Հիփոթեքի կանխավճարի ապահովագրության շրջանակներում չի հատուցվում այն վնասը կամ կորուստը, որը՝
· տեղի է ունեցել մինչև ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետի սկիզբը կամ այդ ժամկետի ավարտից հետո
· հետևանք է պատերազմի, պատերազմական գործողությունների, քաղաքացիական պատերազմի, ապստամբության, հեղափոխության, բողոքի, զանգվածային իրարանցման, ռազմական դրության և նմանատիպ գործողությունների ուղղակի կամ անուղղակի ազդեցության
· առաջացել է վարկառուի ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի արդյունքում
· արդյունք է վարկառուի կողմից ինքն իրեն մարմնական վնասվածք հասցնելու
· բանկի ղեկավարների կամ բաժնետերերի (մասնակիցների) դիտավորյալ գործողությունների արդյունքում վարկի չմարման կամ մասնակի մարման պատճառ է հանդիսացել
· առաջացել է առանց Ապահովագրողի հետ համաձայնեցման վարկային պայմանագրի պայմանների փոփոխմամբ պայմանավորված վարկի չմարման արդյունքում
· առաջացել է Ապահովադրի կողմից վարկի նպատակային օգտագործման նկատմամբ սահմանված և համաձայնեցված ընթացակարգերին ոչ համապատասխան հսկողության իրականացման արդյունքում
· առաջացել է Ապահովադրի կողմից տրամադրված վարկը ոչ նպատակային օգտագործելու արդյունքում
Առավել մանրամասն տես ստորև Կանոններում («Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։