«ArmMED Համընդհանուր» ապահովագրության ծրագիրն ապահովում է բժշկական ապահովագրության լրացուցիչ ծածկույթ պետական Առողջության համընդհանուր ապահովագրության (ԱՀԱ) ծրագրի շահառուների համար և հատուցում ԱՀԱ-ով չհատուցվող հիվանդանոցային և արտահիվանդանոցային բուժման ծախսերը։
Կրիտիկական Պլյուս ապահովագրությունը կապահովի Ձեր ֆինանսական պաշտպանությունը դժվար ժամանակներում՝ թեթևացնելով կրիտիկական հիվանդությունների հետևանքով առաջացած ֆինանսական բեռը։ Այն հասանելի է Հայաստանում մշտական բնակություն ունեցող 65 տարեկանը չլրացած ֆիզիկական անձանց։
Help Med ապահովագրության ծրագիրը հնարավորություն է տալիս ընդամենը 20․000 ՀՀ դրամի դիմաց ապահովագրվել դժբախտ պատահարի հետևանքով հասցված առողջական վնասի, անաշխատունակության կամ մահի հետ կապված մինչև 1․000․000 ՀՀ դրամի չափով ծախսերից:
Help Med Plus ապահովագրության ծրագիրը հնարավորություն է ընձեռում՝ ընդամենը 25․000 ՀՀ դրամ ապահովագրավճարի դիմաց Ձեզ ապահովագրել դժբախտ պատահարի հետևանքով ստացած տրավմատիկ վնասվածքի կամ առողջության խանգարման բուժման ծախսերից՝ մինչև ընդհանուր առմամբ 2․000․000 ՀՀ դրամ ապահովագրական գումարի չափով:
«Առողջ քաղաքացի» ապահովագրության ծրագիրը հնարավորություն է ընձեռում՝ ընդամենը 50․000 ՀՀ դրամ ապահովագրավճարի դիմաց Ձեզ կամ Ձեր ընտանիքի անդամին (ամուսին, երեխա) ապահովագրել՝ մինչև 4․000․000 ՀՀ դրամ ընդհանուր ապահովագրական գումարի չափով հիվանդությունների կանխարգելման և բուժման ծախսերից:
Դժբախտ պատահարներից ապահովագրությունն ապահովում է Ձեր և Ձեր ժառանգների ֆինանսական պաշտպանությունը դժբախտ պատահարների հետևանքով աշխատունակության կորստի կամ մահվան դեպքերում:
Ընտանիքի ապահովագրության ծրագիրն ապահովում է ընտանիքի ֆինանսական պաշտպանվածությունը՝ դժբախտ պատահարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքի, հաշմանդամության կամ մահվան դեպքերում։
Անչափահասների ապահովագրությունը երեխայի ծնողին կամ խնամակալին հնարավորություն է ընձեռում հոգալու դժբախտ պատահարի հետևանքով վնասվածք ստացած երեխայի բուժման և վերականգնման հետ կապված ծախսերը:
Վարորդի/ուղևորների ապահովագրությունը նախատեսված է ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում վարորդի և ուղևորի կյանքին ու առողջությանը հասցված վնասների հետևանքով առաջացած ֆինանսական դժվարությունները հաղթահարելու համար: