Բանկային քարտի ապահովագրություն


Մեր գրասենյակը` ք․Երևան, Դավիթ Անհաղթի 11/12 հասցեում

Մեր 011 560404 կամ 012 560404 հեռախոսահամարներին

Բանկային քարտի ապահովագրության շրջանակներում հատուցվում է ապահովադրի (ապահովագրված
անձի) ապահովագրված քարտի օգտագործման հետ կապված այնպիսի չնախատեսված ծախսի (վնասի)
առաջացումը, որն ի հայտ է եկել հետևյալ հանգամանքների հետևանքով՝
· քարտի հաշվից դրամական միջոցների ելքագրումը`
- քարտապանի կողմից կորցված կամ գողացված քարտի օգտագործմամբ երրորդ անձանց կողմից չարտոնված գործարքներ իրականացնելու հետևանքով
- քարտապանի կողմից համացանցում քարտի օգտագործմամբ չարտոնված գործարքներ
իրականացնելու պատճառով
- երրորդ անձանց կողմից հեռախոսի միջոցով քարտի օգտագործմամբ
չարտոնված գործարքներ իրականացնելու պատճառով, բացառությամբ՝ ելքագրումների, որոնք
առաջացել են հեռախոսի անվտանգության համակարգերը միացված չլինելու պատճառով
- ԱԳՄ-ներից կանխիկացում կատարելու միջոցով
- բանկի կողմից՝ կեղծված սլիպերի, էլեկտրոնային տերմինալի անդորրագրերի (ստացականների), կեղծ բանկային քարտի կամ վճարման այլ էլեկտրոնային միջոցների կիրառմամբ
· երրորդ անձանց կողմից բանկոմատից դրամական միջոցների հափշտակությունը՝ քարտապանի
քարտն օգտագործելու միջոցով
· ապահովադրի (ապահովագրված անձի) հաշվին տրամադրված օվերդրաֆտի գծով մասնակի
կամ ամբողջական պարտքի առաջացումը՝ կեղծ, կորցված կամ գողացված քարտի օգտագործմամբ
երրորդ անձանց կողմից չարտոնված գործարքներ կատարելու հետևանքով
· ապահովադրի (ապահովագրված անձի) հաշվին վարկային գումարի գծով մասնակի կամ
ամբողջական պարտքի առաջացումը՝ կեղծ, կորցված կամ գողացված քարտի օգտագործմամբ երրորդ
անձանց կողմից չարտոնված գործարքներ կատարելու հետևանքով
· ապահովագրված քարտը ստոպ-ցանկում չներառելու պատճառով քարտով (հաշվով)
կատարված բոլոր այն չարտոնված գործարքները, որոնք կատարվել են ապահովադրի (ապահովագրված
անձի) կողմից քարտի կորստի (գողության, ավազակության կամ կողոպուտի) փաստի վերաբերյալ
բանկին տեղեկացնելուց հետո առավելագույնը 72 ժամվա ընթացքում
· ապահովագրական պատահարի հետևանքով քարտի վերականգնումը:
Առավել մանրամասն տես ստորև
Կանոններում («Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։
Բանկային քարտի ապահովագրության շրջանակներում չեն հատուցվում վնասները, որոնք
առաջացել են․
· պայմանագրում չնշված քարտերի օգտագործման հետ կապված
· քարտի (հաշվի) տվյալների գաղտնազերծման, կորստի, հափշտակության, հաշվի մուտքի
իրավասության բացահայտման, հաշվից դրամական միջոցների անօրինական (կասկածելի) ելքագրման
և այլնի վերաբերյալ ծանուցում ստանալու դեպքում՝ բանկի կողմից քարտի արգելափակման/հաշվի
գործարքների կասեցման պարտականությունը ժամանակին չկատարելու հետևանքով
· հարկադիր կատարման ծառայության կամ այլ պետական մարմնի կողմից ընդունված հրամանի
և/կամ որոշման հետևանքով
· ընտանիքի անդամի կողմից կատարված չարտոնված գործարքների, միտումնավոր գործողությունների
կամ այնպիսի գործողությունների հետևանքով, որոնք հայտնի էին Ընտանիքի անդամին
կամ ծրագրվել են նրա կողմից
· ստոպ-ցանկ գցելու անհրաժեշտության վերաբերյալ բանկին տեղեկացնելու պարտականությունը
չկատարելու կամ սահմանված ժամկետում չկատարելու կապակցությամբ,
· քարտը ստոպ-ցանկում չներառելու պատճառով քարտով (հաշվով) կատարված բոլոր այն
չարտոնված գործարքներից, որոնք կատարվել են քարտի կորստի (գողության, ավազակություն
կամ կողոպուտի) փաստի վերաբերյալ բանկին տեղեկացնելուց առավելագույնը 72 ժամ հետո
· քարտին կցված հաշվից դրամական միջոցների չարտոնված ելքագրման հետևանքով,
որը հնարավոր է դարձել քարտապանի կողմից քարտի (հաշվի) գաղտնի տեղեկատվության (գաղտնաբառ,
ծածկանուն, PIN կոդ և այլն) բացահայտման պատճառով
· քարտապանի կողմից քարտերի օգտագործման բանկային կանոնները, ինտերնետային անձնական
դարանի և/կամ քարտի սպասարկման կարգի մասին պայմանագրի դրույթները խախտելու հետևանքով,
այդ թվում՝ քարտի PIN կոդը կողմնակի անձանց հասանելի վայրերում և/կամ քարտը PIN կոդի
հետ միասին պահպանելու հետևանքով
· ապահովադրի և/կամ քարտապանի միտումնավոր և/կամ հակաօրինական գործողությունների
(անգործության) արդյունքում
· ռազմական գործողությունների, ահաբեկչության կամ դրա կիրառման սպառնալիքի,
հակաահաբեկչական գործողությունների, քաղաքացիական հուզումների և գործադուլների արդյունքում,
առաջ են եկել ատոմային էներգիայի, ճառագայթման կամ ռադիոակտիվ վարակման հետևանքով,
ուղղակի կամ անուղղակի կերպով կապված են էպիլեպսիայի, հոգեկան հիվանդությունների, թմրամոլության,
թունամոլության, քրոնիկ ալկոհոլիզմի, ինչպես նաև կապված են ապահովադրի (քարտապանի)
կողմից դիտավորյալ ինքն իրեն մարմնական վնասվածքներ պատճառելու հետ
· հաշվետիրոջ կողմից բանկի հանդեպ ունեցած պարտավորությունները չկատարելու արդյունքում՝
քարտապանի վարկերի, պարտավորությունների և այլնի գծով տոկոսների, տույժերի ու տուգանքների
տեսքով, այդ թվում՝ եթե այդ տոկոսները հաշվարկվել են երրորդ անձանց կողմից իրականացված
չարտոնված գործարքների արդյունքում
· ուղղակիորեն կամ անուղղակիորեն, ապահովադրի, բանկի կամ ապահովագրված անձի անունից կամ հանձնարարությամբ
գործող կազմակերպությունների աշխատակիցների կողմից խարդախության կամ անօրինական
գործողությունների հետևանքով
· քարտով (հաշվով) կատարված բոլոր այն գործարքներից, որոնք կատարվել են ապահովադրի
(ապահովագրված անձի) կողմից քարտի կորստի փաստի վերաբերյալ բանկին (բացառությամբ՝
ստոպ ցանկի) տեղեկացնելուց հետո
· մինչև պայմանագրի գործողության սկիզբը՝ նախքան ապահովագրողի պարտավորությունների
ուժի մեջ մտնելը, կամ դրա ավարտից հետո
· մինչև բանկի կողմից քարտը օգտագործման համար ապահովադրին (ապահովագրված
անձին) փոխանցման կամ էլեկտրոնային կոդը (PIN և այլն) ստանալու պահը։
Ապահովագրավճարներն կարող են վճարվել միանվագ՝ կամ մաս-մաս։ Վճարման կարգը սահմանվում է ապահովագրության պայմանագրով:
Բանկային քարտի ապահովագրության պայմանագիր կնքելու
համար անհրաժեշտ է ներկայացնել գրավոր կամ բանավոր դիմում և հետևյալ փաստաթղթերն
ու տեղեկությունները․
- Իրավաբանական անձը ներկայացնում է հետևյալ տեղեկությունները
հաստատող փաստաթղթեր՝
• անվանում
• հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)
• պետական գրանցման համար, ամսաթիվ և վայր
• գրանցող մարմնի անվանում
• գտնվելու վայրի հասցե (իրավաբանական
հասցե)
• փաստացի հասցե,
• կոնտակտային անձի ազգանուն, անուն հայրանուն, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե։
- Անհատ ձեռնարկատերը ներկայացնում է՝
• ազգանուն, անուն, հայրանուն
• քաղաքացիություն
• ծննդյան ամսաթիվ և վայր
• անձը հաստատող փաստաթղթի վավերապայմաններ
• միգրացիոն քարտի կամ ՀՀ-ում օտարերկրյա
քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի գտնվելու (բնակվելու) իրավունքը հաստատող
փաստաթղթի տվյալներ
• բնակության (գրանցման) և գտնվելու վայրի
հասցե
• հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)
• ԱՁ-ի պետական գրանցման համար և ամսաթիվ
• կոնտակտային անձի Ա.Ա.Հ., հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե։
- ֆիզիկական անձը ներկայացնում է՝
• անձը հաստատող փաստաթղթի վավերապայմաններ
• միգրացիոն քարտի կամ ՀՀ-ում օտարերկրյա
քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի գտնվելու (բնակվելու) իրավունքը հաստատող
փաստաթղթի տվյալներ
• բնակության (գրանցման/հաշվառման) և գտնվելու
վայրի հասցե
• կոնտակտային հեռախոսահամար
• էլեկտրոնային փոստի հասցե (առկայության դեպքում)։
- Եթե որպես Ապահովադիր հանդես է գալիս քարտ թողարկող
բանկը, ապա ներկայացնում է.
• բանկային քարտերի օգտագործման կանոնակարգ/կանոններ
• քարտապանի հետ պայմանագրի տիպային ձև
• այլ փաստաթղթեր կամ դրանց պատճենները
կամ տվյալներ, եթե այդպիսիք կպահանջի Ապահովագրողը։
Ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում ապահովադրի (ապահովագրված անձի) կողմից ապահովագրական հատուցում ստանալու նպատակով ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ ներկայացնում է հատուցում վճարելու վերաբերյալ գրավոր դիմում և ապահովագրական պատահարի վրա հասնելու փաստը, պատճառը և վնասի չափը հաստատող փաստաթղթեր, մասնավորապես`
· գրավոր դիմում
· պայմանագրի բնօրինակ կամ կրկնօրինակ
· ապահովադրի/քարտապանի (հաշվի սեփականատիրոջ) անձը հաստատող փաստաթղթի բնօրինակ կամ նոտարական վավերացմամբ պատճե
· փաստաթղթեր, որոնք հավաստում են քարտապանի (հաշվի սեփականատիրոջ) կողմից քարտ թողարկող բանկին՝ գործարքի վճարումից հրաժարվելու վերաբերյալ պահանջի (վիճելի գործարքի հայտարարություն) ներկայացումը
· քարտն արգելափակելու նպատակով՝ բանկին չարտոնված գործարքների մասին ժամանակին հայտնելը հաստատող փաստաթղթեր (բանկի ներքին փաստաթղթեր, քարտի արգելափակումը և Ստոպ-ցանկում ընդգրկումը)
· երրորդ անձանց կողմից իրականացրած չարտոնված գործարքների առկայությունը հաստատող փաստաթղթեր (վավերականության հաշվետվություն, կտրոններ, բանկոմատների ժապավեններ, աշխատանքային վայրից տեղեկանքներ և այլն)
· քարտապանի (ապահովագրված անձի) հաշվից քաղվածքների պատճեններ` նշելով դրամական գումարները, որոնք հաշվանցվել են երրորդ անձանց կողմից
· բանկի եզրակացություն, որը կազմվել է երրորդ անձանց կողմից՝ չարտոնված Գործարքներ կատարելու փաստի առնչությամբ
· օվերդրաֆտի կամ վարկային պարտավորության առաջացումը հաստատող փաստաթղթեր
· դատական մարմինների՝ օրինական ուժի մեջ մտած ակտեր
· տեղեկանքներ, արձանագրություններ, որոշումներ, ՀՀ ոստիկանության կամ օտարերկրյա պետությունների համապատասխան իրավասու մարմինների կողմից կազմված այլ փաստաթղթեր, ներառյալ՝ քրեական գործ հարուցելու մասին որոշման պատճե կամ քրեական գործ հարուցելուց հրաժարվելու մասին որոշման պատճե
· վնասների չափը հաստատող փաստաթղթեր (քարտապանի հաշվից չարտոնված դուրս գրված գումարները, օվերդրաֆտի կամ վարկային պարտքի գումարը հաստատող փաստաթղթեր
· փաստաթղթեր, որոնք պարունակում են ավազակային հարձակման հետևանքով ապահովադրին (քարտապանին) հարվածներ կամ մարմնական վնասվածքներ հասցնելու բժշկական եզրակացության արդյունքները
· ապահովադրի (ապահովագրված անձի) կողմից Կանոններով նախատեսված հիմքերով կրած վնասները (ծախսերը) հաստատող փաստաթղթեր:
Բոլոր փաստաթղթերը Ապահովագրողին տրամադրվում են բնօրինակով կամ նոտարական վավերացմամբ պատճենով, կամ տվյալ մարմնի կողմից տրված փաստաթղթով։ Ապահովագրողին տրամադրվող Ապահովագրական հատուցումների հետ կապված բոլոր փաստաթղթերը պետք է լինեն հայոց լեզվով։ Եթե Ապահովագրողին տրամադրվող փաստաթղթերը տրվել են օտարերկրյա պետության տարածքում, ապա դրանք պետք է ունենան նոտարական վավերացմամբ հայերեն թարգմանություն։
Ապահովագրական պատահարի մասին բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ապահովագրողն ընդունում է հատուցումը վճարելու կամ մերժելու մասին եզրակացություն (որոշում), որը ծանուցվում է ապահովադրին՝ առձեռն հանձնմամբ կամ փոստային առաքմամբ: Հատուցումը կատարվում է միանվագ՝ հատուցման մասին որոշում կայացնելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում։
Ապահովադրի պահանջով ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում ապահովագրողն ապահովադրին է վերադարձնում ապահովագրավճարներն` պայմանագրի չլրացած ժամկետին համամասնորեն, ինչպես նաև ապահովադրից գանձվում է տուգանք պայմանագրի չգործած օրերի համար հաշվարկված պայմանագրով սահմանված ապահովագրավճարի 20%-ի չափով՝ հետևյալ բանաձևով՝
եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Եթե ապահովադրի պահանջները պայմանավորված են ապահովագրողի կողմից ապահովագրության պայմանների և Կանոնների խախտմամբ, ապա ապահովագրողն ապահովադրին է վերադարձնում ապահովագրավճարներն` պայմանագրի չլրացած ժամկետին համամասնորեն:
Ապահովագրողի պահանջով պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում ապահովադրին են վերադարձվում ապահովագրավճարներն` պայմանագրի չլրացած ժամկետին համամասնորեն, իսկ եթե ապահովագրողի պահանջները պայմանավորված են ապահովադրի կողմից պայմանագրի և Կանոնների խախտմամբ, ապա վերջինս ապահովադրին է վերադարձնում ապահովագրավճարներն` պայմանագրի չլրացած ժամկետին համամասնորեն, ինչպես նաև ապահովադրից գանձվում է տուգանք պայմանագրի չգործած օրերի համար հաշվարկված պայմանագրով սահմանված ապահովագրավճարի 20%-ի չափով՝ հետևյալ բանաձևով՝
Պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում ապահովադրին չեն վերադարձվում ապահովագրավճարները, եթե ապահովադիրը տվյալ պայմանագրի գծով դիմել է ապահովագրական հատուցում ստանալու համար և ապահովագրական հատուցման հայցը ապահովագրողի կողմից դեռևս չի կարգավորվել կամ ստացել է տվյալ պայմանագրով
սահմանված ապահովագրավճարի կեսից ավելի չափով ապահովագրական հատուցում:
