկետ) |
տարեկան
առավելագույնը՝ 300.000 ՀՀ դրամ չափով |
|
Նեյրովիրաբուժություն |
առավելագույնը՝ 200.000 ՀՀ դրամ չափով |
|
Ինտենսիվ թերապիա և ռեանիմացիոն միջոցառումներ (ներառյալ դեղորայքը) |
առավելագույնը՝ 5 օր, յուրաքանչյուր օրվա համար՝ մինչև 30.000 ՀՀ դրամ չափով |
|
Ռեաբիլիտացիոն բուժում ստացիոնար պայմաններում |
առավելագույնը
50.000 ՀՀ դրամ չափով |
|
Ակնաբուժական վիրաբուժություն (միայն պայմանագրի ընթացքում
տեղի ունեցած դժբախտ պատահարների արդյունքում առաջացած վնասվածքների բուժման դեպքում) |
տարեկան
առավելագույնը՝ 200.000 ՀՀ դրամ չափով |
|
ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲՈՒԺՈՒՄ |
|
|
Վնասվածքների (պոլիտրավմաներ, կոտրվածքներ, հոդախախտեր, վերքեր,
սալջարդեր) ամբուլատոր բուժում |
100% չափով |
|
Էլեկտրահարությունների, այրվածքների և ցրտահարությունների
ամբուլատոր բուժում |
100% չափով |
|
ՄՇՏԱԿԱՆ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
(ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ) |
|
|
1-ին խմբի հաշմանդամության հաստատման դեպքում |
80% չափով |
|
2-րդ խմբի հաշմանդամության հաստատման դեպքում` |
60% |
|
3-րդ խմբի հաշմանդամության հաստատման դեպքում |
40% |
|
ՄԱՀ (ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ) |
100% |
Տարբերակ 1․ Հատուցման կազմակերպում ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ գործընկեր բժշկական հաստատությունում (տես ցանկը "ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ" էջում)
Քայլ 1․ Նախապես զանգահարեք ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ 011 560404 կամ 012 560404 հեռախոսահամարով և հայտնեք`
• ապահովագրված անձի անունը, ազգանունը
• ապահովագրական վկայագրի համարը
• գանգատները, դրանց առաջացման ժամկետը
• նախընտրած բժշկական հաստատությունը ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ գործընկերների ցանկից (տես «ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ» էջում)։
Մեր մասնագետները կգրանցեն ձեր հայտը, կբացեն ապահովագրված անձի համար հայտ համապատասխան բժշկական հաստատությունում ՝ հայտնելով Ձեզ այցելության հստակ օրն ու ժամը։
Եթե հատուցման ենթակա բոլոր բժշկական ծառայություններն մատուցվել են գործընկեր բուժհաստատության կողմից և դրանց համար ապահովագրված անձն ինքնուրույն գումարներ չի վճարվել, ապա հատուցումը կատարվում է անմիջապես ծառայություն մատուցած բուժհաստատությանը և ապահովագրված անձը չունի հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու պարտականություն։
Եթե ապահովագրված անձի կողմից կատարվել են ինքնուրույն վճարումներ, ապա հատուցումն իրականացվում է Տարբերակ 2-ի Քայլեր 2-4-ում սահմանված կարգով։
Տարբերակ 2․ Հատուցման կազմակերպում ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ գործընկեր չհանդիսացող բժշկական հաստատությունում
Քայլ 1․ Նախապես զանգահարեք ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ 011 560404 կամ 012 560404 հեռախոսահամարով և հայտնեք`
• ապահովագրված անձի անունը, ազգանունը
• ապահովագրական վկայագրի համարը
• գանգատները, դրանց առաջացման ժամկետը
• նախընտրած բժշկական հաստատությունը և բուժող բժշկի տվյալները։
Քայլ 2․ Հատուցման ենթակա բժշկական ծառայություններ ստանալուց հետո 1 ամսվա ընթացքում անհրաժեշտ է՝
• այցելել ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ գրասենյակ՝ ապահովագրական հատուցման մասին դիմում-հայտարարություն լրացնելու համար, կամ
• ինքնուրույն լրացնել և ստորագրել համապատասխան ապահովագրական հատուցման մասին դիմում-հայտարարությունը և ուղարկել medical@armeniainsurance.am էլեկտրոնային փոստի հասցեին՝ կից փաստաթղթերի հետ հանդերձ։
Քայլ 3․ Ապահովագրական հատուցման մասին դիմում-հայտարարության ներկայացումից առավելագույնը 2 ամսվա ընթացքում ներկայացնել ստացված բժշկական ծառայությունների վերաբերյալ հետևյալ բժշկական և ֆինանսական փաստաթղթերը․
• բժշկական հիմնավորում`
- բժշկական տեղեկանք (բժշկական հաստատության կնիքով)
- խորհրդատվական եզրակացություն (բժշկական հաստատության կնիքով), կամ
քաղվածք ամբուլատոր քարտից (բժշկական հաստատության կնիքով), կամ
էպիկրիզ (բժշկական հաստատության կնիքով)
- պարակլինիկական հետազոտությունների պատասխաններ (անհրաժեշտության դեպքում)․
• ֆինանսական հիմնավորում (եթե ծախսը կատարվել է Ապահովագրված անձի կողմից)`
- հաշիվ-պահանջագիր, կամ
դրամարկղային ֆիսկալային կտրոն, կամ
դրամարկղի մուտքի օրդեր (կանխիկ վճարման դեպքում), կամ
ՀԴՄ կտրոն համապատասխան հաշիվ-ապրանքագրով
- բուժհաստատության կողմից համապատասխան ձևաթղթի վրա տրված տեղեկանք, որը հաստատվում (կնքված) է բուժհաստատության կողմից և հավաստում է բժշկական ծախսերի չափը
- վնասվածքների և երրորդ անձանց մասնակցությամբ պատահարների վերաբերյալ համապատասխան լիազոր մարմնի եզրակացություն/որոշում:
Քայլ 4․ Դիմում-հայտարարությունը և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո առավելագույնը 7 աշխատանքային օրվա ընթացքում ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ կողմից տրվում է հատուցման կամ մերժման եզրակացություն, և դրական եզրակացության դեպքում ամսաթվից 7 աշխատանքային օրվա ընթացքում կատարվում է վճարում:
Վճարումը կատարվում է Ապահովագրված անձի բանկային հաշվեհամարին։
Ավելի մանրամասն տես ստորև Ծրագրում և Կանոններում («Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։
Ապահովագրության պայմանագիրը, վկայագիրը կամ ապահովագրական քարտը կորցնելու դեպքում` Ապահովադիրն իրավունք ունի դիմումի հիման վրա ստանալ կրկնօրինակը։
Ապահովադրի դիմումի հիման վրա Ապահովագրողը ողջամիտ ժամկետում տալիս է կրկնօրինակը, որից հետո կորցրած օրինակը համարվում է անվավեր: Մեծածավալ աշխատանքների դեպքում Ապահովադրից կարող է գանձվել կրկնօրինակի պատրաստման և ձևակերպման համար կատարված ծախսերի գումար:
Help Med ապահովագրության շրջանակներում ամբուլատոր և ստացիոնար բոլոր բժշկական ծառայությունների համար կարող եք դիմել ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ գործընկեր բժշկական հաստատություններ։ Տես ցանկը՝ «ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ» էջում։
