Գյուղատնտեսության ապահովագրությունը հատուցում է տարբեր գյուղատնտեսական մշակաբույսերի բերքին (մասնավորապես՝ ծիրանի, խաղողի, դեղձի, խնձորի, սալորի, բալի և կեռասի, ինչպես նաև հացահատիկի, կարտոֆիլի, ձմերուկի և սեխի) հասցված վնասը, որը հետևանք է կարկուտի, հրդեհի, երաշտի, կամ գարնանային ցրտահարության։
Շինարարության ապահովագրությունը հնարավորություն է տալիս ֆինանսապես պաշտպանել շինմոնտաժային աշխատանքներ իրականացնող անձանց՝ հրդեհի, բնական աղետների, վթարի, գողության և այլ ռիսկերի հետևանքով պատճառված վնասի արդյունքում առաջացած ծախսերից
Բեռնափոխադրման ապահովագրությունն օգնության է գալիս բեռնափոխադրում իրականացնող բիզնեսին՝ բեռ փոխադրելիս կամ առաքման ծառայություն մատուցելիս երրորդ անձանց գույքին, բեռին, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման պարտավորության առաջացման դեպքում
Ավիացիոն ապահովագրության պայմանագիրը հնարավորություն է տալիս օդանավի սեփականատիրոջը կամ շահագործողին խուսափել օդանավի վնասվածքի կամ կործանման հետ կապված ֆինանսական կորստներից, ինչպես նաև նախատեսում է օդանավի շահագործման ընթացքում երրորդ կողմերին հասցված վնասի հատուցումը:
Մաքսային բրոքերի մասնագիտական պատասխանատվության ապահովագրությունը կոչված է պաշտպանելու մասնագիտական գործունեության ընթացքում իրենց կամ երրորդ անձանց պատճառված վնասի հատուցման հետ կապված ծախսերից։
Գնահատողի և փորձագետի պատասխանատվության ապահովագրությունը նախատեսված է պաշտպանելու համապատասխան կազմակերպություններին և անհատ ձեռներեցներին՝ մասնագիտական գործունեության ընթացքում իրենց կամ երրորդ անձանց պատճառված վնասի հատուցման հետ կապված ծախսերից։
Մասնագիտական պատասխանատվության ապահովագրությունը պաշտպանում է ընկերություններին և անհատ ձեռներեցներին՝ նրանց մասնագիտական գործունեության ընթացքում այլ անձանց գույքային շահերին հասցված վնասը հատուցելու հետ կապված ծախսերից։
Քաղաքացիական պատասխանատվության ապահովագրությունն օգնության է գալիս կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, երբ գործունեություն իրականացնելու ընթացքում առաջանում է երրորդ անձանց գույքին, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման պարտավորություն։