Գնահատողի և փորձագետի մասնագիտական պատասխանատվության կամավոր ապահովագրություն
.png)
Գնահատողի և փորձագետի պատասխանատվության ապահովագրությունը նախատեսված է պաշտպանելու համապատասխան կազմակերպություններին և անհատ ձեռներեցներին՝ մասնագիտական գործունեության ընթացքում իրենց կամ երրորդ անձանց պատճառված վնասի հատուցման հետ կապված ծախսերից։
Գնահատողի և փորձագետի պատասխանատվության ապահովագրությունը հասանելի է իրավաբանական և ֆիզիկական անձանց համար, ովքեր ունեն օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիա։
Գնահատողի և փորձագետի պատասխանատվության ապահովագրությունը տարածվում է ՀՀ օրենսդրությանը և իրավական ակտերին համապատասխան իրականացվող գնահատման և/կամ փորձագիտական գործունեության վրա:

Մեր գրասենյակը` ք․Երևան, Դավիթ Անհաղթի 11/12 հասցեում

Մեր 011 560404 կամ 012 560404 հեռախոսահամարներին

Գնահատողի և փորձագետի պատասխանատվության ապահովագրության շրջանակներում ապահովադիրը պետք է ունենա փորձագիտական կամ գնահատման
գործունեություն իրականացնելու համար օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով
համապատասխան մարմինների կողմից տրված լիցենզիա (արտոնագիր): Ընդ որում՝
• Փորձագիտական գործունեությունը`
փորձագետի կողմից իրականացվող գործունեությունն է, որը կապված է պատահարների առաջացման
պատճառների փորձաքննության և/կամ առաջացրած վնասների գնահատման հետ․
• Գնահատման գործունեությունը`
գնահատողի կողմից իրականացվող գործունեությունն է, որը կապված է գնահատվող օբյեկտի
շուկայական և այլ արժեքի որոշման հետ։ Գնահատվող օբյեկտներ են`
- առանձին նյութական օբյեկտը (իրը)
- անձին պատկանող
գույքը, այդ թվում՝ գույքի որոշակի տեսակներ (անշարժ և շարժական, այդ թվում՝ կազմակերպություն)
- սեփականության և
այլ գույքային իրավունքը՝ գույքի և դրա կազմից դուրս առանձին մասի նկատմամբ
- պահանջի իրավունքը
և պարտականությունը (պարտքը)
- աշխատանքը, ծառայությունը
կամ տեղեկատվությունը
- քաղաքացիական իրավունքի
այլ օբյեկտը։
Առավել մանրամասն տես ստորև Կանոններում («Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։
Գնահատողի և փորձագետի պատասխանատվության ապահովագրության շրջանակներում հատուցվում է վնասը, որը ծագել է գնահատողի կամ փորձագետի կողմից ոչ ճիշտ, ոչ օբյեկտիվ կամ ոչ լիարժեք (թերի) եզրակացության տրամադրման արդյունքում, որը գնահատողի կամ փորձագետի կանխամտածված և դիտավորյալ գործունեության արդյունք չէ, և այդ վնասը հատուցելու պարտավորության հանգամանքը հաստատվել է օրինական ուժի մեջ մտած դատական վճռով (որոշմամբ) կամ այլ իրավասու մարմնի որոշմամբ:
ԱՊՊԱ ոլորտում գործող փորձագետների դեպքում հատուցվում են նաև Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի «ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման» RL 1-003 կանոններով (այսուհետ՝ RL 1-003 կանոններ) նախատեսված վնասները։
Առավել մանրամասն տես RL 1-003 կանոնները, ինչպես նաև ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ «Գնահատողի և փորձագետի մասնագիտական պատասխանատվության կամավոր ապահովագրության կանոնները» (այսուհետ՝ Կանոններ)՝ ստորև «Կարևոր փաստաթղթեր» բաժնում։
Գնահատողի և փորձագետի պատասխանատվության ապահովագրության շրջանակներում չեն հատուցվում այն վնասները, որոնք արդյունք են`
• երկու տարբեր գնահատողների
կամ փորձագետների կողմից միևնույն անշարժ գույքի, միևնույն ժամանակահատվածում, գնահատման
կամ փորձագիտության եզրակացության արդյունքում ձևավորված արժեքների միջև թույլատրելի
շեղման, որը Կանոնների համաձայն չի կարող գերազանցել գույքի առավելագույն արժեքի
20 %-ը
• ապահովադրի և շահառուի
կանխամտածված գործողությունների կամ չարամիտ համաձայնության, որոնք հանգեցրել են ապահովագրական պատահարի
• Կանոններով նախատեսված՝
գնահատման կամ փորձաքննության պայմանագրերով ստանձնած պարտավորությունների խախտման,
երբ որպես գնահատողներ կամ փորձագետներ ներգրավված են եղել պայմանագրով չնախատեսված
գնահատողներ կամ փորձագետներ
• գնահատման կամ փորձաքննության
հետ կապված վնասի առաջացման, որը հետևանք է գնահատողի կամ փորձագետի կողմնակալության
դրսևորման
• ապահովագրված անձի
կողմից՝ գնահատման կամ փորձաքննության պայմանագրով ամրագրված պարտավորություններից
միակողմանի հրաժարման, եթե հրաժարվելը պայմանավորված չէ ապահովագրված անձի հետ գնահատման
կամ փորձաքննության պայմանագիր կնքած հաճախորդի կողմից պայմանագրով ամրագրված պարտավորությունների
խախտմամբ
• միջուկային պայթյունի,
ճառագայթման կամ ռադիոակտիվ ճառագայթման ներգործության․
• պատերազմական գործողությունների,
այլ ռազմական միջոցառումների, քաղաքացիական պատերազմների, գործադուլների, ամեն տեսակ
քաղաքացիական հուզումների, բռնագրավման, առգրավման, ռեկվիզիցիայի, կալանքի կամ պետական
մարմինների կարգադրությամբ՝ գնահատման կամ փորձաքննության համար օգտագործված նյութերի
ոչնչացման
• օրենքով կամ իրավական
ակտերով նախատեսված այլ դեպքերի:
Մանրամասների համար տես ստորև Կանոնները («Կարևոր
փաստաթղթեր» բաժնում)։
Գնահատողի և փորձագետի պատասխանատվության ապահովագրության դեպքում ապահովագրավճարը հաշվարկվում է ապահովագրողի կողմից սահմանված ապահովագրական սակագնի հիման վրա՝ ելնելով ապահովագրական գումարի չափից, ապահովագրության ժամկետներից, ապահովագրական ռիսկերի ծածկույթից, կարգավորիչ գործակիցներից, չհատուցվող գումարի մեծությունից և ապահովագրությանն ընդունվող ռիսկի վրա ազդեցություն ունեցող այլ հանգամանքներից:
Ապահովագրավճարի վճարման կարգը և ձևը որոշվում է կողմերի համաձայնությամբ և սահմանվում պայմանագրում:
Առավել մանրամասն տես ստորև Կանոններում («Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։
Գնահատողի և փորձագետի պատասխանատվության ապահովագրության դեպքում ապահովագրական հատուցման առավելագույն չափը (ապահովագրական գումարը) սահմանվում է պայմանագրով՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
Պայմանագրով կարող են սահմանվել գնահատման ենթակա առանձին օբյեկտների գծով կամ մեկ ապահովագրական պատահարի հաշվով հատուցման ենթակա առավելագույն չափեր` ապահովագրական գումարի ենթաչափեր:
Առավել մանրամասն տես ստորև Կանոններում («Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։
Գնահատողի և փորձագետի պատասխանատվության ապահովագրության պայմանագիրը կնքվում է գրավոր ձևով։ Պայմանագիր կնքելու համար ապահովադիրն ապահովագրողին պետք է ներկայացնի`
• գրավոր դիմում, որտեղ պետք է ներառված լինի տեղեկատվություն`
- ապահովագրական ռիսկերի վերաբերյալ
- ապահովագրական գումարի չափի և ապահովագրական գումարի ենթաչափերի վերաբերյալ
- ապահովագրության ժամկետի վերաբերյալ
- կնքվող գնահատման և/կամ փորձաքննության պայմանագրերի քանակի, դրանց գումարային արժեքի, գնահատման կամ փորձաքննության օբյեկտի վերաբերյալ, եթե դրանք նախապես հայտնի են
- ապահովադրի (ապահովագրված անձի) դեմ ներկայացված հայցերը և դրանց վերջնական լուծումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները
- գույքային հայցապահանջների վերաբերյալ, այդ թվում՝ ընդհանուր վնասների ծավալը` կապված վերջին 3 տարիների ընթացքում գնահատման կամ փորձագիտական գործունեության հետևանքով առաջացած վնասի հատուցման համար կատարված վճարումների կամ վճարման ենթակա գումարների հետ
• իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) պետական գրանցման (հաշվառման) վկայագրի պատճենը
• լիցենզիայի, կամ գնահատման
և/կամ փորձաքննության իրականացման իրավունքը հաստատող այլ փաստաթղթի պատճենը
• գնահատման և/կամ փորձաքննության
պայմանագրի պատճենը կամ ապահովադրի
(ապահովագրված անձի) տիպային գնահատման և/կամ փորձաքննության պայմանագիրը
• ապահովադրի (ապահովագրված անձի) աշխատակիցների ցուցակը, որտեղ նշվում է նրա`
- անունը, ազգանունը, հայրանունը
- լիցենզիայի կամ այլ փաստաթղթի համարը և տրման ամսաթիվը, գործողության ժամկետը
- պաշտոնը
- գնահատման կամ փորձագիտական գործունեությամբ զբաղվելու ստաժը։
Ելնելով հանգամանքներից, ապահովագրողը կարող է կրճատել կամ մեծացնել իրեն ներկայացվող տեղեկությունների ցանկը։ Մանրամասնությունների համար տես ստորև Կանոններում («Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։
Ապահովագրական պատահարի առաջացման դեպքում Ապահովադիրը պարտավոր է՝
• անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել վնասի կանխարգելման համար, այսինքն` գործել այնպես, ինչպես կգործեր, եթե իր պատասխանատվությունն ապահովագրված չլիներ
• անհապաղ՝ պայմանագրում նշված կարգով և ժամկետում, տեղեկացնել Ապահովագրողին ապահովագրական պատահարի մասին:
• Ապահովագրողին տրամադրել վնասների հատուցման համար իրեն ներկայացված հայցի կրկնօրինակը, տեղեկացնել հասցված վնասների փաստի առթիվ իրավասու մարմինների գործողությունների մասին (օր.` հետաքննություն, կանչ դատարան և այլն), ներկայացնել ունեցած նյութերը և փաստաթղթերը (օր.՝ օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռ (որոշում) կամ այլ իրավասու մարմնի որոշում, որով հիմնավորվում է վնասի համար պատասխանատու անձի վնասի հատուցման պարտավորությունը և որոնք անհրաժեշտ են ապահովագրական հատուցում ստանալու համար)
Մանրամասների համար տես ստորև Կանոնները («Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։
Ապահովագրական հատուցում ստանալու համար ապահովադիրը պարտավոր է ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ ներկայացնել գրավոր դիմում, որով ապահովագրողը
տեղեկացվում է, որ գնահատման կամ փորձագիտական գործունեության հետ կապված վնասի հատուցման
պահանջ է ներկայացվել ապահովադրի (ապահովագրված անձի) նկատմամբ:
Ապահովագրական հատուցում իրականացնելու համար հիմք է հանդիսանում դատարանի օրինական
ուժի մեջ մտած վճռով (որոշմամբ) կամ այլ իրավասու մարմնի որոշմամբ հաստատված` ապահովագրված
անձի պատասխանատվության հանգամանքը՝ գնահատման կամ փորձաքննության արդյունքում պատճառված
վնասի հատուցման մասով:
Ապահովադիրը (շահառուն) պարտավոր է հատուցում ստանալու համար անհրաժեշտ` ապահովագրական
պատահարի տեղի ունենալու փաստը և պատճառված վնասի չափերը հավաստող փաստաթղթերը ներկայացնել
պատահարի վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
Անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 5 օրվա ընթացքում ապահովագրողն ընդունում է ապահովագրական հատուցումը վճարելու կամ մերժելու
մասին եզրակացություն (որոշում), որը պատշաճ կերպով ծանուցում
է ապահովադրին (շահառուին) 5-օրյա ժամկետում։ Հատուցում իրականացնելու մասին որոշում կայացնելու
օրվանից 30 օրվա ընթացքում ապահովագրողը միանվագ վճարում է ապահովագրական հատուցումը, եթե այլ կարգ կամ ժամկետ չեն համաձայնեցվել պայմանագրով:
Ավելի մանրամասն տես Կանոններում՝ (ստորև «Կարևոր փաստաթղթեր» բաժնում)։
Ապահովագրության պայմանագիրը, վկայագիրը կամ ապահովագրական քարտը կորցնելու դեպքում
անհրաժեշտ է դիմում ներկայացնել ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆ, որից հետո կորցրած տարբերակը
կհամարվի անվավեր և ողջամիտ ժամկետում կտրամադրվի կրկնօրինակը։
Ապահովադիրն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու ապահովագրության պայմանագիրը`
այդ մասին ոչ պակաս քան 15 օր առաջ գրավոր ծանուցելով ապահովագրողին:
Ապահովադրի պահանջով պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում՝ ապահովագրողն ապահովադրին
է վերադարձնում ապահովագրավճարները` պայմանագրի չլրացած ժամկետին համամասնորեն, ինչպես նաև ապահովադրից
գանձվում է տուգանք պայմանագրի չգործած օրերի համար հաշվարկված պայմանագրով սահմանված
ապահովագրավճարի 20%-ի չափով՝ հետևյալ բանաձևով՝
(Պայմանագրով սահմանված ապահովագրավճար x 20%) / Պայմանագրի գործողության օրեր
x Պայմանագրի չլրացած օրեր
եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Եթե ապահովադրի պահանջները պայմանավորված
են ապահովագրողի կողմից ապահովագրության Կանոնների խախտմամբ, ապա ապահովագրողն ապահովադրին
է վերադարձնում ապահովագրավճարները` Պայմանագրի չլրացած ժամկետին համամասնորեն:
Ապահովագրողի պահանջով պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում ապահովադրին են վերադարձվում
ապահովագրավճարները` պայմանագրի չլրացած ժամկետին համամասնորեն, իսկ եթե ապահովագրողի
պահանջները պայմանավորված են ապահովադրի կողմից պայմանագրի և Կանոնների խախտմամբ, ապա
վերջինս ապահովադրին է վերադարձնում ապահովագրավճարները` պայմանագրի չլրացած ժամկետին
համամասնորեն, ինչպես նաև ապահովադրից գանձվում է տուգանք պայմանագրի չգործած օրերի
համար՝ հաշվարկված Պայմանագրով սահմանված ապահովագրավճարի 20%-ի չափով՝ հետևյալ բանաձևով՝
(Պայմանագրով սահմանված ապահովագրավճար x 20%) / Պայմանագրի գործողության օրեր
x Պայմանագրի չլրացած օրեր
Պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում ապահովադրին չեն վերադարձվում ապահովագրավճարները, եթե ապահովադիրը տվյալ պայմանագրի գծով դիմել է ապահովագրական հատուցում ստանալու համար,
բացառությամբ այն դեպքերի, երբ
ապահովագրական
հատուցումը մերժվել
է:
