Երաշխիքի տրամադրման պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել սահմանված ձևի գրավոր դիմում-հարցաթերթիկ կամ դիմել բանավոր, հայտնելով ապահովագրության օբյեկտի վերաբերյալ պահանջվող տեղեկությունները, ինչպես նաև հետևյալ փաստաթղթերը (կամ դրանց պատճեները) և տեղեկությունները՝
• ապահովադրի անձնագիր, ՀՎՀՀ (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում), կանոնադրություն և պետական գրանցման վկայական (իրավաբանական անձի դեպքում)
• վերջին 3 տարվա ֆինանսական հաշվետվությունները (ԱՁ կամ իրավաբանական անձի դեպքում)
• հաշվառման վայրի հասցեն և գործունեության հասցեն (ԱՁ կամ իրավաբանական անձի դեպքում) և իրավաբանական անձի ղեկավարի պաշտոնն ու անձը հաստատող փաստաթուղթը
• հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն
• որակավորման վկայական(ներ)ը՝ առկայության դեպքում
• այն պայմանագրի (կամ մրցույթի հրավերի ծածկագիրը) համարը, պայմանագրի նախագիծը, պարտավորության բովանդակությունը (երաշխիքի տրամադրման հիմքը), որի կատարման պետք է տրամադրվի երաշխիք
• երաշխիքի գումարը և արժույթը, ժամկետը
• Շահառուի տվյալները
• ապահովագրության օբյեկտի (ապահովագրվող ռիսկի) հետ կապված՝ պատվիրատուի, մատակարարողների և այլ անձանց հետ կնքված բոլոր պայմանագրերի պատճեները:
Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն։