Առողջության կամավոր ապահովագրություն

Առողջության կամավոր ապահովագրության պայմանագիր կարող են կնքել գործատուները՝
հօգուտ
ՀՀ
կամ
օտարերկրյա
քաղաքացի
հանդիսացող
անձանց
համար:
Առողջության կամավոր ապահովագրությունը երաշխավորում է բժշկական
ծառայությունների
կազմակերպումը
և
ֆինանսավորումը`
ըստ
ապահովագրության
պայմանագրի
անբաժան
մաս
կազմող
ապահովագրության
փաթեթի:

Մեր գրասենյակը` ք․Երևան, Դավիթ Անհաղթի 11/12 հասցեում

Մեր 011 560404 կամ 012 560404 հեռախոսահամարներին

Առողջության կամավոր ապահովագրության շրջանակներում
հատուցվում է առողջության ապահովագրության ընտրված փաթեթով նախատեսված բժշկական օգնությունը։
Առողջության ապահովագրության փաթեթը կցվում է ապահովագրության
պայմանագրին հավելվածի տեսքով և հանդիսանում պայմանագրի անբաժանելի մասը։
Բոլոր փաթեթների շրջանակներում հատուցման ենթակա են
սուր և անհետաձգելի դեպքերում ախտորոշման և բուժման ընթացքի վերահսկման նպատակով իրականացվող հետևյալ հետազոտությունները․
- լաբորատոր հետազոտություններ`
• կլինիկական
• կենսաքիմիական
• իմունաբանական
• մանրէաբանական
• հորմոնալ
• գենետիկ
• պաթոհիստոլոգիական
• PCR և այլն:
- գործիքային հետազոտություններ`
• ռենտգենաբանական
• համակարգչային տոմոգրաֆիա (եթե հետազոտության մյուս մեթոդները արդյունավետ
չեն հիվանդության ախտորոշման համար)
• մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (եթե հետազոտության մյուս մեթոդները
արդյունավետ չեն հիվանդության ախտորոշման համար)
• ուլտրաձայնային
• ռադիոիզոտոպային
• ֆունկցիոնալ (ԷՍԳ, էլեկտրոմիոգրաֆիա, սպիրոգրաֆիա, դոպլեր, դուպլեքս
և այլն)
• էնդոսկոպիկ (էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա, կոլոնոսկոպիա, ցիստոսկոպիա
և այլն)
• նեյրոֆիզիոլոգիական (ԷԷԳ, աուդիոմետրիա և այլն):
Առավել մանրամասն տես ստորև Կանոններում
(«Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։
Առողջության կամավոր ապահովագրության շրջանակներում չեն հատուցվում հետևյալ բժշկական և այլ ծառայությունները, հիվանդությունները, և ծախսերը․
• ծառայություն, որը նախատեսված չէ ապահովագրության պայմանագրով և կից փաթեթով
• ծառայություն, որը կապված է ապահովագրված անձի կողմից իրեն միտումնավոր մարմնական վնասվածքների հասցման, ինքնասպանության փորձի հետ, բացառությամբ՝ երբ անձը բերվել էր այդպիսի վիճակի երրորդ անձանց հակաիրավական գործողությունների հետևանքով
• ծառայություն, որը կապված է մինչև պայմանագրի կնքումը հայտնաբերված և առկա վիճակների հետ
• բուժման և հետազոտության ծախս, որն իրականացվել է տվյալ գանգատի և հիվանդության համար ոչ մասնագիտացված բժշկի կողմից
• ծախս, որն իրականացվել է փորձնական կամ ոչ հաստատված մեթոդներով բուժման վրա
• քրոնիկ հիվանդությունների մշտական, պահպանողական բուժում, դինամիկ հսկողություն, պլանային վիրահատական բուժում, քրոնիկ հիվանդությունների բուժման համար նախատեսված դեղորայք, բացառությամբ կյանքին էական վտանգ սպառնացող դրանց սրացումների
• պետական պատվերի շրջանակներում սպասարկվող հիվանդություններ ու վիճակներ
• թոքերի քրոնիկ ոչ յուրահատուկ հիվանդություններ` թոքերի էմֆիզեմա, պնևմոսկլերոզ և այլն
• բնածին անոմալիաներ և զարգացման արատներ կամ անատոմիական առանձնահատկություններ, ժառանգական և գենետիկ հիվանդություններ` պարբերական հիվանդություն, էպիլեպսիա, դեֆորմացիաներ և քրոմոսոմային խանգարումներ, մանկական ուղեղային պարալիչ
• ողնաշարի միջողնային սկավառակների ախտահարումներ, դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխություններ, ողնաշարի ճողվածքներ, օստեոխոնդրոզ, օստեոպենիա, օստեոպորոզ, սկոլիոզ, կիֆոզ
• արտահայտված էնդոկրինոպաթիաներ, հանգուցավոր խպիպ, շաքարային դիաբետ և դրա հետևանքներ
• աորտա-կորոնար շունտավորում և ստենտավորում պայմանավորված անոթի մինչև 70% նեղացումով, նյարդավիրաբուժական միջամտություններ լազերային եղանակով
• հեմոդիալիզի անցկացում պահանջող քրոնիկական երիկամային անբավարարություն
• աուտոիմուն և շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ
• քաշի և խոսքի շտկում, սեռի վիրաբուժական փոփոխում
• կոսմետիկ, էսթետիկ կամ ապահովագրված անձի հոգեբանական վիճակը բարելավելու նպատակներով իրականացվող պլաստիկ և վերականգնողական վիրահատություններ, այդ թվում` մաշկային հիվանդության կապակցությամբ, քթի միջնապատի շտկում, դրանց բարդացումներ, բացառությամբ՝ դժբախտ պատահարի հետևանքով առաջացածների
• ոչ ավանդական, այլընտրանքային (ոչ գիտական) բուժման ու ախտորոշման մեթոդներ, փորձարարական կամ հետազոտական մեթոդներով բուժում, կազդուրման ավանդական համակարգեր, հեռաբժշկության հետ կապված ծառայություններ, ֆիզիոթերապիան և վերականգնողական բուժում, եթե նախատեսված չէ փաթեթի շրջանակներում
• սանատոր-առողջարանային բուժում
• ներարգանդային սերմնավորում և էքստրակորպորալ բեղմնավորում
• ռեպրոդուկտիվ (վերարտադրողական) ֆունկցիայի և էրեկտիլ դիսֆունկցիայի (իմպոտենցիա) հետ կապված հետազոտություններ և բուժում, հակաբեղմնավորիչ կոնսերվատիվ միջամտություններ, այդ թվում` ՆԱՊ-ի տեղադրում և հեռացում, դիսմենորեա, հակաբեղմնավորիչ միջոցներ, արհեստական բեղմնավորում, հղիության արհեստական ընդհատում, հորմոնալ դիսֆունկցիաների բուժում
• առավելապես սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ և սեռական օրգանների սնկային ախտահարումներ (ախտորոշում և բուժում)
• քրոնիկական վիրուսակրություն, բացիլակրություն, պարազիտակրություն (հեպատիտ B, C, D, E, F), ախտորոշում և բուժում
• տեսողության սրության վիրահատական շտկում, ոչ հասուն կատարակտայի վիրահատական բուժում
• լյարդային անբավարարություն
• ՄԻԱՎ/ՁԻԱՀ
• ճառագայթային հիվանդություններ
• օրգանների և վերջույթների պրոթեզավորում, էնդոպրոթեզավորում, բժշկական սարքավորումներ, իմպլանտներ, մետաղական կոնստրուկցիաներ, լսողական սարքերի ձեռքբերում, ինչպես նաև այլ կարգավորիչ բժշկական հարմարանքներ ձեռք բերելու և դրանց հարմարեցման համար կատարված ծախսեր, հաշմանդամային սայլակներ, օրթոպեդիկ սարքեր և այլն, կենսաակտիվ հավելումներ, վիտամինաթերապիա, կոսմետիկ պարագաներ, սրտի արհեստական ռիթմավարներ, կարդիովերտեր-դեֆիբրիլյատորներ
• հոգեկան հիվանդություններ, դրանց հետևանքներ և սահմանային վիճակներ (նևրոզ, փսիխոպաթիա, փսիխոզ և այլն), հոգեթերապևտի ծառայություններ, հիպնոս
• ապահովագրված անձի կողմից բժշկի նշանակումներին չհետևելու կամ դրանցից հրաժարվելու հետևանքով առաջացած ծախսեր, առանց բժշկի ցուցումի և նշանակման իրականացված բժշկական ծառայություններ, դեղորայք, հոսպիտալացում
• ալկոհոլամոլություն, թմրամոլություն և թունամոլություն և դրանց հետևանքով առաջացած հիվանդություններ
• ապահովագրված անձի հակաօրինական գործողությունների արդյունքում առաջացած վնասվածքներ և հիվանդություններ
• երկրորդ և երրորդ աստիճանի քրոնիկական սրտային անբավարարությամբ բարդացած հիվանդություններ
• երկրորդ և երրորդ աստիճանի քրոնիկական կորոնար անբավարարություն
• երկրորդ և երրորդ աստիճանի քրոնիկական թոքային անբավարարությամբ բարդացած հիվանդություններ
• արտահայտված հետինսուլտային էնցեֆալոպաթիաներ
• տուբերկուլյոզ
• մաստոպաթիա (ախտորոշումից հետո)
• մաշկային հիվանդություններ, մաշկի, եղունգների սնկային ախտահարումներ (օնիխոմիկոզներ, էկզեմա, պսորիազ)
• ՀՀ դեղագործական վարչության կողմից չարտոնագրված դեղորայք
• պատվաստումներ
• ֆորս-մաժորի (միջուկային պայթյուն, ճառագայթային ռադիոակտիվ կամ քիմիական վարակ, ռազմական գործողություններ, քաղաքացիական պատերազմ, հասարակական հուզումներ կամ գործադուլների) հետևանքով առաջացած հիվանդություններ:
Առավել մանրամասն տես ստորև Կանոններում («Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։
Առողջության կամավոր ապահովագրության դեպքում ապահովագրական հատուցման առավելագույն չափը (ապահովագրական գումարը) սահմանվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ` ելնելով առողջության ապահովագրության ընտրված փաթեթից և դրա արժեքից։
Առողջության կամավոր ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ են՝
• բանավոր հայտարարություն կամ գրավոր դիմում
• ապահովադրի անձը հաստատող փաստաթուղթ և ՀԾՀ (իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման վկայական, ՀՎՀՀ, գործունեության հասցե, կնիք, բանկային հաշվի համար), հեռախոսահամար
• շահառու(ներ)ի անձը հաստատող փաստաթուղթ և ՀԾՀ
Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն։
Ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում պետք է․
- անհետաձգելի դեպքերում՝
• անմիջապես, բայց ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՍՊԸ-ին տեղյակ պահել ախտորոշում կամ բուժում պահանջող Ձեր առողջական վիճակի մասին՝ զանգահարելով 011 560404 կամ 012 560404 հեռախոսահամարով կամ ուղարկելով հաղորդագրություն medical@armeniainsurance.am էլեկտրոնային հասցեով:
- պլանային և/կամ հետաձգելի ծառայությունների ստացման դեպքերում՝
• անձամբ կամ բժշկական հաստատության միջոցով նախապես դիմել ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ որակյալ բժշկական սպասարկում կազմակերպելու և վերահսկելու համար՝ վերոհիշյալ հեռախոսահամարներով կամ էլ․փոստով
• բժշկական ծառայությունների ստացման պահից (ավարտից) մեկ ամսվա ընթացքում, ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՍՊԸ ներկայացնել գրավոր դիմում` նշելով դիմումի տրման պահին ապահովագրական դեպքի վերաբերյալ հայտնի բոլոր տեղեկությունները և հաստատող փաստաթղթերը, այդ թվում․
Բժշկական հիմնավորում`
* բժշկական տեղեկանք (կազմակերպության կնիքով), կամ
* խորհրդատվական եզրակացություն (կազմակերպության կնիքով), կամ
* քաղվածք ամբուլատոր քարտից (կազմակերպության կնիքով), կամ
* էպիկրիզ (կազմակերպության կնիքով),
* պարակլինիկական հետազոտությունների պատասխաններ (անհրաժեշտության դեպքում):
Ծախսերը հաստատող փաստաթղթեր, եթե իրականացվել են ապահովադրի կողմից ինքնուրույնորեն`
* հաշիվ-պահանջագիր (կազմակերպության կնիքով), կամ
* դրամարկղային ֆիսկալային կտրոն կամ դրամարկղի մուտքի օրդեր (կանխիկ վճարման դեպքում, կազմակերպության կնիքով)
* բուժհաստատության կողմից համապատասխան ձևաթղթի վրա տրված տեղեկանք, որը հաստատված (կնքված) է բուժհաստատության կողմից և հավաստում է բժշկական ծախսի չափը:
Վնասվածքների և երրորդ անձանց մասնակցությամբ դեպքում`
* համապատասխան դեպքը ֆիքսող լիազոր մարմնի եզրակացություն:
Ապահովագրական պատահարից հետո 2 ամսվա ընթացքում ներկայացնել դիմում և անհրաժեշտ փաստաթղթերը: Իսկ ապահովագրական հատուցումը վճարվում է դիմումը և բոլոր փաստաթղթերը ստանալուց հետո՝ առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում:
Առողջության կամավոր ապահովագրության պայմանագրի շրջանակներում ապահովագրական հատուցումն իրականացվում է վճարվելիք գումարն անմիջապես բժշկական հաստատությանը փոխանցելու միջոցով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Ապահովագրության պայմանագիրը, վկայագիրը կամ ապահովագրական քարտը կորցնելու դեպքում անհրաժեշտ է դիմում ներկայացնել ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ, որից հետո կորցրած տարբերակը կհամարվի անվավեր և ողջամիտ ժամկետում կտրամադրվի կրկնօրինակը։
Ամբուլատոր և ստացիոնար բոլոր բժշկական ծառայությունների համար, բացառությամբ՝ կանխարգելիչ բժշկական զննման, կարող եք դիմել ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ գործընկեր հանդիսացող 200-ից ավել բժշկական հաստատություններ։ Տես ցանկը՝ «ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ» էջում։
Իսկ կանխարգելիչ բժշկական զննումն անց է կացվում հետևյալ բժշկական կենտրոններում․
1. Աջափնյակ բժշկական կենտրոն – ք. Երևան, Աբելյան 8/1
2. Դալիմեդ բժշկական կենտրոն – ք. Երևան, Լեոյի 1
3. Դավիդյանց պոլիկլինիկա – ք. Երևան, Դավիթաշեն, 4-րդ թաղամաս, 33/3
4. էլիտ-մեդ բժշկական կենտրոն – ք. Երևան, Հ.Հակոբյան 3/15
5. Թիվ 4 պոլիկլինիկա – ք. Երևան, Մոսկովյան 13
6. Կապանի բժշկական կենտրոն - Սյունիքի մարզ, ք. Կապան, Մելիք-Ստեփանյան 13
7. Կրիոգեն Կլինիկա բժշկական կենտրոն – ք. Երևան, Վ.Փափազյան 29
8. Մեդէքսպրեսս բժշկական կենտրոն – ք. Երևան, Վ.Վաղարշյան 22
9. Մեդլայն Կլինիկ բժշկական կենտրոն – ք. Երևան, Ռոստովյան 17/1
10. Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն - Սյունիքի մարզ, ք. Մեղրի Գործարարների 42
11. Մեփլ Լիֆս հայ-կանադական բժշկական կլինիկա – ք. Երևան, Արմենակյան 129
12. Շենգավիթ բժշկական կենտրոն – ք. Երևան, Մանանդյան 9
13. Ռոյալ Կլինիկ ՍՊԸ - ք. Երևան, Ավան Սայաթ-Նովա թաղ․ 8
14. Վարդանանց բժշկական կենտրոնի «Քոչար» մ/ճ - ք. Երևան, Հ.Քոչարի 35/1
